Լիբանանի խորհրդարանական ընտրությունները և երկրում քաղաքական զարգացումների հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90758-Լիբանանի_խորհրդարանական_ընտրությունները_և_երկրում_քաղաքական_զարգացումների_հեռանկարները
Լիբանանի 19-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները սկսվեցին կիրակի՝ մայիսի 6-ին, երբ Լիբանանի ներսում և դրանից դուրս գտնվող բոլորի հայացքները կենտրոնացել էին Լիբանանի և տարածաշրջանի քաղաքական ապագայի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2018 18:27 Asia/Tehran
  • Լիբանանի խորհրդարանական ընտրությունները և երկրում քաղաքական զարգացումների հեռանկարները

Լիբանանի 19-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները սկսվեցին կիրակի՝ մայիսի 6-ին, երբ Լիբանանի ներսում և դրանից դուրս գտնվող բոլորի հայացքները կենտրոնացել էին Լիբանանի և տարածաշրջանի քաղաքական ապագայի վրա:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում այնպիսի իրավիճակում, երբ տարածաշրջանի շատ երկրներ գտնվում են ճգնաժամային ծանր վիճակում:

Լիբանանի ընտրությունները ներկայիս իրավիճակում կարելի է համարել այս երկրում կայունության նշան: Այլ խոսքերով, այս ընտրությունները ընգծում են այն փաստը, որ Լիբանանը կարող է կայուն պետություն ունենալ իր «բանակի, ազգի եւ դիմադրության» հիման վրա և ընդհանրապես շեշտը դրվում է Լիբանանի սահմանադրության շրջանակում կայացած ընտրությունների ժողովրդավարության վրա:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները անցկացվում է այն օրենքների համաձայն, որոնք անցյալ տարի ընդունվել են երկար քննարկումներից հետո:

Այս նոր օրենքների համաձայն, ընտրությունները «մեծամասնականից» փոխվել են «հարաբերական» ձևի։ Նոր ընտրական օրենքները ավելի բաեփոխված են, քան նախորդները:

Նոր օրենքը կարող է նոր ուժեր բերել Լիբանանի խորհրդարան, որը ժամանակի ընթացքում կարող է փոխել Լիբանանում տիրող  ավանդական քաղաքական մթնոլորտը:

Ոմանք կարծում են, որ Լիբանանում քաղաքականությունը ժառանգական է, քանի որ երկար տարիներ է, ինչ լսվում են Ջոմբելատ, Հարիրի, Ֆաենջեա, Ջամիլ և այլ անուններ:

Լիբանանը խորհրդարանական ընտրություններից հետո կզարգանա առնվազն երկու առանցքով: Առաջին քայլը ընտրությունների գաղափարի վերափոխումն է և երիտասարդ  ուժերի մասնակցությունն է ընտրություններին: Երկրորդ առանցքը, անկախության հայեցակարգի կապը դիմադրության հետ, ինչը հանգեցրեց Լիբանանի ազգային միասնության ամրապնդմանը:

Լիբանանի Հեզբոլլահ կուսակցությունը երկրի ազգային բանակի հետ միասին ակտիվ դերակատարություն է ունեցել Լիբանանի սահմանամերձ տարածքները ազատագրելու և Լիբանանում ահաբեկիչներին պարտության մատնելու գործում:

Իրականում Լիբանանում ընտրություն անցկացնելու համար ստեղծված խաղաղությունն ու անվտանգությունը պայմանավորված էին Հեզբոլլահի ջանքերով: Ներկա իրավիճակում անկախության և դիմադրության սկզբունքը, լիբանանցի շատ կուսակցությունների միասնական քաղաքականության կենտրոնացման առանցքն է կազմում:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները շրջադարձային կետ են հանդիսանում լիբանանյան հասարակության քաղաքական և սոցիալական զարգացման համար, և դրա կարևորությունը հանդիսանում է դիմադրության դիրքերի ամրապնումը այս ընտրություններում:

Վաշինգտոնի Մերձավոր արևելքի քաղաքականության ինստիտուտը Լիբանանի ընտրությունների մասին հայտնել է, որ Հեզբոլլահը ընտրությունների ամենամեծ հաղթողն է:

Reuters-ը հաղորդել է, որ Լիբանանի Հեզբոլլահն ամենաշատ քվեները կշահի խորհրդարանաի ընտրություններում:

Լիբանանի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ արևմտյան կառավարությունների և Արաբական իշխանությունների կողմից կազմակերպված դավադրությունները Լիբանանում ապարդյուն են անցել և նրանք չկարողացան մարգինալացնել դիմադրությունը:

Սա այն դեպքում, երբ Լիբանանի քաղաքական դիմադրությունը  և ժողովրդին թուլացնելու ուղղությամբ նրանց գործադրած ջանքերը նույնպես ձախողվել են: