Մամուլի տեսություն 25-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92336-Մամուլի_տեսություն_25_05_2018
«Անկախության սերունդ» համարվող մինչև 30 տարեկան հայերը Հայաստանի վերջին բողոքների ժամանակ ողնաշարի դերը կատարեցին: Այս մեծ խմբում տեխնոլոգիայի բաժնում աշխատողներն այս ցույցի հարատևման գործում յուրահատուկ ու ազդեցիկ դերակատարություն ունեցան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 06:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-05-2018

«Անկախության սերունդ» համարվող մինչև 30 տարեկան հայերը Հայաստանի վերջին բողոքների ժամանակ ողնաշարի դերը կատարեցին: Այս մեծ խմբում տեխնոլոգիայի բաժնում աշխատողներն այս ցույցի հարատևման գործում յուրահատուկ ու ազդեցիկ դերակատարություն ունեցան:

Դոնյա-ե Էղթեսադ

Հայաստանի զարգացումների մաշկի տակ

 

«Անկախության սերունդ» համարվող մինչև 30 տարեկան հայերը Հայաստանի վերջին բողոքների ժամանակ ողնաշարի դերը կատարեցին: Այս մեծ խմբում տեխնոլոգիայի բաժնում աշխատողներն այս ցույցի հարատևման գործում յուրահատուկ ու ազդեցիկ դերակատարություն ունեցան: Միևնույն ժամանակ բարձր տեխնիկական բաժնի աշխատավորներն էլ համարվող Հայաստանի ատամնավոր անիվները ցույցերին միանալով ավետեցին հանրային կարծիքի մոտ փոփոխության առաջացման մասին: Նրան իրենց հավաքական ու համատեղ քայլով կարողացան մի կողմ թողնել միակուսակցական և նախկին ԽՍՀՄ-ից հիշատակ մնացած տնտեսությանը:

Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների բաժնի աշխատողների դերակատարությանը «Նյու Յորք Թայմզ» օրաթերթի լրագրող Նիլ Մաք Ֆարքուհերը գրում է. «Հայ ցուցարարները բողոքի ցույցերը համադրելու համար օգտվում էին բջջային հեռախոսների ափլիքեյշըններից: Նրանք փողոցներում առաջնորդելով անցորդներին փակում էին փողոցները: Մի խոսքով փողոց դուրս եկած բազմությունը նմանում էր ավտոների շարասյան, որոնց անկարող էին լինում կանգնեցնել ճանապարհային լուսազդանշանները»:

Համակարգչային ծրագրավորման SFL  ընկերության հիմնադիր 42-ամյա Արսեն Գյուրջյանն ասում է. «Նոր սերունդը կոմունիստական շրջանը չի տեսել ու չի ըմբռնել: Նրանք Լենինի, Ստալինի կամ Բրեժնևի պատկերով չեն մեծացել: Այս սերունդն ավելի ակտիվ է: Նրանք ճաշակել են ինտերնետը, ճաշակել են Եվրոպան ու ճաշակել են նաև ժողովրդավարությունը»:

Արևելյան գերուժի փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունները վերջին քանի տարիներին բազմաթիվ հեղափոխությունների ականատես են եղել:

Հայաստանում վիճակագրական տվյալները մի տեսակ հստակ չեն, սակայն հենց այդ տվյալները վկայում են, որ վերջին մեկ տասնամյակում առնվազն 370 հազար մարդ արտագաղթել է: 2011 թվականին կատարված վերջին մարդահամարի տվյալները պարզեցին, որ այդ երկրի բնակչության թիվը մի փոքր գերազանցում էր 2,8 միլիոնը, որի շուրջ 45 տոկոսը մինչև 30 տարեկան տարիք ունի:

Միջին տարիքի շատ կանայք ու տղամարդիկ հավատացած են, որ եթե Հայաստանում իրավիճակն այսպես մնա, դրա համար որևէ պատասխան չեն կարող տալ իրենց երիտասարդ զավակներին: «Նյու Յորք Թայմզ»-ը հղում կատարելով իր հետ զրուցած քաղաքացիներին գրում է. «Հայաստանը մենաշնորհների երկիր է և երկիրը տարբեր բիզնեսների պարագային մենաշնորհյալ դերակատարություն ունի, այդուհանդերձ բարձր տեխնոլոգիաների բաժնի վրա ազդեցություն գործադրելու քիչ լծակներ գոյություն ունեն:

Միևնույն ժամանակ երիտասարդների մոտ ցասումն ու դժգոհությունը տարիների ընթացքում կուտակվել էր: Հայ օլիգարխները շարունակ ժողովրդին համոզում էին, որ աղքատությունն ու անհարմար ճանապարհները հզոր բանակ կառուցելու համար վճարված գինն են:

Նման պայմաններում էր, որ անկախության սերունդը ոտքի կանգնեց և իշխանափոխություն իրականացրեց:

 

Tert.am

Ինչո՞ւ է դեկտեմբերին հանդիսավոր բացված Մեղրիի ազատ տնտեսական գոտին այժմ փակ. պարզաբանում են տնօրենը և փորձագետը

 

 

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Մեղրիում հանդիսավոր բացված «Ազատ տնտեսական գոտին» չի աշխատում՝ դռները փակ են, գոտում եղած վարչական շենքում աշխատակիցներ չկան: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Մեղրիում՝ այցելելով ազատ տնտեսական գոտու տարածք և փշալարերի հետևից լուսանկարել այն:

Մեղրու «Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց Ազատ տնտեսական գոտու՝ մինչ հիմա փակ լինելու պատճառը:

Նրա խոսքով՝ այստեղ հիմա կառուցված է միայն ադմինիստրատիվ աշխատանքների կատարման համար նախատեսված շենքը: Դրա կառուցումը նախատեսված էր ազատ տնտեսական գոտու կառուցապատման առաջին փուլով: Հիմա, ըստ նրա, աշխատանքներ են տարվում, որ մնացած փուլերի կատարումն էլ վերջնական տեսքի բերվի, այդուհետ գոտին կբացվի, կաշխատեն: «2018 թվականին այն կսկսի շահագործվել»,- ասաց Աշոտ Զարբաբյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում ծրագրի զարգացման համար ուսումնասիրվել են հողեր, չափագրվել են ռեսուրսները, մի շարք կազմակերպչական աշխատանքներ են տարվել և՛ համայնքի ղեկավարության, և՛ ինժեներատեխնիկական անձնակազմի, և՛ Կադաստրի պետական կոմիտեի հետ:

«Միշտ աշխատանքներ արվել են, շահագրգիռ կողմերի՝ տարբեր երկրների դեսպանների, գործարարների հետ հանդիպումներ են եղել,- ասաց նա՝ նշելով, որ տարածքը փշալարերով պատելն օրենքով է պարտադրված, պետք է ամբողջը վերահսկվի նաև տեսախցիկներով,- Ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է, այս պահի դրությամբ հայտերն են հավաքվում, որպեսզի շահագործել ցանկացողներին թույլատրվի մտնել այդտեղ»։

Հիշեցնենք, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Ներկա է եղել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

 

Արմենիա Սպուտնիկ

«Հայաստանի դեպքերը կատակի առարկա չեն». Լոնդոնը պատասխանել է պրանկերներ Լեքսուսին և Վովանին

 

Պաշտոնական Լոնդոնը հայտարարություն է արել ռուս պրանկերներ Լեքսուսի և Վովանի (Ալեքսեյ Ստոլյարով և Վլադիմիր Կուզնեցով) Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին խաբելու առիթով։

«ԱԳՆ–ում գիտակցել են, որ սա խաբեություն է և ընդհատել են զանգը», –  մեջբերում է ԱԳՆ հայտարարությունը The Guardian–ը։ «Մենք ստուգել ենք և անմիջապես հասկացել, որ դա պրանկ է եղել։ Սոլսբերիում և Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ թեմաներ են։ Այդ երեխայությունը ցույց է տալիս զանգողի և նրա հետևում կանգնածների լրջության պակասը», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հինգշաբթի ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով ու Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և հարցրել` արդյոք պետք է նա զգուշանա «Նովիչոկի» թունավորումից Սոչի կատարելիք այցի ժամանակ։ Բացի այդ, նրանք Ջոնսոնի հետ զրուցել են Սիրիայի, «Սկրիպալների գործի» և Պյոտր Պորոշենկոյի մասին։

 

Ժամանակ

Փաշինյանը մտադիր է ընտրություններին գնալ «Ելք» դաշինքով

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, չեն հաստատվում:

Մասնավոր զրույցներում Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է պահպանել «Ելք» դաշինքը և ընտրությունների գնալ դաշինքով: Փաշինյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նաև «Ելք»-ի այլ կուսակցությունների աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել համաժողովրդական շարժման հաղթանակը»:

 

Արմենպրես

Հայաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը

 

Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի հնչում է մայիսի 25-ին: 31 հազար 300 աշակերտ ավարտում է 9-րդ դասարանը, 9 600 աշակերտ էլ` 12-րդ ավագ դպրոցը:

Երևանի Ազատության հրապարակում ավանդույթի համաձայն քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին «Վերջին զանգ»-ին նվիրված ուրախ տոնական համերգային ծրագիր է նախաձեռնել, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։

Միասնական քննություններն էլ այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ: Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից: