Միջնադարյան գոբելենները կօգնեն բացահայտել Իններորդ մոլորակի գաղտնիքը
Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը դեռեւս գոյություն ունի միայն տեսականորեն: Այն կկարողանար բացատրել գրավիտացիոն գործընթացները, սակայն գիտնականներն այն դեռ չեն գտել:
Ենթադրվում է, որ դա սառցե հսկա է, 10 անգամ ավելի ծանր, քան Երկիրը: Բելֆաստի համալսարանի գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել միջնադարյան գրառումները եւ Իռլանդիայի, Անգլիայի եւ Ռուսաստանի գոբելենները, որոնք պատկերում են գիաստղերի հայտնվելը, հաղորդում է moya-planeta.ru-ն:
LiveScience հրատարակությունը մեջբերում է աստղագետ Պեդրո Լասերդայի խոսքը. «Մենք կվերցնենք ներկայիս գիսաստղերի ուղեծրերը եւ կհաշվարկենք անցյալում նրանց թռիչքների երկու տարբերակները` հաշվի առնելով Իններորդ Մոլորակի գոյությունը եւ առանց դրա: Միջնադարյան աղբյուրների հետ համեմատությունը ցույց կտա, թե որ տարբերակն է ավելի ճշգրիտ եւ կհաստատի կամ կհերքի մոլորակի գոյությունը»: Գիսաստղերը բազմիցս հայտնվել են տարբեր հնագույն աղբյուրներում:
News.am