Մամուլի տեսություն 13-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91392-Մամուլի_տեսություն_13_05_2018
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն այն պայմաններում, երբ նա սահմանադրական բարեփոխումներ անցկացնելով հող էր նախապատրաստել առաջիկա տարիներում իշխանության ղեկն իր ձեռքում պահելու համար, բողոքի ալիք բարձրացրեց, ինչը 11 օր անց լիովին փոփոխության մատնեց Հայաստանի քաղաքական երկնակամարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 08:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-05-2018

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն այն պայմաններում, երբ նա սահմանադրական բարեփոխումներ անցկացնելով հող էր նախապատրաստել առաջիկա տարիներում իշխանության ղեկն իր ձեռքում պահելու համար, բողոքի ալիք բարձրացրեց, ինչը 11 օր անց լիովին փոփոխության մատնեց Հայաստանի քաղաքական երկնակամարը:

Էբթեքար

Հայաստանի պատմություն կերտող լրագրողը

 

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն այն պայմաններում, երբ նա սահմանադրական բարեփոխումներ անցկացնելով հող էր նախապատրաստել առաջիկա տարիներում իշխանության ղեկն իր ձեռքում պահելու համար, բողոքի ալիք բարձրացրեց, ինչը 11 օր անց լիովին փոփոխության մատնեց Հայաստանի քաղաքական երկնակամարը:

Իրադարձությունների հորձանուտում ու այն պայմաններում, երբ փորձագետներն այն համոզման էին, որ այս բողոքներն անկարող են լինելու հիմնական փոփոխություն առաջացնել Հայաստանում, այդ երկրի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այդ երկրի խորհրդարանի կողմից նոր վարչապետ ընտրվեց: Փաշինյանն պարտականությունն ստանձնելուց անմիջապես հետո նոր ընթացք կիրառեց իր երկրի քաղաքական փակ կառույցում:

Նա աշխատանքային առաջին օրվա ընթացքում ոտքով գնաց կառավարության շենք և իր աշխատանքային առաջին օրվա նկարագրությունը «Ֆեյսբուք»-ի միջոցով կիսեց ժողովրդի հետ: Նա միևնույն ժամանակ խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի պատմության ամենաերիտասարդ կառավարությունը, որի միջին տարիքը չի գերազանցում է 40-ը: Այս իրադարձությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Փաշինյանը 43 տարեկան է և լրագրողական մասնագիտությունից հասել է երկրի քաղաքական ամենաբարձր դիրքին:

Սկզբում շատ փորձագետներ հավատացած էին, որ ղեկավարող կուսակցության հզոր կառույցների և Հայաստանի ժողովրդի քաղաքական մշակույթի պատճառով այս բողոքները որևէ արդյունքի չեն հանգելու: Սակայն իրադարձություններն այնպես ընթացան, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, այլև Մոսկվան որպես Հայաստանի արտաքին գլխավոր դերակատար հատուկ հակազդեցություն չցուցաբերեց: Դա ի տես այն բանի, որ ռուսները հատուկ ուշադրությամբ հետևում էին Հայաստանի անցած ամսվա զարգացումներին և մտահոգ էին նրանից, որ Վրաստանի ու Ուկրանիայի նման գունավոր հեղափոխությունները կրկնվեն նաև իրենց հարավային սահմաններում: Սակայն փորձագետները համոզված են, որ Հայաստանում տիրող իրավիճակը լիարժեքորեն տարբերվում է Վրաստանից և Ուկրաինայից և նկատի առնելով այն պարագան, որ Հայաստանի տնտեսությունը խիստ կախվածությունից ունի Ռուսաստանից և Հայաստանը կարիք ունի Ռուսաստանի գազին հետևաբար հանկարծակի կերպով դեպի արևմուտք շրջադարձ կատարելու հնարավորություն չի ունենալու:

Իրանի հետ հարաբերությունների կապակցությամբ կարելի է ասել նկատի առնելով այն իրողությունը, որ Իրանի 12-րդ կառավարության շրջանում Հարավային Կովկասի մոռացության տրված տարածաշրջանը գերակայության տեր է դարձել, չնայած Սարգսյանի հետ լավ հարաբերություններին Փաշինյանի իշխանության անցնելն էլ որևէ մտահոգություն չի կարող առաջացնել:

Նիկոլ Փաշինյանը Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ է եղել և ամիսներ առաջ այդ խմբի կազմում այցելել է Իրան: Այդ իսկ պատճառով էլ նա լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և իր վերջին արտահայտության ընթացքում քննադատել է երկու երկրի նախագծերի իրագործման ձգձգվելը:

 

Ջոմհուրի Էսլամի

Կազմակերպությունները ժողովուրդների դեմ

 

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը գրեթե միաժամանակ և առանց անդամ երկրների տեսակետը հարցնելու անպատասխանատու և ինքնագլուխ քայլի դիմելով ողջունեցին ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի անմիտ որոշումը: Հիշյալ երկու պաշտոնատար անձանց ընդունած որոշումն անկասկած նրանց լիազորությունների սահմաններում չի տեղավորվում:

Նկատի առնելով այն կետը, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի քայլը լիովին հակասում է այդ համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին, այժմ արժանացել է համաձայնության մյուս անդամների ու կողմերի բողոքին և միայն ընդառաջվել է Նեթանյահուի կողմից ինչն ապացուցում է Թրամփի ընդունած որոշման գեշության մասին: Նման պայմաններում հիշյալ երկու անձանց պատվերով վերցված քայլն իրականացվել է ԱՄՆ-ի, սիոնիստների ու սաուդական արքունիքի ճնշման ներքո, որոնք բոլորն էլ զայրացած են վայրենի ահաբեկիչներին դիմակայելու հարցում Իրանի կողմից հարևան երկրների անվտանգությանն ու անկախությանը ցուցաբերված աջակցության պատճառով և իրենց ցասումն ու կրած պարտությունը չեն էլ թաքցնում:

Հարց է ծագում, որ արդյոք Իսլամական համագործակցության կազմակերպության և նույնիսկ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները պաշտպանում են այդ ամոթալի դիրքորոշումը: Արդյոք որևէ խորհրդակցություն և անհրաժեշտ տեղեկատվություն կատարվել է, թե ինչպես սաուդացիների մյուս խայտառակ ու ամոթալի որոշումները դա նույնպես ընդունվել է սաուդացիների անունից: Նման դիրքորոշումներն ապացուցում են, որ այդ կազմակերպություններն ուղղակիորեն իրենց անդամ ժողովուրդների դեմ են աշխատում:

 

Ալիք

Սփյուռքի նոր նախարարի հետ սիրով կաշխատենք Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ

 

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի  խոսքով՝ չնայած որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին ինքն անձամբ չի ճանաչում, այնուամենայնիվ, պատրաստ է աշխատել նրա հետ, որպեսզի միասին զորացնեն, զարգացնեն Հայաստան-Սփյուռք ռազմավարական հարաբերությունները՝ թե՛ «Հայ դատի», թե՛ մշակույթի, թե՛ տնեսության մասով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հաստատում են իրենց մասնակցությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացում:

Դիտարկմանը, թե իրեն չի կաշկանդում երիտասարդ՝ 28 տարեկան նախարարի հետ աշխատելու միտքը, Մուրադ Փափազյանը պատասխանեց. «Լավ է, որ երիտասարդ նախարարներ, երիտասարդ կադրեր են առաջ գալիս: Երկրի համար շատ լավ է և համապատասխանում  է թավշյա հեղափոխության տրամաբանությանը»,- ասաց նա՝ նշելով, որ մեծ հետաքրքրությամբ են սփյուռքից հետևում այստեղի ներքաղաքական զարգացումներին

Մուրադ Փափազյանը չցանկացավ համեմատել նախորդ և ներկայիս սփյուռքի նախարարներին և նրանց վարած ու վարելիք գործունեությունը: Ասաց՝ անձերով չի ցանկանում պայմանավորել նախարարության գործունեությունը: «Հրանուշ Հակոբյանը շատ փորձառու քաղաքական գործիչ էր, երկար տարիներ քաղաքականության մեջ է եղել: Նոր նախարարին չեմ ճանաչում: Այդ իսկ պատճառով չեմ ցանկանում նրանց համեմատել, ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Ֆրանսիահայ գործիչը հույս հայտնեց, որ նոր նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը, կկարողանա աշխուժացնել, կարևորություն տալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ շեշտը դնելով նաև հայ ժողովրդի թշնամիների՝ Ադրբեջանի, Թուրքիայի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության վրա: «Հայ դատը պետք է պաշտպանենք»,- ասաց նա:

 

 

News.am

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել հայազգի հայտնի տնտեսագետի հետ եւ նրան Հայաստան հրավիրել

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել Facebook-ում: Այս անգամ նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ եւ նրան Հայաստան այցելելու հրավեր ուղղել:

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:

Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: