ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված Եվրոպայի նոր քայլերը
ՀԳՀԾ-ի շրջանակերում Իրանի կողմից միջուկային նոր քայլերի և Թեհրանի ՀԳՀԾ-ից դուրս գալու հավանականության մասին հայտարարություների հետ միաժամանակ, եվրոպացիները խստացրել են ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված քայլերը: Այդ ուղղությամբ Եվրոպան արել է մի շարք դիվանագաիտական ու գործնական քայլեր:
Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ և ֆինանսների նախարարները նամակ են հեղել իրենց ամերիկացի պաշտոնակիցներին, որն ի դեպ ստորագրել է նաև ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Այդ նամակում նրանք մտահոգություն են հայտնել ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալու կապակցությամբ և Վաշինգտոնից պահանջել են շրջափակման չենթարկել Իրանի հետ գործող ընկերություններին: Դիմելով պետայրերին, նրանք նշել են. «ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալը կարող է տարածաշրջանի ապակայունացման պատճառ դառնալ»: Եվրոպացիների այս դիրքորոշումը հնչում է այն բանից հետո, երբ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրեց, որ Թեհրանը ուզում է ՀԳՀԾ-ի շրջանակներում ավելացնել ուրանի հարստացման ծավալը: Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իրանի միջուկաին էներգիայի կազմակերպությանը կոչ է արել ՀԳՀԾ-ի շրջանակներում նախադրյալներ ստեղծել ուրանի հարստացումը 190 հազար սուի հասցնելու համար: Այս քայլերն ու դիրքորոշումները, որոնք ցույց են տալիս, որ եթե Իրանի շահերը վնասվեն, Թեհրանը դուրս կգա ՀԳՀԾ-ից, ավելացրել են եվրոպացիների մտահոգությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իրազեկված է վերջերս Իրանի միջուկային որոշումների օրինականության մասին, սակայն իրեն մտահոգում է այդ որոշումների գործադրման հետևանքով տարածաշրջանում լարվածությունների առավել սրումը: Մյուս կողմից, չորեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի դեմ միջուկային շրջափակումների վերականգնամն քայլերից հետո, Իրանի կապակցությամբ գործադրման համար թարմացրել է «Սահմանափակող օրենքը»: Այն հնարավորություն է տալիս դիմակայել Իրանում գործող եվրոպական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի շրջափակումների հետևանքներին:
Եթե ԵՄ-ի անդամների կողմից ոչ մի բողոք չհնչեցվի, 2018թ. օգոստոսից Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների առաջին փուլի հետ մաժամանակ, կգործադրվի նաև այս օրենքները: Նոր օրինագիծը եվրոպական ընկերություններին արգելում է հարգել ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այս ընկերությունները նույիսկ ձեռք են բերում փոխհատուցում ստանալու իրավունք: Եվրոպական հանձնաժողովը նույնպես վավերացրել է մի օրենք, որով Եվրոպայի ներդրումային բանկից պահանջում է աջակցել Իրանում գործող ներդրողներին: Հիշյալ քայլերը Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերի գործադրման նոր փուլի սկիզբն են: Այժմ ոչ միայն Եվրոպան այլ «5+1» խմբի մյուս անդամները պետք է մեկ անգամ ընդմիշտ պարզեն իրենց դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի ու Թրամփի միակողմանի քայլերի նկատմամբ:
Որպես Իրանի ու «5+1» խմբի միջև միջուկային խնդիրների կարգավորման համար կնքված համաձայնությունը ՀԳՀԾ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը: Անշուշտ ՀԳՀԾ-ի կործանումը մեծ պարտություն է համարվում Եվրոպայի համար: Մինչ այժմ Իրանը բազմիսց ապացուցել է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում իր հավատարմությունը: Այժմ հերթը եվրոպացիներինն է, որ իրենց տնտեսական ու անվտանգության հետ կապված շահերի ուղղությամբ քայլեր ձեռնարկեն ՀԳՀԾ-ի պահպանման համար: