Թրամփը առևտրային  պատերազմ է սկսել ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92906-Թրամփը_առևտրային_պատերազմ_է_սկսել_ԱՄՆ_ի_դաշնակիցների_դեմ
Առևտտրային պատերազմ սկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը վերջապես գործնական բնույթ ստացավ և գործադրման հանձնվեց ալյումինի ու պողպատի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի բարձրացման  որոշումը, որի համաձայն՝ 25 տոկոսով բարձրանալու է պողպատի և 10 տոկոսով՝ ալյումինի ներմուծման մաքսատուրքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2018 09:31 Asia/Tehran
  • Թրամփը առևտրային  պատերազմ է սկսել ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ

Առևտտրային պատերազմ սկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը վերջապես գործնական բնույթ ստացավ և գործադրման հանձնվեց ալյումինի ու պողպատի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի բարձրացման  որոշումը, որի համաձայն՝ 25 տոկոսով բարձրանալու է պողպատի և 10 տոկոսով՝ ալյումինի ներմուծման մաքսատուրքը:

Ուրբաթ օրը առաջին ժամերին Եվրամիության երկրներից, Կանադայից ու Մեքսիկայից պողպատ ու ալյումին  արտահանողները  նոր մաքսատուրք  են վճարելու:

Այդ որոշումը զայրացրել է ԱՄՆ-ի ամենամոտ առևտրային գործընկերներին: Վերջիններս սպառնացել են, որ Վաշինգտոնի դեմ հայց են ներկայացնելու  Առևտրի համաշխարհային կազմակերպությանը  և հակադարձ քայլեր են ձեռնարկելու: Ակնկալվում է ,որ ԵՄ-ի երկրներում, Կանադայում և Մեքսիկայում նոր մաքսատուրքեր սահմանվեն   պողպատի, գյուղատնտեսական ապրանքների, անասնաբուծության և  ԱՄՆ մի շարք սպառողական ապրանքների  ներմուծման համար:

Թրամփը «Նախ ԱՄՆ-ն» կարգախոսի և  ամերիկյան ազգայնամետ նպատակների իրականացման շրջանակներում ռազմական սպառումների նպատակով  նոր մաքսատուրքեր սահմանեց ալյումինի ու պողպատի ներմուծման համար : ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ առևտրային պատերազմ սկսելու Թրամփի մյուս նպատակներից է էժանագին ապրանքների ներմուծման դիմաց արդյունաբերական ոլորտի աշխատավորների համար աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների պահպանումը և  այդ երկրում  ճգնաժամի մեջ հայտնված մետաղի արդյունաբերության փրկությունը:  

Այնուամենայնիվ ԵՄ-ի անդամ  երկրների ու NAFTA-ի անդամների՝ Կանադայի ու Մեքսիկայի նման գերտերությունների դեմ առևտրային պատերազմում հաղթելը ամերիկացիների համար անսպասելի չի կարող  լինել  հատկապես հաշվի առնելով փոխադարձ կախվածությունը :  Թեև ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ավելացումը կարճ ժամանակամիջոցում կնպաստի ազգային արտադրության ամրապնդմանը և ամերիկացի աշխատավորների  աշխատանքների պահպանմանը, սակայն երկարաժամկետում այդ կողմնորոշումը կհանգեցնի  ամերիկյան արտահանվող ապրանքների  շուկաների կորստին:

Ներկայումս միլիոնավոր աշխատատեղեր կախված են ապրանքի արտահանումներից: Որպես օրինակ պողպատի և ալյումնի ներմուծման մաքսատուրքերի ավելացումը ի վերջ կհանգեցնի ավտոմեքենայի և այլ արտադրանքների գների ավելացմանը,որը վճարելու է  ամերիկացի սպառողը ,այդ թվում աշխատավորը: Իհարկե առևտրային պատերազմում ԱՄՆ-ի գործընկերները ևս կտուժեն:

ԱՄՆ-ում տնտեսական ոլորտի ազգայնականները հուսով են ,որ առևտրային պատերազմում , աշխարհի երկրները ընթացք կտան ԱՄՆ-ի պահանջներին ,և Վաշինգտոնի հետ ավելի լավ պայմանագրեր կկնքեն առևտրի ոլորտում:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի խոսքով ՝«Նախ Ամերիկան» կարգախոսը կհանգեցնի «Միայնակ Ամերիկա»ի ձևավորմանը:

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ ասել էր ՝ «այդպիսի միջոցներն ուղղված են դաշնակից երկրների դեմ, որոնք հետևում են միջազգային առևտրի օրենքներին, և չեն կարող արդյունավետ լինել, այլ «միայն կհրահրեն առևտրային պատերազմ, որում բոլորը կպարտվեն»:

Նույնիսկ Կոնգրեսում բողոքի ձայն է լսվել Թրամփի կուսակիցների կողմից: Համենյան դեպս Թրամփը և նրա խորհրդականները բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ պայմանագրից սկսած մինչև ՀԳՀԾ-ից դուրս գալով ապացուցեցին ,որ ներքին ու արտաքին բողոքները ոչ մի նշանակություն չունեն  իրենց համար: