Մամուլի տեսություն 28-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92586-Մամուլի_տեսություն_28_05_2018
Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2018 07:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-05-2018

Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը:

Tert.am

Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը

 

Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։

1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Առաջին Հանրապետության ստեղծմամբ մեկ անգամ ևս վերահաստատվեց այն սկզբունքը, որ հայ ժողովուրդը ոչ միայն հազարամյակներ շարունակ ունեցել է պետականության վերականգնման գաղափարը, այլ նաև պատրաստակամ է եղել աշխարհաքաղաքական բարենպաստ իրողությունների պարագայում վերականգնել այն:

Աշոտ Մելքոնյանի համոզմամբ՝ եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, չէր լինի նաև Երրորդը՝ այսօրվա Հայաստանը:

Երկրորդ Հանրապետության հիման վրա էլ հիմնադրվեց արդեն երրորդ անկախ Հայաստանը: Ըստ պատմաբանի՝ Առաջին Հանրապետության գործիչների օրինակն այսօրվա իշխանություններն իրենց աչքի առջև պետք է ունենան:

 

 

Ջոմհուրի Էսլամի

«Չարիքի առանցքներ»-ի սև վկայականը

 

«Ժուն Աֆրիք» պարբերաթերթն իր վերջին համարում ԱՄՆ-ին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիայի «Չարիքի առանցք» է կոչել ու նշել է,որ այս չարաբաստիկ բաղադրության անդամների կառույցը տարածաշրջանում ճգնաժամերից ու անվտանգության հետ տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս սրում են անապահովությունն ու անկայունությունը:

Թեև «Ժուն Աֆրիք»-ն անդրադարձել է ներկա ժամանակահատվածում գոյություն ունեցող իրականություններին, սակայն այս չարաբաստիկ միասնության չարագործությունները նորություն չեն և վերջերս հասել են իրենց գագաթնակետին: Այս «Չարիքի առանցքներ»-ի չարագործությունը միայն Միջին Արևելքի տարածաշրջանով չի սահմանափակվում ու անգամ աֆրիկյան երկրներում անապահովության ու անկայունության սրմամբ են զբաղված: Ժամանակակից պատմությունը վկայում է, որ Սուդանի հարավում հենց այս չարիքի առանցքների դերակատարությունն էլ հետզհետե անջատողական նպատակներով ահաբեկչական խմբերի ձևավորման հանգեցրեց, որոնք ի վերջո մասնատեցին Սուդանը: Սակայն այն ինչը, որ զարմանք ու ամոթանք է պատճառում դա է, որ Արաբիան օգտվելով մուսուլմանների հարստությունը և իր ուսերին կրելով սրբավայրերի խնամակալի տիտղոսը օգնել է իսլամ աշխարհի կենտրոնում քրիստոնյա մի երկի ձևավորմանը և Սուդանի հարավի բնակիչներին ԱՄՆ-ի ու Իսրայելի քաղաքական ու քարոզչական շանտաժներով նետել է միսիոներական խմբերի թակարդը:  

Լիբանանի Հեզբոլլահի դեմ 33-օրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի բանակի ծանր ու ամոթալի պարտությունից հետո Իսրայելը «Վինոգրադի կոմիտե» անվամբ արտակուսակցական փաստահավաք կոմիտե ստեղծելով ախտաճանաչման ենթարկեց 33-օրյա պատերազմում իր բանակին ու կառավարությանը և բացահայտ կերպով հայտարարեց, որ այս պատերազմը տեղի է ունեցել ու շարունակվել է Արաբիայի առաջարկով ու ֆինանսավորմամբ: Նույնիսկ Իհուդ Օլմերթը Հեզբոլլահի դեմ պատերազմի ձգձգման կապակցությամբ հնչեցված գանգատներին պատասխանելով ընդգծել է, որ պատերազմը շարունակելու և հրադադար չհայտարարելու կապակցությամբ պնդումը կատարվել է արաբների ու մասնավորապես Արաբիայի կողմից:

Սաուդացիների ու Էմիրությունների շռայլություններով ու ֆինանսական հատկացումներով Արաբական պետությունների լիգան Սիրիայի դեմ գործի անցավ ու ԱՊԼ-ում Սիրիայի պաշտոնական աթոռը հանձնեց Սիրիայի ազատ բանակ կոչվող ահաբեկիչներին, որը աշխարհի 85 երկրներից հավաքագրված անդամներով ահաբեկչական խումբ էր և որոշված էր ճամբա հարթեցնի ԻԼԻՊ-ի համար: Բացի այդ ԱՄՆ-ի, Իսրայելի ու արևմտյան որոշ այլ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ու Բրիտանիայի տեղեկատվական օժանդակությամբ Արաբիան ձևավորեց ԻԼԻՊ-ը և Թուրքիայի ու Հորդանանի համագործակցությամբ վարժեցրեց ու զինեց նրանց: Նույնիսկ երբ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական բոլոր նախագծերի ձախողմամբ Թրամփը որոշեց ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակությունը փրկելու համար պաշտոնապես իր զորայիններին հեռացնել Սիրիայի տարածքից, Արաբիայի խնդրանքով ու ֆինանսական հատկացումներով համաձայնեց արաբական նեխած ռեժիմների, այդ թվում Արաբիայի ու Էմիրությունների ֆինանսական հատկացումներով մնալ Սիրիայում և շարունակել իր չարագործությունն ու Սիրիայի տարածքի մասնատման ուղղված ջանքերը:

 

Խոռասան

Սենատը դատի տվեց Պոմպեոյին

 

ԱՄՆ պետքարտուղարը, որ Իրանի դիմակայման նոր ռազմավարության մասին պարզաբանումներ կատարելու նպատակով անցած հինգշաբթի օրը մասնակցել էր այդ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին, արժանացավ Իրանի դեմ Սպիտակ տան քաղաքականությունների կապակցությամբ իր կուսակից հանրահայտ սենատորի ամենախիստ քննադատությանն ինչի պատճառով էլ այդ նիստը վերածվեց Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականությունների դատավարությանը: Քենթաքի նահանգի հանրապետական սենատոր Ռանդ Փաուլն այս նիստում խիստ քննադատության ենթարկեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման որոշումը և մատնանշելով, որ «հիմա երբ Իրանն արդեն ստացել է խրախուսիչներն ԱՄՆ-ն ի՞նչ պատճառաբանությամբ է լքել համաձայնությունը և պետքարտուղարությունն ի՞նչ պատկերացում ունի իր պահանջների իրագործման հնարավորության մասին», ասաց. «Պատկերացրեք, որ Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են Իրանի հետ առևտուրը և Թեհրանն էլ չի լքում ՀԳՀԾ-ն, այսինքն դեպի միջուկային զենք չի գնալու և չի ընդլայնելու իր միջուկային արդյունաբերությունը, սակայն չի էլ կատարելու ձեր պահանջած մյուս գործերը, օրինակ չի դադարեցնելու կամ սահմանափակելու իր հրթիռային ծրագիրը և հենց այդքանով էլ գոհանալու է»:

Նա ապա շարունակեց. «Այն որ տնտեսական ճնշումը կարող է ազդել իրանցիների վրա ու նրանք հայտարարելու են, որ մենք պրն. Պոմպեոյի սիրահարն ենք ու գրկաբաց ընդունում ենք նրա 12  կետանոց պահանջները, գրեթե անհնարին է ու երբևե չի կարելի պատկերացնել, որ նման բան կարող է տեղի ունենալ: Այլընտրանք ունե՞ք»:

«Նախքան այն որ նման աղետի հանգենք եկեք առավել ընդլայնված մոտեցում ցուցաբերենք հարցին: Օրինակ առաջին կետում Իրանից պահանջել էք հրաժարվի միջուկային ծրագրի ռազմական բաժնից: Այս կետում արդյոք Իսրայելին նկատի ունեցե՞լ էք: Արդյոք մեկը պատկերացնում է, որ Իսրայելն էլ պիտի հրաժարվի իր միջուկային սպառազինության ծրագրից: Գուցե հայտարարեք, որ Իսրայելը մեր բարեկամն է, սակայն իրանցիների դիտանկյունից տարածաշրջանային մրցակից ու թշնամի է»,-հայտարարեց հանրապետական սենատորը:

Նա նաև հավելեց. «Վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի միջուկային սպառազինության ծրագրի մասին էլ լուրեր ու հաղորդումներ են ստացվում: Գուցե հայտարարեք, որ նրանք նման սպառազինության չեն տիրացել, սակայն CIA-ն իր զեկույցում նշված է, որ նրանք փորձել են կապեր հաստատել Պակիստանի միջուկային սպառազինության փորձագետների հետ, իսկ որոշ CIA-ի վերլուծաբանների համոզմամբ սաուդացիներն արդեն կատարել են իրենց գնումները: Նման պայմաններում ինչպե՞ս էք Իրանից պահանջելու, որ հրաժարվի իր միջուկային ծրագրերից»: