Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների խորհրդը դատպարտել է Պաղեստինի ժողովրդի կոտորածը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91756-Իրանի_դատական_իշխանության_մարդու_իրավունքների_խորհրդը_դատպարտել_է_Պաղեստինի_ժողովրդի_կոտորածը
Միացյալ Նահանգները հերթական անգամ պաղեստինցիների դեմ Իսրայելի վարչակարգի սարսափելի հանցագործության համար ենթահող է պատրաստել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2018 13:05 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների խորհրդը դատպարտել է Պաղեստինի ժողովրդի կոտորածը

Միացյալ Նահանգները հերթական անգամ պաղեստինցիների դեմ Իսրայելի վարչակարգի սարսափելի հանցագործության համար ենթահող է պատրաստել:

Մայիսի 14-ին, Պաղեստինի բռնազավթման 70-րդ տարելիցի օրը, որի ընթացքում տեղի ունեցավ միջազգային օրենքներին հակասող ԱՄՆ-ի դեսպանության փոխադրումը Թել Ավիվից Ղոդս, Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումների հետևանքով զոհվեցին 60 և վիրավորվեցին ավելի քան 3000 պաղեստինցիներ:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների խորհրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ պաղեստինցիների դեմ հանցագործության  առաջին մեղադրյալը ԱՄՆ ի կառավարությունն է, որն իր դեսպանատունը բացեց Երուսաղեմում և այդ քայլով կանաչ լույս ցույց տվեց իր դրածո Սիոնիստական ռեժիմի՝ նշարունակելու իր ոճրահործությունները Պաղեստինի բռնահարված ժողովրդի և անմեղ կանանց եւ երեխաների դեմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենին հղած նամակում, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Ղազիզադե Հաշեմին նախազգոշացրել է Գազայում տեղի ունեցող մարդկային ողբերգության կապակցությամբ: 

Նշելով, որ միջազգային կազմակերպությունների պարտականությունն է վերջ տալ սպանություններին, նա հավելել է.«Միջազգային շրջանակների լռությունն ընդունելի չէ և չպետք է բավարարվել միայն դատապարտող կոչեր հնչեցնելով»:

َԱյս դաժան հարձակումն այն պայմաններում է տեղի ունեցել, երբ վերջերս Սաուդյան Արաբիայի Զահրան քաղաքում տեղի ունեցած  Արաբական լիգայի ղեկավարների նիստի մասնակիցները հայտարարեցին որ պաշտպանելու են պաղեստինցիների իրավունքները:

Սակայն այժմ Սաուդյան Արաբիան և Արաբական Լիգան լուռ են պաղեստինցի անպաշտպան երեխաների, կանանց եւ երիտասարդների սպանությունների նկատմամբ և չեն ցանկանոմ այս առումով որևէ դիրքորոշում հայտնել:  

Արաբական աշխարհի հռչակավոր գրող և Ալ-Ռայ Ալ-Յոմ օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդուլ Բարի Աթվանն ասել է.-«Մենք գրում ենք Պաղեստի մասին: Մի հարց որը մոռացության է հանձնվել Արաբական աշխարհի եւ միջազգային շրջանակների կողմից: Մենք գրում ենք Իսրայելի և  նրա նոր արաբ դաշնակիցների կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող հանցագործությունների մասին:   Պաղեստինցիներն այլևս արաբների եղբայրները չեն համարվում, իսկ անցյալի թշնամիները դառնում են բարեկամ և դաշնակից»:

Պաղեստինցի երեխաների, կանանց ու երիտասարդների սպանությունը սիոնիստների համար դարձել է օկուպացիայի շարունակման հիմնական ռազմավարությունը:

Իսրայելի վկայականում արձանագրվել է հակամարդկային հանցագործությունների երկար ցուցակ, ինչպիսիք են Սաբրայի և  Շաթիլայի ճամբարներում պաղեստինցիների սպանությունը և Գազայի հատվածում ավելի քան մեկ տասնամյակ պաղեստինցիների շրջափակումը:

Սիոնիստ ոճրագործները 70 տարի  շարունակել են հալածանքներն ու ահաբեկչությունը պաղեստինցի երիտասարդների և երեխաների նկատմամբ, հավատալով, որ դա  վերջ կտա պաղեստինցիների դիմադրությանը:

Անկասկած, Պաղեստինում շարունակվող սիոնիստների հանցագործությունը ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության ու տարածաշրջանային որոշ կառավարությունների կրավորական դիրքի արդյունքն է: Նրանք պատասխանատու են  օկուպացված Պաղեստինում տեղի ունեցած ոճրագործությունների և պաղեստինցիներին պատճառած տառապանքների համար: Այժմ աշխարհի բազմաթիվ արդարատենչ ազգեր ու երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներին են ճանաչում երկուշաբթի օրը պաղեստինցիների դեմ իրականացված  արյունալի հանցագործությունների պատասխանատուն: 

Պաղեստինցի երիտասարդները, չնայած այն բանին, որ անցյալը չեն տեսել, բայց Իսրայելի ձևավորման խայտառակ պատմությանը ծանոթանալով, լավ հասկացել են, որ իրենց իրավունքները վերականգնելու միակ ճանապարհը զավթիչների դեմ պայքարն ուժեղացնելն է: