Մամուլի տեսություն 22-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92158-Մամուլի_տեսություն_22_05_2018
Այն ինչը որ երեկ լսվեց Իրանի մասին ԱՄՆ պետքարտուղարի արտահայտություններում ԱՄՆ մի պետքարտուղարի կողմից երբևե Իրանի մասին հնչեցված ամենախիստ ու աննախընթաց հայտարարություններ են համարվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2018 07:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-05-2018

Այն ինչը որ երեկ լսվեց Իրանի մասին ԱՄՆ պետքարտուղարի արտահայտություններում ԱՄՆ մի պետքարտուղարի կողմից երբևե Իրանի մասին հնչեցված ամենախիստ ու աննախընթաց հայտարարություններ են համարվում:

Էըթեմադ

ՀԳՀԾ-ից հրաժարմանը հաջորդած տենդը

 

Վերլուծաբան Հասան Բեհեշթիփուրն «Էըթեմադ» օրաթերթում գրում է. «Այն ինչը որ երեկ լսվեց Իրանի մասին ԱՄՆ պետքարտուղարի արտահայտություններում ԱՄՆ մի պետքարտուղարի կողմից երբևե Իրանի մասին հնչեցված ամենախիստ ու աննախընթաց հայտարարություններ են համարվում: Քանի տարի է ինչ հետևում եմ Իրանի կապակցությամբ ամերիկացի պաշտոնատարների արտահայտություններին ու հաղորդագրություններին ու մինչ այսօր չէի տեսել որ ԱՄՆ մի պետքարտուղար նման ոճով արտահայտվեր Իրանի մասին: Նույնիսկ անհավանական եմ համարում, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը Կուբայի մասին էլ նման արտահայտություններ կատարած լինի:

Պոմպեոյի ելույթն անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների շարան էր, որ նույնիսկ փորձ չէր կատարվել դրանցից որևէ մեկը մոտեցնել արտաքին աշխարհի իրականություններին և կամ ապացույցներ ներկայացնել: Պոմպեոյի մատնանշած որոշ կետերն այնքան հեռու էին իրականությունից, որ դրանք նույնիսկ չի կարելի լրատու գործակալությունների լրատվության մեջ օգտագործել ու աշխարհում ընթացող իրականությունների հետ դրանք հակասությունը չնկատել: Օրինակ Պոմպեոն Իրանին մեղադրել է Լիբանանում ու Իրաքում անկայունություն ստեղծելու մեջ: Երկու երկրներում էլ առանց սահմանափակության ազատ ընտրություններ են կատարվել և Իրաքի ժողովրդի տված ձայները դեռ լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում են: Իսկ Լիբանանում էլ ժողովուրդը մի քանի շաբաթ առաջ հեռու արտաքին ճնշումներից կամ միջամտությունից իր կտրուկ ձայնը տվեց քրիստոնյաների և շիա ու սունի մուսուլմանների միասնությանը: Տարօրինակ է, թե մի ավագ դիվանագետ ինչպես է կարողանում առանց աշխարհում ընթացիկ իրականությունների հետ որևէ կապակցություն գտնելու նման անհիմն ու երևակայական արտահայտություններ կատարել:

Պոմպեոն հղում է կատարեց Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի շոուի ընթացքում հնչեցված արտահայտություններին, որոնք Իրանի միջուկային ծրագրին ծանոթ որևէ տեղյակ անձի կամ պաշտոնատարի կողմից լուրջ չընկալվեցին:

Այն որ ԱՄՆ պետքարտուղարը հավակնում է, թե Իրանը նախ պիտի կատարի 12 նախապայմանները և ապա ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցության սեղանին նստի, գերազանցում է պատրանքի սահմանը և ցուցադրության է դնում լկտիության, ստախոսության ու անտեղյակության ծիծաղելի մի բաղադրություն: Կարող է պատահել, որ քաղաքականության մեջ ամոթը որևէ տեղ չզբաղեցի, բայց ԱԳ նախարարներն ու ավագ դիվանագետներն իրենց արտահայտություններում հարգում են միջազգային նկատառումները, սակայն Պոմպեոն դա էլ չի հարգում ու բացահայտ կերպով սպառնում է, իսկ Իրանի դեմ սպառնալիքի փորձն ԱՄՆ-ն ավելի վաղ ունեցել է ու պարտություն է կրել:

 

Ռեսալաթ

Բրիտանիայի ժողովրդի զայրույթն ընդդեմ արքայական ընտանիքի

 

Բրիտանիայի արքունիքին ուղղված այդ երկրի հասարակական կարծիքի զայրույթն ու դժգոհությունը շարունակվում է: Բրիտանիայի թագուհու թոռան ամուսնության շքեղ հանդիսության ազդեցության ներքո այս դժգոհություններն ավելի սուր տեսք են ստացել: Այս հանդիսության ծախսը շուրջ 46 միլիոն դոլար է գնահատվե, որի խոշոր մասը հատկացվել է հանդիսության անվտանգության ապահովման գործին: «Սան» օրաթերթն այս հանդիսության ծախսերի մասին հաղորդման մեջ գրում է. «Դա բրիտանացի հարկատուներն են, որ վճարում են արքայական նման ամուսնության խոշոր ծախսերը: հանդիսության ծախսը վճարվում է Բրիտանիայի արքայական ընտանիքի բյուջեից և համաձայն այդ երկրում գործող օրենքների այս ընտանիքի եկամտի մի մասը գոյանում է այն հարկերից, որոնք վճարվում են ժողովրդի կողմից և դա ի տես այն բանի, որ օրենքը Բրիտանիայի արքայական ընտանիքին ազատում է հարկեր վճարելուց»: Չնայած հնչեցված բոլոր քննադատություններին արքայական մեծածախս հանդիսությունը կայացավ այն պայմաններում, երբ Բրիտանիայի ժողովուրդը տնտեսական խնդիրներ է դիմագրավում, ինչը էլ հանգեցրել է այդ երկրի ժողովրդի ու հատկապես հասարակության թույլ խավերի զայրույթին: Բրիտանիայում ժողովրդի տարբեր խավերն ու հանրապետականներն ակնարկելով այս ծախսերին պահանջել են վերջ տալ երկրում թագավորական համակարգին և այդ կապակցությամբ ծախսերը հատկացնել ժողովրդին: Նրանք հայտարարել են այն պայմաններում, երբ ժողովուրդը տնտեսական բազմաթիվ դժվարություններ է դիմագրավում նման հանդիսություններ կազմակերպելը վկայում է ժողովրդի զանգվածների հանդեպ թագավորական համակարգի և այդ երկրի իշխանավորների անուշադրության մասին:

 

Ալիք

Կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետ

 

Հայաստանի նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ նախագական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու: «Ի վերջո, այս կառավարությունը ևս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին: Հարցն այն է, թե ի՞նչ ձևաչափով կմասնակցի»,- ընդգեց Փաշինյանը:

 

Ժողովուրդ

ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում հետընթաց է գրանցել, այն էլ՝ բոլոր ոլորտներում

 

 «Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում հետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գերլարված էր, և ավարտվեց թավշյա հեղափոխությամբ: Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս անկումը հետևանք է ներքաղաքական իրադարձությունների, թե թավշյա հեղափոխությունից հետո Ազգային Վիճակագրական Ծառայությունն արդեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել: Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առևտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ արտաքին առևտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաև արդյունաբերության մեջ: Պաշտոնական վիճակագրությամբ՝ արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով:

Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս, սա էլ հավանաբար հետևանք է այն բանի, որ գյուղատն­տեսական տարին շուտ սկսվեց»,-գրում է թերթը:

 

 

News.am

Մարուքյանն առաջարկեց քննարկել համաներման հարցը

 

Պայմանական վաղակետ ազատման խնդիր այսօր էլ առկա է: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մենք երկար սպասել ենք նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը, որ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության հարցը լուծվի, բայց այն դեռ չի ընդունվել:

Հիմա երկու բան ունենք, արագ ընդունեք այդ օրենսգիրքը, որով կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի եւ այլընտրանքներ կունենանք:

Հաջորդը, քաղաքական իրավիճակից ելնելով կարող ենք ուսումնասիրություն կատարել եւ համաներման հարց քննարկել, որովհետեւ ՔԿՀ-ներն այս պահին էլ գերծանրաբեռնված են»: