Մամուլի տեսություն 30-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92724-Մամուլի_տեսություն_30_05_2018
Ի պատասխան Գազայի հատվածի դեմ սիոնիստական ռազմական ինքնաթիռների հարձակումներին զավթված տարածքների դեմ դիմադրության ուժերի հրթիռային ծավալուն հարձակումից հետո Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ հրավիրեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2018 06:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-05-2018

Ի պատասխան Գազայի հատվածի դեմ սիոնիստական ռազմական ինքնաթիռների հարձակումներին զավթված տարածքների դեմ դիմադրության ուժերի հրթիռային ծավալուն հարձակումից հետո Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ հրավիրեց:

Ռեսալաթ

Երկաթե գմբեթը փլուզվեց Նեթանյահուի գլխին

 

Ի պատասխան Գազայի հատվածի դեմ սիոնիստական ռազմական ինքնաթիռների հարձակումներին զավթված տարածքների դեմ դիմադրության ուժերի հրթիռային ծավալուն հարձակումից հետո Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ հրավիրեց: Դա ի տես այն բանի, որ Սիոնիստական ռեժիմի բանակի ձայնը հայտարարեց, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը չի կարողացել հետախուզել արձակված հրթիռներից որոշները և այդ հրթիռները հարվածել են սիոնիստաբնակ մի քանի ավանները: Դիմադրության ուժերն այս հարձակման ընթացքում հարվածել են «Սուֆա» կոչվող սիոնիստների ռազմաբազան: Դիմադրության ուժերին նաև հաջողվեց տասնյակ հրթիռների ու հրասանդի արկերի թիրախ դարձնել «Ղաֆ Ղազա» կոչվող ավանները: Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները տեղեկացրել են «Ղաֆ Ղազա»-ում գտնվող բոլոր սիոնիստական ավանների էվակուացման հրահանգ արձակվելու մասին: Միևնույն ժամանակ Սիոնիստական ռեժիմի բանակը բարձրացրել է Գազայի մերձակա ավաններում անվտանգության զգուշացման մակարդակը: Սիոնիստական ռեժիմին դիմադրության կտրուկ պատասխանն իրականացվել է այն պայմաններում, երբ պաղեստինցիների դեմ Սիոնիստական ատելի ռեժիմի ոճրագործությունները շարունակվում են: ԵԽ-ն Գազայի իրավիճակի քննարկման նպատակով նիստ է գումարելու: Միևնույն ժամանակ Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հանդեպ համաշխարհային հակազդեցությունը շարունակվում է: Բրյուսելում իրավապաշտպաններն ու պաղեստինցի պայքարողներին աջակցող խմբերը Գազայի ժողովրդի կոտորածի դեմ բողոքի յուրահատուկ նախաձեռնության են դիմել: Պաղեստինցի պայքարողների մի խումբ պաշտպաններ երկուշաբթի օրը Գազայի հարվածում վերջին տարիներին նահատակվածների հիշատակին 4500 զույգ կոշիկ տեղադրեցին ԵԽ-ի շենքի դիմաց:

 

Քեյհան

ԱՄՆ-ի դպրոցներում զոհերի թիվն ինչպե՞ս գերազանցեց պատերազմի դաշտում զոհվածներին

 

Մի առ ժամանակ առաջ «Հիլ» պարբերաթերթի ինտերնետային կայքը հրապարակեց մի ուսումնասիրության զարմանալի  արդյունքները, որն իրականացվել էր «Վաշինգտոն Փաստ»-ի միջոցով և դրա համար հիմք էին ծառայել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնի պաշտոնական տվյալները: Այս ուսումնասիրության արդյունքները պարզում են, որ 2018 թվականին ԱՄՆ-ի դպրոցներում զոհվածների թիվը գերազանցել է պատերազմի դաշտում զոհված ամերիկացի զորայինների թվին:

Այս կապակցությամբ «Քեյհան» օրաթերթը հարցրել է Կանադայի ՄաքՄասթեր համալսարանի դասախոս, ամերիկացի հայտնի տեսաբան և քաղաքականության ու հասարակագիտության բնագավառներում ավելի քան 50 գրքերի հեղինակ Հենրի Ջիրոքսի տեսակետը: Ամերիկացի տեսաբանը պատասխան գրության մեջ անդրադարձել է այն հարցին, թե ինչպես բրտարարքը դարձել է նեոլիբերալիզմի  անբաժանելի բաղադրիչ տարրերից մեկը: Նա գրում է.

«Պիտի ընդունել, որ ԱՄՆ-ի հասարակության մեջ բրտարարքներն ամեն օր նոր ծավալներ են ստանում: Իրականության մեջ լիբերալ ժողովրդավարության դեմ պատերազմ է գնում: Ես խիստ հավատացած եմ, որ ներկա ժամանակաշրջանում ԱՄՆ-ն ամբողջ կարողությամբ հարձակողական մի մշակույթ և լիարժեք մի պատերազմ է ձևավորում ու հետապնդում:

Մշակութային այս պատերազմը մինչ այսօր դրսևորվել է ԱՄՆ-ի հասարակությանը զինելու, ոստիկանության կողմից բրտարարքների խստացմանը հանգեցրած երկրի ներքին միջավայրի ռազմականացման, ԱՄՆ-ի տարածքում հրաձգությունների, նաև մուսուլմանների, չքավոր սևամորթների ու միգրատների դեմ աննախընթաց բրտարարքների տեսքով:

Թրամփի վարչակազմում «ռազմական մշակույթ»-ը և «ռազմական մեքենան» շարունակ սնում են միմյանց: Հատկապես մի վարչակազմում, որը բռնազավթվել է Պոմպեոյի ու Բոլտոնի նման պատերազմատենչների կողմից:

Այսօր մենք ԱՄՆ-ում ներքին մի ահաբեկչության երևան գալու և աճի ականատես ենք, որը թիրախ է դարձրել քաղաքացիական իրավունքները: Ներքին պատերազմը, որ հզորացրել է այդ  երկրում զենք արտադրող համակարգերն ու կառույցները, այսօր սպիտակամորթների հզորացման և ամեն ինչի վրա նրանց տիրապետության տարածման պատճառ է դարձել:

Այս կապակցությամբ մյուս կետը, որ անհրաժեշտ է իմանալ, դա կրթական համակարգերի դեմ հարձակումն ու ԱՄՆ-ի հասարակությանը զինելն է, որոնք նեոլիբերալիստական համակարգի նշաններից ու յուրահատկություններից:

 

Ալիք

Հալեպի օդանավակայանի վերաբացումը հեռու չէ. Ժիրայր Ռեիսյան

 

Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Հարցը չափազանց կարևոր է, Սիրիայի կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Օդանավակայանն, իրականության մեջ, կարող եմ ասել, պատրաստ է: Այն նույնիսկ երբեմն ոչ պաշտոնական թռիչքներ ունի: Ինչպես գիտենք, որոշ շրջաններում դեռ կան զինյալ ահաբեկչական խմբեր և բնականոն թռիչքների պարագայում հնարավոր է հրթիռակոծություններ լինեն, հետևաբար, անվտանգության նկատառումներից ելնելով կառավարությունը դանդաղում է պաշտոնապես օդանավակայանը վերագործարկել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Ամեն դեպքում վերջին շրջանի քաղաքական զարգացումների, բանակի գործողությունների, առաջընթացի լույսի ներքո, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ օդանավակայանի վերաբացումը հեռու չէ:

Հալեպում ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները հիմնականում բարելավված են, կյանքը վերադարձել է բնականոն հուն: Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բավական բարելավվել է:

«Օրեր են եղել, երբ տևական ժամանակ չենք ունեցել ջուր, էլեկտրականություն: Այսօր իրավիճակն այլ է, օրվա 10 ժամից ավելի հոսանք ենք ունենում, ջրամատակարարման հարցը կարգավորվել է: Քաղաքային իշխանությունը զգալի աշխատանք է կատարել փողոցները քարերից, աղբից մաքրելու ուղղությամբ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ կյանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Անդրադառալով Հալեպում սիրիահայերի տեղաշարժին՝ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ արդեն դրական միտումներ նկատվում են, նկատելի թվով ընտանիքներ գործնական քայլերի են դիմել և վերադարձել են: Վերադարձողները և´ Լիբանանից են, և´ արևմտյան երկրներից: Հայերից ոմանք իրենց նախկին գործն են վերականգնում, ոմանք նոր գործ են սկսում: Հիմնականում արհեստագործական, առևտրի ոլորտներում են: Հայ համայնքն իր ազգային կենտրոններով ձեռնամուխ է եղել հայկական կրթօջախների, կառույցների վերականգնման գործընթացին:

 

News.am

Մեր հեղափոխության ընթացքում Facebook-ը մեծ դեր խաղաց. Նիկոլ Փաշինյան

 

Մեր հեղափոխության ընթացքում Facebook-ը մեծ դեր խաղաց եւ տեղեկատվական հոսքերի համար շատ արդյունավետ ուղի էր՝ մարդկանց հանրահավաքների հրավիրելու համար: Այս մասին  DW-ի «Նեմցովա: Ինտերվյու»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ինքը բավականին հաճախ է տեսանյութեր հրապարակում Facebook-ում, եւ ինչո՞ւ է նրա համար կարեւոր շփման նման ձեւաչափը:

Վարչապետի խոսքով՝ իր քաղաքական գործունեության եւ բողոքների ընթացքում հեռուստատեսությունը ընդդիմության համար փաստացի փակ էր: «Շատ կարեւոր է ժողովրդի հետ շփման այլընտրանքային ուղի ունենալ: Հիմա Facebook-ի իմ էջը մեծ լսարան ունի, որը կարելի է համեմատել հեռուստատեսության լսարանի հետ: Սա հանրության, քաղաքացիների հետ երկխոսության շատ արդյունավետ ճանապարհ է: Իհարկե, Facebook-ը մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում եւ տեղեկատվական հոսքերի համար շատ արդյունավետ ուղի էր՝ մարդկանց հանրահավաքների հրավիրելու համար»,- նշել է Փաշինյանը: