Մամուլի տեսություն 17-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91748-Մամուլի_տեսություն_17_05_2018
Ֆրանսիայում, Բրիտանիայում, Շվեդիայում, Հունաստանում, Արգենտինայում, Թուրքիայում, Լիբանանում, Պակիստանում, Եմենում, Հորդանանում, Թունիսում ու Բրազիլիայում ժողովուրդը փողոց դուրս գալով իր զայրույթն արտահայտեց Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի ոճրագործությունների հանդեպ և պահանջեց ողջ աշխարհում բոյկոտել իսրայելյան արտադրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 08:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-05-2018

Ֆրանսիայում, Բրիտանիայում, Շվեդիայում, Հունաստանում, Արգենտինայում, Թուրքիայում, Լիբանանում, Պակիստանում, Եմենում, Հորդանանում, Թունիսում ու Բրազիլիայում ժողովուրդը փողոց դուրս գալով իր զայրույթն արտահայտեց Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի ոճրագործությունների հանդեպ և պահանջեց ողջ աշխարհում բոյկոտել իսրայելյան արտադրանքները:

Քեյհան

Միջազգային 80 կառույցներ պահանջեցին դատի տալ Իսրայելի պարագլուխներին

 

Ֆրանսիայում, Բրիտանիայում, Շվեդիայում, Հունաստանում, Արգենտինայում, Թուրքիայում, Լիբանանում, Պակիստանում, Եմենում, Հորդանանում, Թունիսում ու Բրազիլիայում ժողովուրդը փողոց դուրս գալով իր զայրույթն արտահայտեց Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի ոճրագործությունների հանդեպ և պահանջեց ողջ աշխարհում բոյկոտել իսրայելյան արտադրանքները:

Հունաստանում բողոքի ցույցերը բրտության հանգեցին և Սիոնիստական ռեժիմի շենքի դեմ քարեր նետվեցին: Արգենտինացիներն էլ բողոքելով ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից բռնազավթված Ղոդս փոխադրվելու և արյունալի երկուշաբթի օրվա ընթացքում ժողովրդի կոտորածի ենթարկվելու դեմ Բոունես Այրեսում այդ ռեժիմի դեսպանատան դիմաց հանրահավաք անցկացրեցին: Ցուցարարները իրենց հետ պաստառներ կրելով դատապարտեցին պաղեստինցի բողոքարարների դեմ Սիոնիստական ռեժիմի բրտարարքներն ու ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրելու անտրամաբանական որոշումը: Բրազիլիայում ցուցարարները կրում էին պաստառներ, որոնց վրա արաբերեն լեզվով գրված էր «Պաղեստինն ազատ ու արաբական մի երկիր է»: Նաև Սաոպոլո քաղաքի կենտրոնական շենքի վրա ծածնվեց Պաղեստինի դրոշը:

Արաբական ու իսլամական երկրներում էլ ժողովուրդը պաղեստինցիների հետ զորակցության ցույցեր կազմակերպեց: Եմենի կենտրոն Սանըայում հարյուր հազարավոր եմենցիներ իրենց զորակցությունը հայտնեցին Ղոդսի ու Գազայի հատվածի բնակիչների հետ և վանկարկեցին «Մահ Իսրայելին» «Մահ Ամերիկային» և «Կեցցե Ղոդսը» կարգախոսները: Թուրքիայի մի քանի նահանգներում էլ Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված հանրահավաքներ կազմակերպվեցին: Սատմբուլում Սիոնիստական ռեժիմի հյուպատոսարանի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները կրում էին Պաղեստինի դրոշները և պահանջում էին տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռացումը:

Վերջին հաղորդումների համաձայն արյունալի երկուշաբթի օրվա ընթացքում Գազայում ու Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների դեմ սիոնիստների վայրագ հարձակման հետևանքով նահատակվել են 63 և վիրավորվել են 2900 պաղեստինցիներ: Միջազգային ու իրավապաշտպան ավելի քան 80 հաստատություններ երկուշաբթի օրվա սարսափելի դեպքերի կապակցությամբ պահանջել են պատասխանատվության կանչել ու դատի տալ Սիոնիստական ռեժիմի պարագլուխներին: Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցած կոտորածի պատճառով ԱՄՆ-ն կորցրել է իր վարկը: Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն էլ դատապարտել է Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների ոճրագործությունները:

 

Ջավան

Եվրոպան երաշխիքներ չտվեց

 

ԵՄ-ն կրկնում է թե «Դժվար է», որպեսզի այդպիսով կարողանա ապացուցել Իրանին իրավական ու տնտեսական երաշխիքներ ներկայացնելու ցանկություն չունենալը և կամ լավատես լինելու դեպքում՝ այդ հարցում իր անկարողությունը: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Մոգերինին ընդգծել է նման երաշխիքներ ներկայացնելու հարցում ԵՄ-ի անկարողությունը, սակայն առայժմ նա և մյուս պաշտոնատարները բառացիորեն հավակնում են, թե ՀԳՀԾ-ից հետո Իրանում եվրոպացիների կատարած ներդրումների պահպանման համար որևէ ելք գտնելու հարցում լրջորեն են տրամադրված: Հուսադրիչ զրույցներ են գնում այն մասին, որ ԵՄ-ն մտադիր է Իրանից կատարած իր նավթային գնումների գումարը եվրոյով վճարել ու բանկային փոխանակումներից կրճատել դոլարը, սակայն դրա մեխանիզմները պարզ չեն ու հայտնի չե, թե Եվրոպան ի՞նչ նպատակով և մինչև ո՞ւր առաջ կգնա:

Մոգերինին Բրյուսելում Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո ասաց, որ փորձագիտական մի խումբ պարտականություն է ստացել պաշտպանելու Իրանում եվրոպական առևտրական ընկերությունների կատարած ներդրումները: Նա մամուլի ասուլիսի ժամանակ մատնանշելով, որ «մենք գործնական լուծումներ գտնելու համար համագործակցում ենք», ասաց. «Մեր նախաձեռնություններն Իրանին կթույլատրեն նավթ արտահանել և եվրոպական բանկերն էլ աշխատելու հնարավորություն կստանան»:

Նա ասաց, որ առաջիկա 10 օրերի ընթացքում գումարվելիք ԵՄ ԱԳ նախարարների նիստում քննարկվելու է ՀԳՀԾ-ի գործադրումը շարունակվելու հարցը և բոլոր 28 երկրները Բրյուսելի նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում համագործակցելու են:

Դա ի տես այն բանի, որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերը Մոգերինիի հայտարարությանը նմանող արտահայտություն կատարելով ու ընդգծելով հանդերձ , ՀԳՀԾ-ն կենդանի պահելու անհրաժեշտությունը, ասել է, թե Եվրոպան չպիտի ինքն իրեն խաբի: Նա ասել է. «Մենք որոշ լծակներ ունենք ու դրանցից կօգտվենք, բայց թող ինքներս մեզ չխաբենք, մեր լծակները սահմանափակ են»:

«Թոթալ»-ը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո առաջին հակազդեցությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներից չբացառվելու դեպքում չի կարողանալու աշխատել Հարավային Փարսում:

 

Ալիք

ԵՄ-ն կարող է ակտիվացնել ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանության մասին դրույթը

 

Միջուկային համապարփակ համաձայնագիրը փրկելու համար Եւրոհանձնաժողովը կարող է ակտիվացնել 20 տարի առաջ ընդունված, բայց չօգտագործված դրույթը ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանության մասին։ «Եթե դա անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք»,- հայտարարել է ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Աւրամոպուլոսը բրյուսելյան գերատեսչությունում խորհրդակցությունից հետո: Այս մասին ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Deutsche Welle»-ն։

Այսպես կոչված «որոշման արգելափակման» միջոցով եւրոպական ընկերություններին կարող են արգելել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը։ Միաժամանակ, եւրոպական բիզնեսին կարող են փոխհատուցել պատժամիջոցների հետ կապված վնասը: Այս նորմի վերականգնման եւ Իրանի հետ գործարքից ԱՄՆ ելքի հետ կապված հարցերը քննարկվել են երեկ՝ մայիսի 16-ի երեկոյան Սոֆիայում կայացած ԵՄ գագաթաժողովում։

Այս օրենսդրական նորմը ընդունվել է 1996 թվականին Կուբայի, Իրանի եւ Լիբիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների հարցում առաջացած վեճի ֆոնին։ Սակայն, նորմը չի կիրառվել, քանի որ վեճը հաջողվել է լուծել։

 

Արմենպրես

ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար. ՀՀ փոխվարչապետ

 

ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններում հայկական կողմի ջանքերը բարձր են գնահատվում Հայաստանի գործընկերների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ներկայում Աստանայում է, որտեղ մայիսի 17-ին ստորագրվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը:

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները»,-նշել է Տիգրան Ավինյանը։

ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու գործում, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:

Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։