Մամուլի տեսություն 20-05-2018
Ղազախստանի Աստանայում Իրանի արդյունաբերության նախարարի ներկայությամբ ստորագրվեց ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը:
Ղոդս
Պատժամիջոցների շրջանցում ԵԱՏՄ-ի հետ համաձայնությամբ
Ղազախստանի Աստանայում Իրանի արդյունաբերության նախարարի ներկայությամբ ստորագրվեց ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը: ԵԱՏՄ-ն իր գոյության մասին մասին հայտարարեց 2015 թվականին՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսիայի անդամակցությամբ, նպատակ ունենալով երաշխավորել անդամ երկրների միջև ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ երթևեկը: Քիչ ժամանակ անց միությանը միացան Հայաստանն ու Ղրղզստանը, իսկ 2016 թվականին Վիետնամը դարձավ տարածաշրջանից դուրս գտնվող առաջին երկիրը, որ միանում է այս միության: Ավելի քան 40 երկրներ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում Չինաստանը, Ինդոնեզիան ու լատինամերիկյան երկրներ այս միության շրջանակներում համագործակցության պատրաստակամություն են հայտնել: ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ Իրանի արտոնյալ առևտրի համաձայնագիրը ստորագրվեց այն պայմաններում, երբ տնտեսական փորձագետների համոզմամբ, նկատի առնելով ամերիկացիներն ու եվրոպացիները խոշոր չափերով խափանարարություն են կատարել ՀԳՀԾ-ի գործադրման ճամբին, Իրանի կողմնորոշումը դեպի Միջին Ասիան ու ԵԱՏՄ, արտոնյալ սակագների գործադրմամբ կարող է չեզոքացնել պատժամիջոցները և Իրանի տնտեսության դիմաց նոր դռներ բացել: Դա այնպիսի մի պոտենցիալ է, որ տնտեսագետների համոզմամբ չպիտի ձեռքից գնա: Այս ուղղությամբ տնտեսագետներից մեկը նկատելով, որ Իրանի կարող է հարևան երկրների հետ ընդլայնված առևտրաշրջանառություն ունենալ և պատժամիջոցների պատնեշն այլևս իմաստ է դառնում, անդրադարձել է այս պայմանագրի դրական հետևանքներին և ասել է. «ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ այս համաձայնագիրը տարբեր առավելություններ կարող է ունենալ, այդ թվում այն որ հավանական է Եվրոպան պատժամիջոցների հարցում համագործակցի ԱՄՆ-ի հետ: Այլ խոսքով եվրոպական երկրներից շատերը գտնվում են ԱՄՆ-ի ներազդեցության ներքո, այդ դեպքում քանի որ այս պայմանագրին որևէ միջամտություն չունեն ԱՄՆ-ն ու Եվրոպան, կարող է օգտակար լինել»: Սեյեդ Քազեմ Դուսթ Մոհամմեդին հավելել է. «Կարևոր քայլը պիտի լինի հիշյալ երկրների հետ ապրանք ապրանքի դիմաց շուկայի ձևավորումն, այլ խոսքով փոխանակումները պիտի իրականացվեն տեղական արժույթներով կամ մի որոշյալ արժույթով: Իհարկե նման առևտրաշրջանառության մեջ հնարավոր է միանգամայն կրճատել արժույթը և ապրանքը փոխանակել ապրանքի հետ»: Նրա ընդգծմամբ. «Այս բազմակողմ պայմանագրի ստորագրմամբ նաև զարկ է տրվելու հիշյալ երկրների տնտեսությանը և արժութային, բանկային ու աշխարհագրական պատժամիջոցներն անիմաստ են դառնում, քանի որ Իրանն այդ երկրներից շատերի հետ սահման ունի, որը չի ներառվելու պատժամիջոցներում և երկու երկրների սահամանների միջոցով հեշտությամբ հնարավոր կլինի առևտրական փոխանակումներ կատարել»:
Ջավան
ՀԳՀԾ-ի այլընտրանքային ԱՄՆ-ի նախագիծը
Թեհրան է ուղևորվել ԵՄ-ի էներգետիկայի հարցերով կոմիսարը, որպեսզի իրանցի պաշտոնատարներին վստահեցնի, Եվրոպան ամեն գնով պաշտպանելու է ՀԳՀԾ-ն և ըստ երևույթին իրանական կողմին նաև որոշ գործնական լուծումներ է առաջարկել: Վաշինգտոնում սակայն, Սպիտակ տունը վաղը կհյուրընկալի շուրջ 200 արտասահմանցի դիվանագետների, որպեսզի մի կողմից նրանց փոխանցի միջուկային համաձայնությունից հրաժարվելու ԱՄՆ-ի պատճառները և միևնույն ժամանակ ներկայացնի ՀԳՀԾ-ի համար Վաշինգտոնի այլընտրանքային ծրագիրը, որը ներառում է Իրանի դեմ մեծ կոալիցիայի ձևավորումը, որպեսզի այնպես ինչպես հավակնում են Թրամփի վարչակազմի պաշտոնատարները, Թեհրանն այս կոալիցիայի ճնշման ներքո համաձայնի բանակցությունների նոր շրջան սկսելուն: Ամերիկացի պաշտոնատարները «Նյու Յորք Թայմզ»-ին ասել են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այդ նիստում նպատակ ունի ներկայացնել ՀԳՀԾ-ին փոխարինող մի նախագիծ, որտեղ ընդգծված է նոր համաձայնության հանգելու համար Իրանի հետ կրկին բանակցության նստելը: Բանակցություններ, որոնք ամերիկացի պաշտոնատարների վկայությամբ 5+1 խմբից ավելի մեծ շրջանակ է պարունակելու և ներառելու է արաբական երկրներն ու նույնիսկ Ճապոնիան: Թրամփը նպատակ ունի հասնել մի համաձայնության, որը որոշակիորեն պիտի տարբերվի Իրանի հետ Օբամայի վարչակազմի համաձայնությունից և միջուկային հարցից բացի նաև անդրադառնա Իրանի արտաքին քաղաքականության այլ բնագավառներին, այդ թվում հրթիռային ծրագրին ու Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը:
Ալիք
ԵՄ-ի հանձնակատարը՝ Թեհրանում. «ԵՄ-ն հավատարիմ է մնալու Միջուկային համապարփակ համաձայնագրին»
Երեկ ԵՄ-ի էնեգետիկայի եւ կլիմայի պաշտպանության հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանետեն Թեհրանում Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ բանակցություններ է անցկացրել Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանի հետ գործարքի պահպանման հեռանկարների վերաբերյալ: Տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Անցկացված բանակցություններում ԵՄ հանձնակատարը հաստատել է Եւրոմիության մտադրությունը շարունակել պարտականությունների կատարումը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում, քանի որ համաձայնագիրը «հիմնարար դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության համար»:
«Մենք լիովին հավատարիմ ենք համաձայնագրի պահպանմանը», - նշել է եվոահանձնակատարը Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ավարտին եւ հավելել է, որ ԵՄ-ն ակնկնալում է, որ Իրանը նույնպես պետք է կատարի պայմանագրի պայմանները:
NEWS.am
Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ համաձայնագիրը կավելացնի Իրանի եւ ՀՀ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը եւ կպարզեցնի մաքսային ռեժիմները
Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ստորագրված ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության աճին եւ մաքսային ռեժիմների պարզեցմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նշել է, որ Իրանը արհեստականորեն խստացրել է արտասահմանյան արտադրանքի ներկրման պայմանները` իր հանդեպ կիրառվող պատժամիջոցների պատճառով սեփական տնտեսությունը խթանելու համար, եւ, փաստորեն, այս տարիների ընթացքում իրանական տնտեսությունը փակ շրջապտույտով է աշխատել:
«Այժմ, երբ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվոել, երկիրը նոր ուղղություններ է փնտրում տնտեսական համագործակցության համար, եւ այդ առումով ԵՏՄ-ի 200 միլիոնանոց շուկան շատ հետաքրքիր է Իրանի համար, ինչպես եւ Իրանի 80 միլիոնանոց շուկան է հետաքրքիր ԵՏՄ-ի անդամ երկրների համար», - նշել է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ առաջին հերթին խոսքը Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության մասին էր: «Բայց ես կարծում եմ, որ հետագայում ԵՏՄ-ի մյուս անդամ երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, կկարողանան Իրանի հետ առեւտրային հարաբերություններ հաստատել, հատկապես, որ այդ երկիրը չի թաքցնում իր առանձնակի հետաքրքրությունը Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ», - ասել է Գագիկ Մակարյանը:
Նա կարծում է, որ Իրանն ու Ռուսաստանը փոխշահավետ բեռնափոխադրումներ իրականացնելու համար կընտրեն Հայաստանով անցնող ուղին եւ առաքման ժամանակ կողմերը ստիպված կլինեն Հայաստանին վճարել տարանցման համար:
«Միեւնույն ժամանակ, այդ երկրները պետք է մտածեն Կապանի ճանապարհները բարելավելու, այստեղ օդային կամուրջներ կամ թունելներ կառուցելու մասին՝ ավելի հարմարավետ պայմաններում բեռնափոխադրումներ իրականացնելու համար», - ասել է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը դրանից միայն կշահի, քանի որ ներկայումս Վերին Լարսին այլընտրանք չունի: Բացի այդ, ճանապարհների բարելավումը կնպաստի զբոսաշրջության աճին:
«Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը նաեւ ենթադրում է, որ Իրանի հետ մաքսային ռեժիմը պարզեցվելու է, ինչը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ավելացմանը», - ասել է փորձագետը: