Եմենի պատերազմում ԱՄՆ-ն իր նոր զենքերն է փորձում
Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին շեշտել է.«Եմենի ու Սաուդյան Արաբիայի սահմաններում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայության մասին այդ երկրի պաշտպանության նախարարի արտահայտությունները ապացուցում են, որ ԱՄՆ-ն կոտորում է Եմենի ժողովրդին ու Եմենի դեմ ոտնձգության մեջ Սաուդյան Արաբիայի մեղսակիցն է»:
Եմենի դեմ պատերազմում ԱՄՆ-ի համագործակցության փաստը շատ ժամանակ գաղտնի պահելուց հետո առաջին անգամ, ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստովանել է.«ԱՄՆ-ի զինված ուժերը ուղղակիորեն մասնակցում են Եմենի դեմ պատերազմում: Եմենի հրթիռային պահեստների վրա հարձակումների մեջ ԱՄՆ-ի ռազմական միավորները համագործակցում են սաուդյական կործանիչերի հետ»:
Հովանավորվելով ԱՄՆ-ի ու մի քանի այլ երկրների կողմից, երեք տարի առաջ Սաուդյան Արաբիան ռազմական ոտնձգություն կատարեց Եմենի դեմ ու փակեց այդ երկրի օդային, ծովային ու ցամաքային սահմանները: Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման հարցում ԱՄՆ-ն ոչ միայն խափանարարություններ է անում, այլև ռազմական ոլորտում նույնպես արդիական ու զանգվածային սպանության զենքերով սպառազինելով Սաուդյան Արաբիային, փաստորեն համագործակցում է այդ երկրի հետ: Շարունակելով շահարկել Եմենի պատերազմում առաջացած պայմանները, ԱՄՆ-ն այդ երկրում հետապնդում է իր միջամտողական ու ռազմական քաղաքականությունները: Վերջին ամիսների ընթացքում լուրեր են տարածվել Եմենում ԱՄՆ-ի ռազմական ուղղակի միջամտության մասին: Ռազմական ակտիվությունը մեծ կորուստներ են պատճառել եմենցիներին:
Իտալական «Իլ Ջորնալե» օրաթերթը գրել է.«ԱՄՆ-ն Եմենի խաղաղ բնակիչների վրա իր նոր զենքերն է փորձում»: Այդ օրաթերթը գրել է.«Եմենի պատերազմը, որ անշուշտ աշխարհում մարդկային ամենացավալի ողբերգություններից մեկն է լազերային զենքերի տարածման պատճառ է դարձել և այս պատերազմի ընթացքում ամերիկացի զորայինները այդ զենքերի հարձակողական ունակություններն փորձում»:
Ալ-Մայադին գործակալությունը անդրադառնալով Եմենի զարգացումներին շեշտել է.«Եմենում ԱՄՆ-ի ռազմական ուղղակի միջամտությունը եմենցիների ցավերն ու տառապանքներն է ավելացրել»:
Սա այն պայմաններում է, երբ Բաբ-ոլ-Մանդաբ նեղուցին մոտ Եմենի ռազմավարական տարածքում՝ ռազմաբազա կառուցելու ԱՄՆ-ի վերջին քայլերը ցույց են տալիս ԱՄՆ-ն նախապատրաստվում է Եմենում ուղղակի ռազմական ներկայություն ունենալ և միջազգայի ասպարեզում ԱՄՆ-ի միակողմանի քայլերը ավելի վտանգավոր բնույթ են ստանում, ինչը համարվում է երկրների ինքնիշխանության խախտում:
Ընդհանուր առմամբ, Եմենում ԱՄՆ-ի առավել միջամտությունները կապված են Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի հաջորդական պարտությունների հետ: Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունները համարվում են ԱՄՆ-ի կողմից պրոքսի պատերազմ: Սակայն այդ պատերազմում Սաուդյան Արաբիայի պարտությամբ գործնականում հոդս ցնդեցին այն նպատակներ, որ ԱՄՆ-ն փորձում էր իրականացնել սաուդցիների միջոցով: Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիան փակուղում է հայտնվել, քանի որ ցույց տվեց, որ տարեկան միլիարդավոր դոլարներ զենքերի գնումը և ռազմական պատրաստվածության բարձրացումը ոչ միայն չի ծառայում ազգային անվտանգության ապահովմանը, այլև Եմենը, Իրաքն ու Սիրիան վերածվել են ԱՄՆ-ի նոր զենքերի փորձարկման ու ԱՄՆ-ի նպատակների իրագործման հրապարակի: Այս խնդիրը ցույց է տալիս, որԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել Եմենում ավելի մեծ թվով եմենցիների սպանության շուրջ: