Մամուլի տեսություն 14-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91484-Մամուլի_տեսություն_14_05_2018
Որոշված է Թելավիվում ԱՄՆ դեսպանատունը Սիոնիստական ռեժիմի հիմնադրման տարելիցի օրը Երուսաղեմ փոխադրվի: Իսլամ աշխարհի սրտում այս քաղցկեղային ուռուցքի ձևավորման տարելիցի օրը իրավամբ «Նեքբա»-ի կամ չարիքի օր է կոչվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2018 08:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-05-2018

Որոշված է Թելավիվում ԱՄՆ դեսպանատունը Սիոնիստական ռեժիմի հիմնադրման տարելիցի օրը Երուսաղեմ փոխադրվի: Իսլամ աշխարհի սրտում այս քաղցկեղային ուռուցքի ձևավորման տարելիցի օրը իրավամբ «Նեքբա»-ի կամ չարիքի օր է կոչվել:

Ջոմհուրի Էսլամի

Քննություն իսլամ աշխարհի համար

 

Որոշված է Թելավիվում ԱՄՆ դեսպանատունը Սիոնիստական ռեժիմի հիմնադրման տարելիցի օրը Երուսաղեմ փոխադրվի: Իսլամ աշխարհի սրտում այս քաղցկեղային ուռուցքի ձևավորման տարելիցի օրը իրավամբ «Նեքբա»-ի կամ չարիքի օր է կոչվել: Պաղեստինի պատվազգաց ժողովուրդն այդ օրերին կազմակերպելով «Վերադարձի իրավունք»-ի երթը ցուցադրել են իրենց պապենական հայրենիքը վերադառնալու վճռակամությունը:

Սիոնիստները լիարժեք դաժանությամբ ու քարասրտությամբ ճնշում են պաղեստինցիներին, սակայն Իսրայելի զինվորական ու տեղեկատվական ավագ պաշտոնատարների խոստովանությամբ նրանք իրապես անկարող են այն ժողովրդի ալիքի դիմաց, որը պահանջում է վերջ  տրվի բռնազավթմանը և ցանկանում է վերադառնալ իր պապենական հայրենիքը և պաղեստինցի պատվազգաց երիտասարդության շքեղ ընդվզման ընթացքում հայտնվել են պասիվ դիրքում:

ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրելու Թրամփի չարամիտ քայլը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ այն որ Թրամփն ԱՄՆ-ում չափազանց խոցելի ու երերուն դիրք ունի, սակայն հույս ունի, որ «Այփաք»-ի լաբբին և սիոնիստների համախոհներն իրեն կօգնեն, որպեսզի փրկվի ներկա մեկուսացումից և թիկունքում թողնի անարժանության ու վատ համբավի բերումով առաջացած ճգնաժամերը:

Ավելի կարևոր կետը իսլամ աշխարհի և արաբական աշխարհի զգայնության ու ճակատագրի քննությունն է, որոնք չնայած ժողովուրդների ցասումին ոչ միայն ԱՄՆ-ի դավաճանության ծավալներին համարժեք ուշագրավ որևէ քայլ չեն ձեռնարկել, այլև փորձում են գոհունակություն պատճառել ԱՄՆ-ին ու սիոնիստ զավթիչներին:

Արաբ հետադիմության հենց այդ խոնարհումն ու ճկունություն է, որ մի կողմից սիոնիստներին գայթակղում է առավել ոճրագործություններ ու չարագործություններ կատարել և միևնույն ժամանակ Սիոնիստական ռեժիմի պաշտպաններին համարձակություն է փոխանցում զավթիչներին պաշտպանելու ուղղությամբ առավել բացահայտ քայլեր վերցնել:

Վերջին շաբաթներում ականատեսը եղանք Բեն Սալմանի անմիտ խոստովանությանը, որտեղ նա ընդգծում էր, որ Պաղեստինի հարցն ու Իսրայելի դիմակայումն այլևս արաբների գերակայությունը չեն, այլ այսուհետ պիտի դիմակայել Իրանին, ինչը դավաճանական դիրքորոշում է համարվում: Տարիներ է ինչ արաբ հետադիմությունը թիկունքից հարվածում է պաղեստինցիներին և վերջին ամիսներին էլ Սալմանն ու նրա որդին Մահմուդ Աբբասին զգուշացրել են, որ կամ պիտի համաձայնի Ալե Սաուդի մշակած խաղաղության (կարդացեք հանձնվելու) նախագծին և կամ վայր դնի լիազորությունները: Պարզ է, որ զավթիչներն ու նրանց պաշտպանները նման տեսարանների ականատես լինելով գայթակղվելու են չարաշահել այս ոսկե առիթը և դա օգտագործել առավել չարագործության համար, սակայն թշնամին պիտի իմանա, որ Պաղեստինի հարցում արաբ հետադիմության հետ գործ չունի և նրանց ընկերակցություն էլ չի կարող որևէ փոփոխություն առաջացնել իրավիճակում:

 

Ջավան

ՀԳՀԾ-ի ոտնահարման դրական հետևանքները

 

Բրիտանիայի ԱԳ նախարար Ջանսոնը ՀԳՀԾ-ն ԻԻՀ-ի ձեռքերին դրված ձեռնաշղթա էր համարել և Թրամփին կոչ էր արել դրանից չհրաժարվել: Իհարկե նպատակը ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին բացահայտ հայտարարությունն էր, այլապես ամերիկացիները մինչ այդ էլ գործնականում ոտնահարում են այդ համաձայնություն ու հավատարիմ չեն եղել իրենց ստանձնած պարտավորություններին: Դրա պարզ օրինակը չնայած պաշտոնական պայմանագրերին «Բուինգ» տեսակի ինքնաթիռների ԻԻՀ-ի ավիաընկերություններին հանձնելու արգելքն ու «Էյրբաս» ընկերության հետ պայմանագրի գործադրման ճամբին խափանարարություններն են: Թեև ՀԳՀԾ-ի համար տարվող քարոզչություններում հիշյալ երկու պայմանագրերը չափազանցվում էին, սակայն միայն ցուցական կերպով նախագահական ընտրությունների սեմին Իրանին մի քանի ինքնաթիռներ հանձնեցին:

Այսօր ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն և Դոնալդ Թրամփի կողմից դրա պաշտոնապես ոտնահարումը պիտի ԱՄՆ-ի վերադարձը համարել դեպի կավբոյական դիվանագիտություն, որը չունի նրա դեմոկրատական մրցակիցների ճկուն դիվանագիտության բարդությունները: Այս կարգի դիվանագիտությունը, որ հիմնված է Թրամփի պաշտպան հանրապետականների սպառազինական ու առևտրական ընկերությունների շահերի վրա, Թրամփի գանգեսթերային անհատականության հետ բախվելով առավել թափանցիկ տեսք է ստացել ու չնայած բոլոր մարտահրավերներին կարող է դրական հետևանքներ ու նաև ձեռքբերումներ ունենալ մեր երկրի համար, որոնցից են՝ ԱՄՆ-ի քինախնդիր, զոռբայական և անվստահելի էության հետ մեր ժողովրդի ու հատկապես երիտասարդ սերնդի ծանոթացումը, ազգային միասնականության ու զորակցության ամրապնդումը, երկրի հիմնական հարցերի կարգավորման համար սեփական ուժերի վրա հիմնվելու անհրաժեշտության վրա հիմնված հայացքի ամրապնդումը և համակարգի առաջնորդի հայացքների ռազմավարական խորքի ու իրավացիության ապացուցումը:

 

Ալիք

«Հայերը Թուրքիայում վերջապես ընկալվեցին որպես հասարակության մի մաս, որը սպասում է իր խնդիրների լուծմանը» Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողան

 

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ պատասխանել է թուրքական gazeteduvar.com.tr կայքի հարցերին՝ գնահատելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, ընտրություններից ունեցած սպասումները։

Դողանը փաստել է, որ արտահերթ ընտրությունների որոշումն իրենց կուսակցության համար անակնկալ չէր, քանի որ երկրում տիրող իրավիճակն ինքնին թելադրել է իրադարձությունների նման զարգացում։

Հայազգի պատգամավորը նաև անդրադարձել է նախագահական ընտրություններում ընդդիմության կազմած դաշինքին, որից դուրս մնացին քրդամետ ժողովրդադեմոկրատները։

Ըստ Դողանի՝ քրդամետների՝ դաշինքից դուրս մնալը երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի որոշակի թելադրանք էր, մինչդեռ իրենք ցանկանում են տեսնել քրդամետ գործիչներին Մեջլիսում և կողմ են, որպեսզի նրանց առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշն ազատ արձակվի բանտից՝ նախընտրական քարոզարշավին արդար ու հավասար պայմաններում մասնակցելու համար։

Հայազգի պատգամավորը վերահաստատել է, որ այս անգամ ևս ինքն առաջադրված է որպես Ստամբուլից պատգամավորի թեկնածու և հույս ունի շարունակել աշխատանքը Մեջլիսում։

Նա նաև շեշտել է, որ իր պատգամավորությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրում՝ որպես հանրապետության շրջանում Մեջլիսում առաջին հայ կին պատգամավորի ընտրություն։

«Կարող եմ փաստել, որ հայերը Թուրքիայի քաղաքական դաշտում որպես բազմազգ խճանկարի մի «գույն» ներկայացվելուց զատ սկսեցին վերջապես ընկալվել որպես հասարակության մի մաս, որն ունի իր խնդիրներն ու սպասում է դրանց լուծմանը։ Այս ընտրության արդյունքները, ինչպիսին էլ որ լինեն, ակնկալում եմ, որ կնպաստեն Թուրքիայի ընդհանուր վիճակի բարելավմանը»,- եզրափակել է Դողանը։

 

Tert.am

Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը չի փոխվել, այն պետք է ընդլայնվի. Վարդան Ոսկանյան

 

Ցանկացած անկայունացում Մերձավոր Արևելքում ուղիղ ազդում է Հայաստանի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մերձավոր Արևելքը փխրուն տարածաշրջան է։ Եթե հաշվի առնենք, որ երեկ ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, իրանական աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանը չի մասնակցելու Իրանի հանդեպ թշնամական որևէ գործողության, հակաիրանական որևէ գործողության»,- նշեց նա։

Ոսկանյանն ասաց, որ Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը չի փոխվել։

Իրանագետի խոսքով` վարչապետի՝ սփյուռքում ունեցած հեղինակությունը ժամանակն է օգտագործել Սփյուռքից միջոցներ ներգրավվելու համար` Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի իրականացման համար, որը Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու ծրագիր է։

Ինչ վերաբերում է Իրան-ԵԱՏՄ հարաբերություններին, ապա Ոսկանյանն ասաց, որ Հայաստանը Իրանի համար դուռ է դեպի Եվրասիական շուկա։