Մամուլի տեսություն 09-05-2018
ԱՄՆ նախագահ Թրամփը լրատվական խաղերում չափազանց վարպետ է և Իրանի դեմ լրատվական-քարոզչական վարպետորեն մշակված խաղ է առաջ տանում:
Էըթեմադ
Թրամփի աճպարարությունը
ԱՄՆ նախագահ Թրամփը լրատվական խաղերում չափազանց վարպետ է և Իրանի դեմ լրատվական-քարոզչական վարպետորեն մշակված խաղ է առաջ տանում: ՀԳՀԾ-ից հրաժարվելու համար Թրամփի որոշումն ընդունվել է այն պատճառով, որ առավել ճնշումը գործադրվի Իրանի վրա և այդ ճնշումների խստացմամբ իրագործի իր նկատի ունեցած չորս պայմանները: Թրամփի վարչակազմի համար օրվա պես պարզ է, որ ներկա պայմաններում ԻԻՀ-ն չի հանձնվելու քառյակ պայմանների դիմաց, այդուհանդերձ ենթադրում է, որ եթե միջին ժամկետներում Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրվեն Իրանը պարտավոր կլինի հանձնվել Թրամփի վարչակազմի դիմաց: Թրամփը ենթադրում է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո Իրանի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելու առավել լայն հնարավորություն կունենա: Բայց դա սխալ հաշվարկ է, նույն սխալն ինչ ժամանակից թույլ տվեց Ջորջ Դաբլյու Բուշը: Բուշի վարչակազմն էլ պնդում էր, որ Իրանը նախ պիտի դադարեցնի ուրանի հարստացումը և ապա նստի բանակցության սեղանին: Բուշի վարչակազմի քաղաքականությունն այն ժամանակ պարտություն կրեց, երբ ԱՄՆ-ն ուշքի եկավ ու նկատեց, որ չնայած բոլոր պատժամիջոցներին Իրանն իր ուրանի հարստացման կարողությունը հասցրել է 20 հազար ցենտրիֆուգների: Նույնն ընկալվում ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերու արտահայտություններից, այնտեղ ուր բացատրում է, որ մենք չհամաձայնեցինք Իրանի 134 ցենտրիֆուգներին և մեկ տասնամյակ անց դեմ կանգնեցին Իրանի 20 հազար ցենտրիֆուգներին: Բուշ Կրտսերի նախագահության շրջանում թույլ տրված սխալը Բարաք Օբամայի նախագահության շրջանում սրբագրվեց և ի վերջո հանգեցրեց ՀԳՀԾ-ի համաձայնությանը: Հիմա Թրամփը որոշել այդ սրբագրված ուղղությունը հետ վերադարձնել և նախկինում ձախողած փորձը կրկնել ամենավատ կերպով: Այսօր Բուշ Կրտսերի նախագահության շրջանի հետ համեմատած ԱՄՆ-ն ավելի թույլ դիրքում է կանգնած, քանի որ այդ շրջանում Իրանի դեմ միջուկային հարցով հարուցված գործերը պատճառ էին դարձել, որ եվրոպացիներն ընկերակցեն ԱՄՆ-ին, բայց այսօր ոչ Եվրոպան և ոչ որևէ այլ երկիր ԱՄՆ-ին չի ընկերակցում: Գուցե ներկա պայմաններում և նկատի առնելով ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը եվրոպացիները համաձայնեն երկրորդական պատժամիջոցների վերականգնմանը, սակայն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված փաստարկների բացակայության պատճառով Իրանի դեմ ճնշում գործադրելու համար հզոր կերպով ԱՄՆ-ի կողքին չեն կանգնելու:
Քեյհան
Հեզբոլլահի հաղթանակը ԱՄՆ-ի ու Պարսից ծոցում նրա դաշնակիցների աչքերից քունը խլել է
«Լոս Անջելես Թայմզ» ամերիկյան օրաթերթի հաղորդման նախաբանում կարդում ենք «Լիբանանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն Հեզբոլլահ շարժումը Լիբանանի առաջիկա խորհրդարանում գերազանց ուժի է վերածվում և այդ պատճառով էլ այս ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի ու Պարսից ծոցում նրա դաշնակիցների աչքերից քունը խլել են»:
Օրաթերթն ապա շարունակում է. «Այս ընտրությունների արդյունքներն Իսրայելի համար ցանկալի չեն և այդ ռեժիմի կրթության նախարար Նեֆթալի Բենեթը Թուիթերում կատարած գրառման մեջ, գրեց. «Լիբանանի ընտրությունների արդյունքները համապատասխանում են մեր վաղուց ունեցած հաշվարկներին՝ Հեզբոլլահ այսինքն Լիբանան և Լիբանան այսինքն Հեզբոլլահ»»։
«Հեզբոլլահն ու նրա քաղաքական դաշնակիցները շահեցին Լիբանանի խորհրդարանի 128 մանդատների կեսից ավելին, իսկ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը կորցրել է իր խորհրդարանական մանդատների 1/3-րդը: Հեզբոլլահի քաղաքական աճող ներազդեցությունը լուրջ բարդության մատնել արևմտյան դաշնակիցների հետ Լիբանանի հարաբերությունները և դա այն պայմաններում, երբ իր լճացած տնտեսության վերականգնման և Սիրիայի պատերազմի մեկ միլիոն տարհանվածների կարիքներին վերահասություն տալու համար միջազգային օժանդակություններին խիստ կարիք ունի»,-նշված է հաղորդման մեջ:
Հեզբոլլահի պատմական հաղթանակը նաև լայն արձագանք գտավ Պակիստանի մամուլում: Ֆրանսիան «Լը Փոան» շաբաթաթերթը մի հաղորդման մեջ քննարկեց Լիբանանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Հեզբոլլահի հաղթանակը մեծ հաջողություն բնութագրեց: Ֆրանսիական այս պարբերաթերթը գրել է, որ Իրանի անվիճելի դաշնակիցը համարվող Հեզբոլլահ հզոր շարժումը երկուշաբթի օրը ուրախություն հայտնեց խորհրդարանական ընտրությունների իր տարած մեծ հաղթանակի կապակցությամբ, ինչը կարող է ամրապնդել այս շարժման ռազմական կողմը:
Ժողովուրդ
Ինչ ժառանգություն ստացավ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ից. Որքա՞ն է կազմում ՀՀ պետական պարտքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր ժառանգություն է ստացել ՀՀԿ-ից. խոսքը տնտեսության վիճակի մասին է, որը հազիվ թե կարելի է գնահատել բարվոք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն ՀՀ պետական պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 867.5 մլն դոլար, մինչդեռ տարսեկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է, թե նախորդ կառավարությունն այս չորս ամիսներին պետական պարտքն ավելացրել է 92.9 մլն-ով:
Ի դեպ, եթե չլինեին ապրիլի կեսերից սկիզբ առած բողոքի ցույցերը, որ վերածվեցին համաժողովրդական շարժման, այս ընթացքում երկրի պետական պարտքն էլ ավելի կշատանար: Պարզապես համաժողովրդական շարժումը պարալիզացրեց իշխանությունների, մասնավորապես կառավարության գործունեությունը` հնարավորություն չտալով ազատորեն վարկային նոր համաձայնագրեր կնքել. դե, միջազգային կառույցներն էլ իրենց հերթին խուսափեցին ՀՀ-ին պարտք տալուց:
Մեկ ուշագրավ փաստ էլ. ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը արտաքին պարտքն է՝ 4 մլրդ 927.8 մլն դոլար, իսկ ներքին պարտքը 1 մլրդ 333.6 մլն դոլար է, ընդ որում՝ այս ամիսներին կառավարությունը հետևողականորեն ավելացրել է հենց ներքին պարտքը»:
Ժամանակ
Ընտրական օրենսգիրքը կփոխվի. եթե ՀՀԿ-ն դիմադրի, կմնա մի տարբերակ՝ հանրաքվե
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց առաջին գործը պետք է լինի ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելը: Ենթադրվում է, որ Փաշինյանը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել պարզ համամասնական ընտրակարգով:
Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, իսկ քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, չի բացառվում, որ ՀՀԿ-ականները փորձեն տապալել օրենսգրքի փոփոխությունները:
Այդ դեպքում կմնա միայն մի տարբերակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում, եւ այդ դրույթների ամրագրում Սահմանադրությամբ»:
Հրապարակ
Վաչե Գաբրիելյանն ու Արարտ Միրզոյանը՝ փոխվարչապետներ. Ծառուկյանը կստանա 4 պորտֆե՞լ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, հակված է պահել Վաչե Գաբրիելյանին՝ փոխվարչապետի պաշտոնում։ Մյուս փոխվարչապետ տեսնում է Արարատ Միրզոյանին։ Իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը մտադիր է լուծարել, բայց դրա համար կառավարության մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա։
Ապագա կառավարությունում, անշուշտ, տեղեր կունենան ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն։ Գագիկ Ծառուկյանը կարող է անգամ 4 պորտֆել տնօրինել»: