Միջազգային հանրությունը զգուշացնում է Եմենում մարդկային աղետի մասին
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռոքան ասել է, որ Եմենում մարդակային իրավիճակըն աղետալի է:
Ֆրանչեսկո Ռոքան ասել է, որ Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի շրջափակումը հանգեցրել է սննդի խիստ պակասի և վարակիչ հիվանդությունների աննախադեպ աճի: Նա ասել է, որ Եմենի ժողովուրդը, հատկապես երեխաները, գոյատևման համար կարիք ունեն մաքուր խմելու ջրի, սննդի և բժշկական օգնության ու դեղորայքի:
Սաուդյան կոալիցիոն ուժերի կողմից Եմենի շրջափակման ընթացքում, տեղի ունեցած մարդկային ողբերգությունների խստացումը մտահոգություն է առաջացրել որոշ միջազգային կառույցների շրջանակում և վրերջապես վերջիններս ստիպված են եղել կոտրել լռությունը:
Այս պատերազմի մահացու հետևանքները հանգեցրել են երկրում հումանիտար իրավիճակի վատթարացմանը և մտահոգություն են առաջացրել միջազգային ասպարեզում:
2015 թ. մարտից սկսած, Եմենը Սաուդյան ռեժիմի նպատակաուղղված դաժան հարձակումների թիրախում է հայտնվել: Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացվող հարձակումները հովանավորվում են Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների կողմից:
Սաուդյան Արաբիայի կողմից Եմենը շրջապատելու հետևանքով, այժմ այդ երկրում սով ու հիվանդոություններ են տարածվել, ինչը ավելի է սրել այդ երկրի հումանիտար ճգնաժամը:
Չնայած տարածաշրջանի որոշ երկրներ համոզված են, որ Եմենի ճգնաժամը կարելի է կարգավորել միայն քաղաքական բանակցության ճանապարհով, սակայն որոշ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, փորձում են ակտիվացնել իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և աջակցել Սաուդյան Արաբիայի հանցագործություններին:
ԱՄՆ-ն մշտապես աջակցել է տարածաշրջանում իր դաշնակիցների դավադրական պլաններին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի:
Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարների արժողությամբ արդիական սպառազինություն առաքելով Սաուդյան Արաբիայի համար և վերջին ամիսներին Եմենի պատերազմում ուղղակի ռազմական ներգրավվածությամբ, ցույց տվեց իր դերակատարությունը աշխարհի ամենածանր հումանիտար ճգնաժամի ստեղծման գործում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բազմիցս զգուշացրել է, որ Եմենին սպառնում է աշխարհի ամենամեծ մարդկային աղետը:
Իտալական «Իլ Ջորնալե» օրաթերթը գրել է.«ԱՄՆ-ն Եմենի խաղաղ բնակիչների վրա իր նոր զենքերն է փորձում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը ևս զգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակումը շարունակվելու դեպքում, այդ երկրին մարդկային մեծ աղետ է սպառնում, որի հետևանքով վերջին տասնամյակների ընթացքում կարող են զոհվել միլիոնավոր մարդիկ:
Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի արդյունքում վտանգվել է Եմենում քաղաքական կայունությունը: Երկրում տարածվել են բռնությունը և անապահովություն, ահաբեկիչների կողմից օկուպացվել են Եմենի տարածքները, և ամենակարևորը, այդ երկրում մարդկային աղետ է տիրում: Իսկ Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով ոչնչացվել է Եմենի առողջապահական ու բժշկական համակարգը:
Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտի 26-ից ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ, որի հետևանքով մինչ այսօր զոհվել է ավելի քան 11 հազար մարդ:
Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը մարդկային աղետ է առաջացրել արաբական այդ երկրում: