Պուտինի նախագահության չորրորդ շրջանը՝ ծրագրերը և մարտահրավերները
Վլադիմիր Պուտինը հաղթեց 2017 թվականի մարտի 18-ի ընտրություններում: Երկուշաբթի օրը նա չորրորդ անգամ երդվեց ՌԴ նախագահի պաշտոնում:
2018 թվականի մարտին Պուտինն ունեցավ նախագահական ընտրությունների չորրորդ շրջանի լավագույն արդյունքները: 72 միլիոն քվեարկողների 76.6 տոկոսի ձայների արդյունքում, նա վերընտրվեց ՌԴ նախագահի պաշտոնում:
Պուտինը Ռուսաստանի նախագահ է եղել 2000 թվականից: Նա բազմակողմ ջանքեր է գործադրել այդ երկրի վերակառուցման համար: Պուտինն օժտված է առանձնահատուկ անհատականությամբ: Նրա պրագմատիզմը ներքին ու արտասահմանյան ոլորտներում երկրի համար հաջողություններ է բերել: Խորհրդային միության փլուզումից հետո, 1990-ականներին Ռուսաստանը բազմաթիվ խնդիրների առջև է հայտնվել, սակայն նա որպես նախագահ լուծել է երկրի բազմաթիվ խնդիրներ: Ժողովրդի համար չափազանց կարևոր է այն փաստը, որ խառնակություններից հետո, Պուտինը Ռուսաստանում քաղաքական կայունություն ու անվտանգություն հաստատեց: 21-րդ դարի առաջին տասնամյակում նավթի գների բարձրացումը ևս մեծ դեր ունեցավ երկրի տնտեսությունը վերականգնելու գործում, ինչի արդյունքում Ռուսաստանը վերակառուցվեց և ռազմական առումով հզորացավ: Պուտինը տարածեց ռուս ազգի միասնության գաղափարը և արտաքին ոլորտում փորձեց վերականգնել խորհրդային միության դիրքերը:
Մինչև 2024 թվականը տևող նախագահության շրջանում Վլադիմիր Պուտինը ծրագրել է ամրապնդել երկրի տնտեսական, հասարակական ու մշակութային հիմքերը նաև միջազգային բեմերում մեծացնել Ռուսաստանի դերակատարությունը և պաշտպանունակությունը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ պետք է լուծի: Ռուսաստանի ներքին գլխավոր խնդիրը՝ բյուրոկրատական համակարգի անգործունեության հարցն ու կոռուպցիան է: Ուստի, կառավարության ավագ պետայրերին փոխելով, Պուտինը փորձելու է այդ վաղեմի խնդրի լուծումը գտնել: Ռուսաստանի մյուս մարտահրավերը՝ նավթի գների անկման պատճառով, ինչպես նաև երկրի դեմ Արևմուտքի լայնամասշտաբ պատժամիջոցների հետևանքով երկրում ստեղծված տնտեսական խնդիրն է:
Իսկ արտաքին ոլորտում, Ռուսաստանին ուղղված գլխավոր սպառնալիքը՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի տարածման տեսքով Արևմուտքի թշնամական ծրագիրն է: Պուտինի քաղաքականությունն ու քայլերը երբեք դուր չեն եկել Արևմուտքին, մասնավորապես ամերիկացիներին: Պուտինը պայքարել է Արևմուտքի իմպերիալիզմի դեմ, որի վկայությունը Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի հետ առճակատումն է: Դա ավելի զգալի դարձավ Ուկրաինայի ճգնաժամից հետո և Սիրիայի դաշտում Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի դեմ պայքարի ժամանակ: Ընդսմին Արևմուտքը փորձում է ավելի ծանրակշիռ ներկայություն ունենալ Ռուսաստանի ավանդական ազդեցության ավազանում:
Մյուս կողմից ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառումը Մոսկվայի համար սահմանափակումներ է ստեղծել: Իհարկե Մոսկվան «դեպի արևելք» քաղաքականություն որդեգրելով փորձում է նորովի բնութագրել իր արտաքին քաղաքականությունը: Կանխատեսվում է, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի առճակատման գործընթացը թափ է ստանալու և մեծանալու է երկկողմ լարվածությունը: