Մամուլի տեսություն 10-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91130-Մամուլի_տեսություն_10_05_2018
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը չպիտի ԱՄՆ-ի ժողովրդի հաշվին գրել: Միջազգային նորմերին հակառակ վերցված այս քայլը ծանր հարված է հասցրել ԱՄՆ-ի ժողովրդի հեղինակությանն ու վարկին և այս հարցում Թրամփի դեմ գլխավոր հայցվորը հենց ինքն՝ Ամերիկայի ժողովուրդն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 07:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-05-2018

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը չպիտի ԱՄՆ-ի ժողովրդի հաշվին գրել: Միջազգային նորմերին հակառակ վերցված այս քայլը ծանր հարված է հասցրել ԱՄՆ-ի ժողովրդի հեղինակությանն ու վարկին և այս հարցում Թրամփի դեմ գլխավոր հայցվորը հենց ինքն՝ Ամերիկայի ժողովուրդն է:

Ջոմհուրի Էսլամի

Թշնամին էլ կարող է բարություն գործել

 

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը չպիտի ԱՄՆ-ի ժողովրդի հաշվին գրել: Միջազգային նորմերին հակառակ վերցված այս քայլը ծանր հարված է հասցրել ԱՄՆ-ի ժողովրդի հեղինակությանն ու վարկին և այս հարցում Թրամփի դեմ գլխավոր հայցվորը հենց ինքն՝ Ամերիկայի ժողովուրդն է:

Այն ինչը որ վերաբերում է ԻԻՀ-ին ստանձնած պարտավորությունների իրագործումն ու միջազգային օրենքների հանդեպ հավատարմության ապացուցումն է: ՀԳՀԾ-ն ստորագրվելուց ի վեր ԱԷՄԳ-ն տասն անգամ հաստատման կնքի է դրել ատոմային համաձայնության շրջանակներում իր պարտավորությունների իրագործման հանդեպ ԻԻՀ-ի հավատարմության վրա և հստակ հայտարարել է, որ իրանական կողմը ՀԳՀԾ-ի միջոցով հստակեցված ուղղությունից չի շեղվել: Սա միջազգային վարկ է ապահովում ԻԻՀ-ի համար և ապացուցում է, որ ԻԻՀ-ն շարունակ աշխատել է միջազգային օրենքների շրջանակներում:

Այսօր երբ Թրամփի անտրամաբանական որոշմամբ ԱՄՆ-ն հեռացել է ՀԳՀԾ-ից, այդ համաձայնությունը ստորագրած մյուս կողմերի հավատարմության դեպքում ԻԻՀ-ն կարող է շարունակել ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ հիշյալ երկրների հետ իր համագործակցությունը: Նկատի առնելով այն պարագան, որ ՀԳՀԾ-ի երեք եվրոպացի անդամներն, այսինքն Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան, նաև  ռուսաստանն ու Չինաստանն ընդգծել են, թե հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին և դա լիարժեքորեն գործադրելու են, կարելի վստահ լինել, որ ՀԳՀԾ-ն կգոյատևի և ԱՄՆ-ի հեռանալը չի կարող դրա ոչնչացման պատճառ դառնալ: Անկասկած Իրանի ու ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահի խափանիչ քայլերը կարող են որոշ չափերով բարդություններ առաջացնել միջազգային այս կարևոր պայմանագրի գործադրման ճամբին, սակայն Իրանի հետ ՀԳՀԾ-ի անդամ հինգ երկրների համագործակցությունը կարող է վերացնել խոչընդոտները և իրագործել այս պայմանագրի նպատակները:

Բարեբախտաբար Իրանում իշխանական բոլոր կառույցներն ու ժողովուրդը միասնականությամբ կառավարությանը սատարելու են թրամփյան Ամերիկայի խափանարարությունների դիմակայման գործում: ԱՄՆ-ի սադրանքների հանդեպ Իրանի ժողովրդի 40-ամյա դիմադրության փորձն ապացուցել է, որ այս ժողովուրդը թիկունքում է թողնում բոլոր կեռմանները, զգաստությամբ դիմակայում է սադրանքերին և բոլոր փուլերում թշնամուն հուսախաբ է անում:

 

Խոռասան

Ինչո՞ւ վերջնաժամկետ նշանակեցինք Եվրոպայի համար

 

 

ԱՄՆ-ն պաշտոնապես հրաժարվեց ՀԳՀԾ-ից և լրացվելով մեր երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը լրացվելով այս հրաժարումը գործնական տեսք կստանա: Այդուհանդերձ ԱՄՆ-ին դիմակայելու համար բազմաթիվ սցենարների միջից Իրանը որոշեց պայմանական կերպով և առանց ԱՄՆ-ի ներկայության մնալ համաձայնության մեջ  և կատարել իր պարտավորությունները:  Սակայն ՀԳՀԾ-ում Իրանի ներկայությունը շարունակվելու նախապայմանը եվրոպացիների հստակ ու գործնական երաշխիքներ են այն մասին, որ Իրանը կկարողանա օգտվել ՀԳՀԾ-ից ունեցած իր բոլոր շահերից: Այլապես տրամաբանորեն ՀԳՀԾ-ում ներկայությունը շարունակելու համար որևէ պատճառ գոյություն չի ունենա: Եվրոպայի համար ճշտված մի քանի շաբաթյա վերջնաժամկետն ունի մի քանի հիմնավորումներ: Ստեղծված  իրավիճակի կապակցությամբ գոյություն ունեցող վերլուծություններից մեկն այն է, որ գործնականում ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև աշխատանքների բաժանում է տեղի ունեցել և այս պահին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալով Եվրոպան և մասնավորապես երեք երկրներն առավել հզոր լծակով կկարողանան Իրանին պարտադրել, որպեսզի ճկունություն ցուցաբերի և նոր բանակցությունների շրջագծում առավել զիջումների գնալ: Հետևաբար վերջնաժամկետ նշանակելն ու երաշխիքներ պահանջելը մասամբ կարող են խանգարել այս նախագիծը: Եթե բացառեք Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև աշխատանքային բաժանում կատարվելու տարբերակը ապա ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալու կապակցությամբ Եվրոպայի պահվածքը պիտի վերլուծել ոչ թե քաղաքական կամ ապահովական, այլ իրավական ու տնտեսական դիտանկյունից: Հիմք ընդունելով միջուկային համաձայնությունը պահպանելու համար եվրոպացիների ապահովական պատճառներն այս մայրցամաքի երկրներն այդ ձեռքբերումը չկորցնելու համար սահմանափակ ժամանակ են ունենալու, որպեսզի ԱՄՆ-ից անկախ իրենց ճանապարհը շարունակեն: Անկասկած Եվրոպայի ու ԱՄՆ-ի 20 թրիլիոն դոլարանոց առևտրաշրջանառության դիմաց Իրանի հետ Եվրոպայի 30 միլիարդ դոլարանոց առևտրաշրջանառությունը շատ չնչին է համարվում, սակայն ՀԳՀԾ-ն և Իրանի հետ հարաբերությունների հարցը Եվրոպայի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու ապահովական նշանակություն ունեն: Անկասկած տարածաշրջանում սպառազինական և հատկապես միջուկային ցանկացած տեսակի նոր ճգնաժամ կարող է պատճառ դառնալ, որ ստեղծված անապահովությունը դեպի Եվրոպայի սահմաններ առաջնորդվի:

 

Ալիք

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները էական ազդեցություն չեն ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա. իրանագետ

 

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները այս պահի դրությամբ  չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, Հայաստանը կշարունակի իրագործել նախանշված ծրագրերը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ վեցյակի հայտնի միջուկային  համաձայնագրից դուրս գալու մասին՝ ասելով, որ 180 օրերի ընթացքում կվերականգնվեն այդ գործով Իրանի դեմ պատժամիջոցները, և կկիրառվեն նորերը:

«Պետք է ասել, որ ամերիկյան կողմը մինչ այժմ պաշտոնապես և ոչ պաշտոնապես  հայտարարել էր, որ Հայաստանը կարող է հանգիստ իրագործել իրանական կողմի հետ  նախանշված ծրագրերը, եթե դրանք կապված չեն միջուկային ծրագրի հետ կամ այն ընկերությունների հետ, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

Պատժամիջոցները չեն կարող ազդեցություն ունենալ  Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման վրա, հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու վրա և ոչ էլ գազի հնարավոր մատակարարման բանակցությունների  վրա»,- շեշտեց Արմեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ միակ մտահոգությունն այն է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը կմեծանա:

 

 

Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հասարակ պահվածքը զարմացնում է մարդկանց

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հասարակ պահվածքը հաճախ զարմացնում է մարդկանց: Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել՝ ի ցույց դնելով աշխատասենյակը, աշխատանքային պայմանները, նաև պատմել էր իր աշխատանքային օրվա ընթացքի մասին:

Երեկ էլ Հաղթանակի զբոսայգում Արմեն Սարգսյանն առանց ավելորդ ձևականության զրուցում, շփվում էր քաղաքացիների հետ, չէր անտեսում իրեն մոտեցող ոչ մի քաղաքացու:

 

 

Ժամանակ

ԱՄՆ-ից և Եվրամիության երկրներից հայերին կարտաքսեն ժողովրդավարական Հայաստան

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությունից հետո ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը:

Նման գործերը միանգամից մերժվում են, քանի որ համարվում է, որ Հայաստանը այլևս ունի ժողովրդավարական իշխանություններ, որոնք ապահովում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

Քանի որ քաղաքական ապաստանի հիմքեր չկան, ՀՀ բոլոր քաղաքացիները կարտաքսվեն ժողովրդավարական Հայաստան»: