Ռուսաստանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի չեղարկման և դրա հետևանքների կապակցությամբ
Ռուսաստանի կառավարությունը մի հաղորդագրությամբ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն բոլոր կողմերի շահերի ապահովումը հավասարակշռող մեխանիզմ է, հայտարարել է. «Այս համաձայնության չեղարկումը լուրջ հետևանքներ կունենա»:
«ՀԳՀԾ-ում շահերի փխրուն հավասարակշռության խախտումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ միջազգային անվտանգության և միջուկային զենքերի տարածումն արգելող համակարգի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ կարդում ենք. «Առանց որևէ պատճառի և միջազգային հանրության կամքին հակառակ ՀԳՀԾ-ի չեղարկումն ազդելու է նաև Կորեական թերակղզում միջուկային հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի վրա»:
Մոսկվայի տեսանկյունից, ԳՀԳԾ-ը որպես միջազգային համաձայնագիր, ոչ միայն ապահովում է համաձայնության իրականացման նպատակը, այլեւ Միացյալ Նահանգների դուրս գալը համաձայնությունից անկասկած, լուրջ հետեւանքներ կունենա միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Իրականում, ռուսները համոզված են, որ երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման պայմանավորվածությունը հեշտությամբ խաթարվի, ապա լուրջ հետևանքներ կարող է ունենալ միջազգային անվտանգության և միջուկային զենքերի տարածումն արգելող համակարգի նաև Կորեական թերակղզում միջուկային հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի վրա:
Իրանը լիովին իրականացրել է իր բոլոր պարտավորությունները ՀԳՀԾ-ի շրջանակում և ՄԱԳԱՏԷ-ն և նույիսկ 5+1 խմբի անդամ եվրոպական երկրները բազմիցս հաստատել են Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին:
Դա կհանգեցնի անվստահության և անկայունության առաջացմանը միջազգային ասպարեզում:
Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության վերահսկման և չտարածման բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն փորձի խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված միջազգային պայմանգրերը, ապա այդ քայլից կտուժի Վաշինգտոնը:
Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը զգալի խախտում է համարվում: Իսկ Ռուսաստանը կշարունակի աջակցել ՀԳՀԾ-ին:
Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան այժմ փորձում են Իրանի հրթիռային ծրագրի եևնրա տարածաշրջանային քաղաքականության պատրվակով ԱՄՆ-ին առաջարկությունների փաթեթ առաջարկելով, Թրամփին համոզել շարունակել մնալ ՀԳՀԾ-ում:
Գերմանացի փորձագետ Օլիվեր Մայերը ընդգծում է, որ եվրոպացիների ջանքերը չեն ազդել Թրամփի վրա:
Եվրոպացիները փորձում են պահպանել իրենց առևտրային կապերը Իրանի հետ, եթե նույիսկ ԱՄՆ-ը փորձի դուրս գալ ՀԳՀԾ-ից: Իրականում, Թրամփը շարունակում է պնդել ՀԳՀԾ-ի դեմ իր մոտեցման վրա: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը կրկին անգամ Իրանի ու 5+1 խմբի միջուկային համաձայնությունն աղետալի է բնութագրել: Թրամփն ասել է. «ԱՄՆ-ի նախկին վարչակազմի պաշտոնատարները, հատկապես՝ Ջոն Քերին, լավ բանակցողներ չեն եղել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին որոշում կկայացնի Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցումը շարունակելու մասին:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, ոչ միայն կնվազի այդ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այլեւ հարցականի տակ կդնի կառավարությունների կողմից միջազգային համաձայնագրերի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերը: