Մամուլի տեսություն 24-05-2018
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երեկ երեկոյան եռյակ իշխանությունների ղեկավարների և համակարգի պատասխանատուների ու գործակատարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԻԻՀ-ի համակարգի ու Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի սկզբունքային, խորն ու շարունակական թշնամության, ասաց. «Եթե պատասխանատուներն իրենց պարտականությունները կատարեն վերջին իրադարձություններում ԱՄՆ-ի պարտությունն անխուսափելի ու անվիճելի կլինի»:
Իրան
Եվրոպայի հետ ՀԳՀԾ-ն շարունակելու պայմանները
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երեկ երեկոյան եռյակ իշխանությունների ղեկավարների և համակարգի պատասխանատուների ու գործակատարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԻԻՀ-ի համակարգի ու Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի սկզբունքային, խորն ու շարունակական թշնամության, ասաց. «Եթե պատասխանատուներն իրենց պարտականությունները կատարեն վերջին իրադարձություններում ԱՄՆ-ի պարտությունն անխուսափելի ու անվիճելի կլինի»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս հանդիպման ժամանակ «ԱՄՆ-ի, ՀԳՀԾ-ի ու Եվրոպայի հանդեպ ճիշտ վերաբերմունքի» և «Երկրում տնտեսական ելքեր ստեղծող շարժման անհրաժեշտությունների ու միջոցների» երկու առանցքների շուրջ կատարած կարևոր արտահայտություններում հիշեցրեց Իրանի ու արևմուտքի հարաբերություններում խրատող մի քանի փորձերն ու պարզաբանեց ՀԳՀԾ-ն շարունակվելու համար Եվրոպայի կողմից անհրաժեշտ երաշխիքները:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին հավելեց. «Իսլամական հեղափոխության սկզբից և բոլոր ժամանակահատվածներում ԱՄՆ ռեժիմը համարվել է Իրանի ժողովրդի գլխավոր թշնամին և օգտվել է քաղաքական, տնտեսական, ապահովական, ռազմական ու քարոզչական բոլոր միջոցներից և բոլորի դեպքում էլ պարտություն է կրել»:
Նա ընդգծելով, որ աստվածային ավանդույթի համաձայն թշնամու պարտության մեջ որևէ կասկած չի կարելի ունենալ, ասաց. «ԱՄՆ գործող նախագահը չի տարբերվելու իր նախորդների, այդ թվում Բուշի ու Ռեյգանի ճակատագրից և մոռացվելու է պատմության մեջ»:
Նա պարզաբանելով առաջին փորձն ասաց. «Միջուկային բանակցությունների սկզբից ԱՄՆ-ի վերաբերմունքն այն կարևոր փորձն է ապացուցում, որ ԻԻՀ-ն չի կարող գործակցել ԱՄՆ-ի հետ, քանի որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ իր պարտավորություններին»:
Նա նաև անդրադարձավ մեկ այլ փորձի և ասաց. «Ժամանակի նպատակահարմարությունից ելած ԱՄՆ-ի դիմաց ցանկացած տեսակի ճկունություն ոչ միայն նրա թշնամությունը չի մեղմացրել, այլև առավել համարձակություն է փոխանցել թշնամուն»:
Հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև ընդգծեց այն իրականությունը, որ երկրի տնտեսությունը հնարավոր չէ կարգավորել «Եվրոպական ՀԳՀԾ»-ի միջոցով:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պարզաբանելով ՀԳՀԾ-ն եվրոպացիների հետ շարունակելու անհրաժեշտ պայմաններն, ընդգծեց. «Երեք երկրների ղեկավարները պիտի խոստանան, որ որևէ դեպքում առաջ չեն քաշելու միջուկային խնդիրն ու Իրանի տարածաշրջանային ներկայության հարցը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ռազմավարական խորքն Իրանի հզորության բաղադրիչներից համարեց և հավելեց. «Տարածաշրջանում ներկայությունը և ԻԻՀ-ի հանդեպ ժողովուրդների ցուցաբերած հովանավորությունը մեր ռազմավարական խորքն է և որևէ խոհեմ պետություն կամովի չի հրաժարվելու հզորություն ստեղծող նման բաղադրիչներից»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ՀԳՀԾ-ն շարունակելու համար եվրոպացիների կողմից անհրաժեշտ երաշխիքների մասին ընդգծեց. «Եթե ամերիկացիներին հաջողվի խափանել Իրանի նավթի վաճառքը, եվրոպացիները պիտի երաշխավորեն մեզ անհրաժեշտ ծավալով Իրանից նավթի գնումը»:
ԻԻՀ-ի հետ պետական ու մասնավոր առևտրից գոյացած գումարների ստացման ու փոխանցման կապակցությամբ եվրոպական բանկերի երաշխիքներն այս ուղղությամբ ՆՎ Այաթոլլահ Խամենեու մատնանշած կետերից էին:
Ռեսալաթ
Խոռամշահրի ազատագրման պատրվակով
36 տարի առաջ երբ ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսությամբ ռազմերգ հնչեց ու հայտարարվեց Խոռամշահրի ազատագրման լուրը, ժողովուրդը փողոց դուրս եկավ և իր ուրախությունը ցուցադրեց Իրանի ու իսլամի թշնամիներին: Բոլորը ցանկանում էին իմանալ, թե ո՞վ է այս մեծ նվաճման կերտողը: Լուսահոգի Էմամ Խոմեյնին տեղյակ էր ժողովրդի լրատվական այդ կարիքի մասին և մի ուղերձով հայտարարեց. «Խոռամշահրն Աստված ազատագրեց»: Բոլոր նրանք ովքեր կարևոր դերակատարություն են ունեցել Խոռամշահրի ազատագրման ընթացքում երբևե չեն հավակնել, թե իրենք են ազատագրել Խոռամշահրը:
Ազգային անվտանգության ու հզորության հերոսներն անցած 40 տարիների ընթացքում երբևե համարձակություն չեն ունեցել հայտնվել հեռուստաէկրաններին և խոսել Իրանում ու տարածաշրջանում ռազմական հաղթանակներում իրենց դերակատարության մասին:
Իսլամական հեղափոխության մեջ սկզբից որոշում է եղել, որ այն ամենն ինչ վերաբերում է հաղթանակին ու նվաճումին պիտի արձանագրվի իսլամի ու Աստծո անվամբ, իսկ ոմանց անզտության պատճառով ձախողումները պիտի վերագրվեն մեզ ու այդ բնագավառների պատասխանատուները կրեն դրա պատասխանատվությունը: Այդ շարքն է դասվում նաև թշնամու հետ քաղաքական բանակցությունների թեման, որն ուղղակի կերպով առնչվում է ազգային անվտանգությանն ու հզորությանը:
Ալիք
Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով
Հայաստանն այս պահին սպառման համար Իրանից գազ գնելու համար բանակցությունների չի վարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Նման բանակցություններ այս պահին չենք վարում, որովհետև դա շատ բարդ գործընթաց է պահանջում, և մենք պետք է ամբողջությամբ հասկանանք իրավիճակը, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գրիգորյանը:
Միևնույն ժամանակ, նախարարը շեշտեց, որ հնարավոր տարբերակներ, իհարկե, կան ու նաև այդ հարցը պետք է քննարկեն:
Արթուր Գրիգորյանը նաև նշեց, որ Իրանի հետ այս պահին բանակցությունների մեջ են, որպեսզի կարողանան էլեկտրաէներգիա-գազ փոխանակման եղած մակարդակը պահպանել ու ավելի բարելավել պայմանները:
168 Ժամ
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական ազդեցությունը ՀՀ-ում զգալի կլինի միայն ամբողջական վավերացումից հետո. Վիտալի Պորտնիկով
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական ազդեցությունը Հայաստանում զգալի կլինի միայն ամբողջական վավերացումից և ԵՄ-ի կողմից Հայաստանին համաձայնագիրն ամբողջությամբ կիրարկելու մանդատի տրամադրումից հետո, քանի որ ԵՄ-ն, չնայած պաշտոնական հայտարարություններին, որ ազդեցությունը զգալի կլինի, լուրջ բարեփոխումների համար աշխատանքները նախաձեռնում է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացումից հետո»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` անդրադառնալով համաձայնագրի մասնակի կիրարկման ազդեցությանը:
«Ուկրաինան այնքան էլ դիպուկ օրինակ չի կարող լինել Հայաստանի համար: Սակայն Հայաստանի դեպքում կարող է բացառություն տեղի ունենալ: Խրախուսելու համար նորընտիր իշխանություններին ԵՄ-ն կփորձի ավելի լայն հնարավորություններ տալ Հայաստանին այս համաձայնագրի շրջանակում հենց այս փուլում, Հայաստանը գուցե մոտ ապագայում զգա ազդեցությունը հատկապես ներկայումս, երբ նոր իշխանությունը հայտարարել է, որ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, դատական համակարգը կայացնելու և երկրում բարեփոխումներ իրականացնելու, ժողովրդավարական գործընթացների համար:
Կարծում եմ` ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի պարագայում ԵՄ-ն համաձայնագրի կիրարկման մեկնարկից կսկսի աջակցել Հայաստանի բարեփոխումների գործընթացին: Այսինքն` կարծում եմ, այստեղ էական է լինելու Եվրամիության քաղաքական որոշումը: Դատելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների արձագանքներից` կա դրական տրամադրվածություն: Հետագա զարգացումները կախված կլինեն նաև ՀՀ իշխանություններից»,- ասել է Պորտնիկովը»,-գրում է թերթը: