Մամուլի տեսություն 12-05-2018
Պատերազմն ու խաղաղությունն ինչպե՞ս են կերտվում։
Ջավան
Պատերազմն ու խաղաղությունն ինչպե՞ս են կերտվում
Խոհեմ մարդիկ և խոհեմության վրա հիմնված իշախանությունները ձգտում են հեռու մնալ պատերազմից և տարաձայնությունների կարգավորման համար այլ միջոցների են դիմում: Դրա նախաբանը միմյանց կողմից հակամարտության կողմերի պաշտոնապես ընդունումն է: Նման կողմնորոշում ազդեցիկ է այն ժամանակ, երբ տարաձայնությունը որևէ հարցի վրա լինի և ոչ թե կողմերից մեկի գոյության վրա:
11 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահի տասնյակ ստերն այն էլ աշխարհի ժողովուրդների հայացքի դիմաց վկայում է այն մասին, որ իշխանափոխությունը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել ԱՄՆ-ի որոշումներում: Նրանց ռազմավարությունը անվանափոխությունն ու չեն վարանում դրա մասին բարձրաձայնել, սակայն մեզ խաղաղության կոչ են անում: Ցույց են տալիս հեռուներում գտնվող խաղաղության գագաթը, որին հասնելու համար պիտի քայլեր առանց լեռնագնացության համար անհրաժեշտ հնարավորությունների:
Հարց է առաջանում, թե արդյոք այն ինչը, որ նրանք պահանջում են մեզանից խաղաղության պայմաններ է ստեղծում, թե ընդհակառակը՝ պատերազմի: Իրանի միջուկային ու հրթիռային ապազինումից հետո կողմերի միջև խաղաղություն կհաստատվի, թե՝ պատերազմ: Իրանի կողմից նրանց պայմանների ընդունումը կերաշխավորի խաղաղությունը, թե՝ թափ կհաղորդի պատերազմին: Ապազինումը խաղաղության, թե՝ պատերազմի նախաբանն է: Պատերազմը ծագում է այն ժամանակ, երբ հակառակորդն ըմբռնում է, որ անկարող ես պաշտպանվել: Ինչո՞ւ մենք թույլատրված չենք խոսելու նրանց հրթիռների ու միջուկային զենքի մասին: Այս հարցերին պատասխանելու համար կարելի է անդրադառնալ մի կողմից Իրանի միջուկային բանակցությանը և միևնույն ժամանակ նման այլ օրինակներին:
Որոշված էր մենք ոչնչացնեինք մեր միջուկային կենտրոններն ու այն ինչը, որ ունեինք, որպեսզի մեր միջև եղած հարցերը կարգավորվեին ու դեպի խաղաղություն մի քայլ վերցնեինք: Արդյոք այսօր կարելի է հավակնել, որ միջուկային էներգիայից Իրանի նահանջից հետո մեկ քայլ մոտեցել ենք խաղաղությանը: Այսօր չի կարելի ասել, որ միջուկային էներգիայի ու հրթիռային կարողության կրճատումը Իրանից ու աշխարհից իսլամական հեղափոխության ինքնության վերացմանն ուղղված քայլեր են եղել:
Խաղաղությունը հզորության շնորհիվ է ձեռք բերվում, իսկ թուլության ընդառաջ գնալը նշանակում է մահվան սարսափից ինքնասպան լինել:
Քեյհան
Արաբ ղեկավարներին հղված Թրամփի գաղտնի նամակն ինչպե՞ս է Իրանի առաջնորդի ձեռքն անցել
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անցած չորեքշաբթի օրը հազարավոր ուսանողների ու ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց. «Սրանից երկու-երեք օր առաջ Թրամփը նամակ է հղել Պարսից ծոցի երկրների ղեկավարներին և այդ նամակը մեր ձեռքն է անցել ու կարդացել ենք: Այդ նամակներում նա նրանց ասում է, որ բոլորդ պիտի համախմբվեք, պիտի այս անեք, այդ անեք: Ես այստեղ ձեզ համար յոթ թրիլիոն դոլար ծախսել եմ: Ով մարդուկ, յոթ թրիլիոն դոլար սրա՞նց համար ես ծախսել: Յոթ թրիլիոն դոլար ծախսել ես, որ Իրաքի վրա գերիշխես, Սիրիայի վրա գերիշխես: Չես կարողացել, գրողի ծոցը: Ասում է պիտի այս անեք, այդ անեք: Իր խոսքերում «պիտի» կա: Բոլոր ղեկավարներին էլ նույն նամակն է գրել ու ուղարկել»:
Արաբ ղեկավարներին ուղղված Թրամփի գաղտնի նամակին հասանելիություն ունենալու մասին ՆՎ Այաթոլլահ Խամենեու հայտարարությունը հիացմունք ու մտահոգություն է պատճառել արևմտյան շրջանակներին:
Այդ կապակցությամբ «Վաշինգտոն Փաստ»-ը գրեց. «Իրանի առաջնորդի արտահայտություններն այն հարցն են առաջացնում, թե ինչպե՞ս է ձեռք բերել ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների միջև փոխանակված նամակը»:
Սպիտակ տան խոսնակն ու ԱՄՆ-ի ազգային անվտանգության խոսնակը պատասխանելով այս նամակի մասին հարցումին, ասել են, որ չեն կարող արտահայտվել նախագահի գաղտնի նամակագրության մասին, սակայն ԱՄՆ կառավարության բարձրաստիճան մի պաշտոնատար չբացահայտելով իր ինքնությունը հաստատել է նման նամակի առաքումը և ասել է, որ Թրամփը շուրջ երկու շաբաթ առաջ է հղել իր արաբ դաշնակից ղեկավարներին ուղղված նամակը:
Հիշեցնենք, որ Թրամփն առաջին նամակի պատասխանը ստանալուց հետո շուրջ մեկ շաբաթ առաջ երկրորդ նամակը հղելով ընդգծել է իր դիրքորոշումները:
Ալիք
Ուշակովը հայտնել է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու ԵՏՄ ծրագրերի մասին
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵՏՄ–ն մտադիր է Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր եւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրել։
«Հաջորդ շաբաթ՝ մեր նիստից հետո, Աստանայում նախատեսվում է կնքել Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ ժամանակավոր համաձայնագիր, որով կձեւավորվի ազատ առեւտրի գոտի Իրանի հետ»,–ասել է Ուշակովը։
Ժողովուրդ
Կձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն. Նոր զարգացումներ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի, երեքշաբթի կհայտարարվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորման մասին: Այդ կառավարության կազմում կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը, այլ նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել 5 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաև մարզպետների և թաղապետերի պաշտոնների շուրջ: ԲՀԿ-ն ցանկանում է արտակարգ իրավիճակների, էներգետիկ և բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության ու սպորտի նախարարությունները:
Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, թե իրենք ակնկալում են կառավարության կազմում ներկայություն 1/3-ի չափով: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ն ավելի մեծ ախորժակ ունի ի հաշիվ ՀՅԴ-ի. հիմնական փաստարկն էլ այն է, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն իրենց, ԱԺ-ում փոքրաթիվ ներկայություն ունի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներին, ապա վերջինիս հետ դեռևս հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, առաջիկա օրերին կհստակեցվեն այդ հարցերը:
Մինչ այդ նկատենք` երեկ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կառավարության անդրանիկ նիստն անցկացրեց, բայց նախարարական հին կազմով: Ավելի ուշ հայտարարվեց կառավարության նոր անդամների նշանակման մասին, բոլորը՝ ՔՊ կուսակցությունից: Առաջին փոխվարչապետ նշանակվել է արդեն նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է ԱԻ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը»: