Մամուլի տեսություն 06-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90720-Մամուլի_տեսություն_06_05_2018
Հարվարդ համալսարանի դասախոս Ստեֆան Վալթը «Ֆարին Փալիսի» պարբերաթերթում անդրադարձել է ՀԳՀԾ-ի ճակատագրին և այդ համաձայնության վերաբերյալ Թրամփի մոտեցման մեջ փոփոխություն մտցնելու եվրոպական երկրների ջանքերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 08:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-05-2018

Հարվարդ համալսարանի դասախոս Ստեֆան Վալթը «Ֆարին Փալիսի» պարբերաթերթում անդրադարձել է ՀԳՀԾ-ի ճակատագրին և այդ համաձայնության վերաբերյալ Թրամփի մոտեցման մեջ փոփոխություն մտցնելու եվրոպական երկրների ջանքերին:

Էթթելաաթ

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը ռազմավարական սխալ կլինի

 

Հարվարդ համալսարանի դասախոս Ստեֆան Վալթը «Ֆարին Փալիսի» պարբերաթերթում անդրադարձել է ՀԳՀԾ-ի ճակատագրին և այդ համաձայնության վերաբերյալ Թրամփի մոտեցման մեջ փոփոխություն մտցնելու եվրոպական երկրների ջանքերին:

Վալթն իր հոդվածում քննարկելով միջուկային համաձայնությունը գրում է. «Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան փորձում են փոխել միջուկային համաձայնության հանդեպ Թրամփի տեսակետը: Եթե Թրամփը պատռի ՀԳՀԾ-ն դա շատ ավելի վեր կլինի Թրամփի կողմից թույլ տրված ռազմավարական սխալից կամ հրեական լաբբիի  և կամ իր սաուդացի ու արաբ աջակիցների գործադրած ներազդեցությունից: Դա միևնույն ժամանակ կարող է ապացուցել Եվրոպայի որդեգրած ռազմավարության ապարդյուն լինելն ու նաև ԱՄՆ-ի դիմաց նրա Եվրոպայի ղեկավարների անկարողությունը, որոնց չհաջողվեց փոփոխություն մտցնել Թրամփի մոտեցման մեջ: Եվրոպական պետությունները, Ռուսաստանն ու Չինաստանը կտրուկ պաշտպանում են այս համաձայնությունը: Արդյոք դա նրանց պարզամտության ապացույցն է: Ոչ, դա ունի մի պարզ պատճառ: Այդ երկրները գիտակցել են, որ ՀԳՀԾ-ին փոխարինող այլընտրանքներն շատ ավելի վատն են լինելու և համաձայնությունը ոչնչացնելու փոխարեն Իրանի հետ համագործակցությունը կարող է կանխել մեկ այլ ճգնաժամի առաջացումը»:

Նա իր հոդվածում նաև հավելել է. «ՀԳՀԾ-ից ստորագրումից հետո ԱԷՄԳ-ն և ԱՄՆ կառավարությունն անգամներ հաստատել են, որ Իրանը հավատարիմ է եղել համաձայնությանը: Հիշարժան կետն այն է, որ Փիթեր Բայնարթի ընդգծմամբ դա ԱՄՆ-ն որ ոտնահարում է այդ համաձայնությունը, քանի որ շարունակ պահանջում է Իրանին զրկել տնտեսական խոստացված շահերից: Նաև Թրամփը շարունակ հայտարարում է ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին առ անց այն որ բացատրի, թե ո՞րն է այս համաձայնության խնդիրը և կամ ինչպե՞ս է ցանկանում դա սրբագրել: Իսկ եվրոպացի ղեկավարները փոխարեն Թրամփի հանդեպ կտրուկ մոտեցում որդեգրելու և ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու հարցում նրան ազդարարելու և հայտարարելու, որ կդիմակայեն երկրորդական պատժամիջոցներ գործադրելու Վաշինգտոնի ցանկացած ջանքին, փորձում են միայն միջնորդի դերում հանդես գալ: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը փորձեց Թրամփին համոզել, որ թույլ տա, ինքը միջնորդի դեր ստանձնի, սակայն ի վերջո հանգեց այն եզրակացության, որ ներքին պատճառներով Թրամփը հրաժարվելու է ՀԳՀԾ-ից: Անգելա Մերկելն էր Թրամփի հետ երեք ժամ տևած բանակցությունից հետ լրագրողներին ասաց, որ ՀԳՀԾ-ն բավարար չէ: Ի վերջո այդ երկուսը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ միասին պահանջեցին միջուկային համաձայնության հանդեպ համադրված դիրքորոշում ցուցաբերել, որպեսզի առանց Թրամփի ընդունած որոշման մեջ փոփոխություն մտցվելու միջուկային համաձայնության հանդեպ հովանավորություն ցուցաբերվի: Այս ճկունության արդյունքն աղետալի եղավ: Եվրոպական գերպետություններն ի վերջո հանձնվեցին Թրամփի վարչակազմի տեսակետի դիմաց և հայտարարեցին, որ ՀԳՀԾ-ն բավարար չէ և կամ պիտի փոխվի և կամ կողմնակի համաձայնություններով լրացվի»:

Վալթի ընդգծմամբ եթե ԱՄՆ-ն հավատարիմ մնացած լիներ ՀԳՀԾ-ին ու կատարած լիներ իր ստանձնած պարտավորությունները որևէ խնդիր չեր առաջանա, որ հետո պարտավոր լիներ Իրանին այլ բնագավառներում ճնշման տակ դնել և կամ պահանջել այլ թեմաների շուրջ առանձին ու նոր համաձայնություններ ստորագրվեն:

 

Քեյհան

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը ռեկորդ սահմանեց՝ 534 միլիոն գաղտնալսում մեկ տարվա ընթացքում

 

ԱՄՆ-ում քաղաքացիների խոսակցությունների գաղտնալսումն ու նրանց հետախուզելը նորություն չէ: 2001 թվականի 11-սեպտեմբերյան կասկածելի դեպքերը ժողովրդին հետախուզելու համար անհրաժեշտ պատրվակներ ստեղծեցին ԱՄՆ-ի կառավարության համար: ԱՄՆ վարչակազմն այդ պատրվակով և Կոնգրեսից ստացած թույլտվությամբ խոշորացույցի տակ առավ միլիոնավոր ամերիկացի խոսակցությունները: Հիմա լուրեր են հրապարակվում այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը էլեկտրոնային բոլոր կապերի հետախուզման համար գաղտնի կենտրոն է հիմնել Յութա նահանգում, որն իր տեսակի մեջ ամենամեծ կենտրոնն է: Վերջերս հրապարակված պաշտոնական մի զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի Ազգային տեղեկությունների գործակալությունը վերջին մեկ տարվա ընթացքում հավաքագրել է ամերիկացի քաղաքացիների 534 միլիոն հեռախոսային խոսակցություններն ու փոխանակած գրավոր ուղերձները, ինչը 2016 թվականի համեմատությամբ եռապատկվել է: «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն հեռախոսային կապերի ձայնագրման աճը սրել է ԱՄՆ-ում անձնական սահմանների անձեռնմխելիության իրավունքի պաշտպաններին:

 

Ալիք

«The Observer»-ի բացահայտումը. «Միջուկային հարցով ամերիկացի բանագնացներին վարկաբեկելու նպատակով, Թրամփի թիմն իսրայելցի լրտես է վարձակալել»

 

Բրիտանական «The Observer» պարբերականը հանդես է եկել սկանդալային բացահայտմամբ՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը վարձակալել է իսրայելական լրտեսական մի կազմակերպության, որը պետք է վարկաբեկիչ փաստեր հավաքագրի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի այն անդամների մասին, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացման գործում:

Ըստ պարբերականի՝ հավաքագրված նման փաստերի հրապարակումով, Թրամփի վարչակազմը նպատակ է ունեցել վարկաբեկել եւ արժեզրկել Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Իսրայելական լրտեսական կազմակերպության թիրախում հայտնվել են հատկապես ազգային անվտանգության հարցերով Բարաք Օբամայի ավագ խորհրդական Բեն Ռոդերզը, եւ նույն հարցերով նախագահի տեղակալ Ջո Բայդենի ավագ խորհրդական Քոլին Քալը, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել Իրանի հետ բանակցությունների եւ Միջուկային գործարքի կայացման գործում:

Բրիտանական մեկ այլ պարբերականի՝ «The Guardian»-ի հետ զրույցում, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Ջեք Ստրաուն անդրադառնալով «The Observer»-ի բացահայտմանն ասել է. «Սա չափազանց ցավալի եւ սարսափելի բացահայտում է: Այն, որ նրանք փորձում են ոչ միայն արժեզրկել Միջուկային գործարքը, այլ, նաեւ, վարկաբեկել դրա առանցքային դերակատարներին, վկայում է Դոնալդ Թրամփի եւ Բենիամին Նեթանիահուի չափազանց անելանելի վիճակի մասին»:

 

 

 

Սպուտնիկ Արմենիա

Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից

 

«Իմ քայլը» շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա, և արտահերթ ընտրությունները կախված են իրավիճակից, մշակույթի գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողերին ասաց «Ելք» խմբակցության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ ընտրվելու պարագայում, եթե տեսնեմ, որ կան ժողովրդավարական, լեգիտիմ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու լիարժեք պայմաններ, այո՛, ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից»,- նշեց նա։

Թե ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը, առայժմ հստակ չէ։

«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել։ Կան կառավարության կազմի մի քանի տարբերակներ։ Պարզ կլինի քաղաքական իրավիճակից։ Մենք կարձանագրենք քաղաքային իրավիճակը և դրա վրա հենվելով` կփորձենք համաձայնության գալ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` կառավարությունն ի վերջո անցողիկ է, իսկ հեղափոխությունն ու դրա արդյունքները պատմական նշանակություն ունեն, որոնք պետք է իրենց ներկայությունն ապահովեն երկար տարիներ։

«Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Նաև մշակութային քաղաքականությունը պետք է հետապնդի այդ քաղաքականությունը, որ առաջիկա հարյուրամյակներում սիրո և համերաշխության ոգին լինի Հայաստանում։ Ի վերջո, ժամանակավոր կառավարությունը կարող է որոշակի հիմքեր դնել, որոնք կարող են մնայուն լինել»,- ասել է Փաշինյանը։