Մամուլի տեսություն 18-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94168-Մամուլի_տեսություն_18_06_2018
Երբրայերեն «Մաարիվ» օրաթերթը տեղեկացրեց սիոնիստական քաղաքավանների տարբեր թաղամասերում 24 հրդեհների բռնկման մասին և գրեց, որ շաբաթ օրը Գազայի մերձակա քաղաքավանների տարբեր շրջաններում առնվազն 24 հրդեհներ են բռնկվել, որոնցից մի քանի մեծ ծավալով վնաս է պատճառել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2018 07:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-06-2018

Երբրայերեն «Մաարիվ» օրաթերթը տեղեկացրեց սիոնիստական քաղաքավանների տարբեր թաղամասերում 24 հրդեհների բռնկման մասին և գրեց, որ շաբաթ օրը Գազայի մերձակա քաղաքավանների տարբեր շրջաններում առնվազն 24 հրդեհներ են բռնկվել, որոնցից մի քանի մեծ ծավալով վնաս է պատճառել:

Քեյհան

Հրծին օդապարիկները հրդեհեցին զավթված Պաղեստինի 24 կետերը

 

Երբրայերեն «Մաարիվ» օրաթերթը տեղեկացրեց սիոնիստական քաղաքավանների տարբեր թաղամասերում 24 հրդեհների բռնկման մասին և գրեց, որ շաբաթ օրը Գազայի մերձակա քաղաքավանների տարբեր շրջաններում առնվազն 24 հրդեհներ են բռնկվել, որոնցից մի քանի մեծ ծավալով վնաս է պատճառել:

Երբայերեն կայքերում հրապարակված լուրերի համաձայն հրդեհները սկսվեցին «Քարամ Աբուսալեմ»-ի անցակետի մերձակայքից, «Քիսոֆիմ»-ի տարածքից ու «Բեյթ Հանուն»-ի անցակետից և փակվեցին այդ տարածքները տանող ճանապարհները: Նաև «Մաֆըաքիմ» ու «Արևմտյան Նաղաբ»-ի տարածքներում հրդեհի բռնկման մասին հաղորդումներ են ստացվել: 

ԻՍՆԱ-ն այս կապակցությամբ հղում կատարելով «Ռուսիա Ալ-Յում»-ին գրեց, որ «Մաարիվ»-ի հաղորդման համաձայն զավթված տարածքներում հրշեջ ծառայության պատասխանատուն այս կապակցությամբ ասել է, որ նրանից հետո երբ երեք շաբաթ առաջվանից պաղեստինցի ցուցարարները սկսեցին հրծին օդապարիկների օգտագործումը, հրշեջ ջոկատները մարել են ավելի քան 400 հրդեհներ, որոնց հետևանքով 25000քմ տարածք է այրվել:

Սիոնիստական ռեժիմի բանակը մի հաղորդագրությամբ հիշյալ օդապարիկների քանակի հավելումը վտանգավոր է համարել, իսկ Նեթանյահուն դրանց «մղձավանջ» է անվանել: Որոշ պաղեստինյան ու սիոնիստական աղբյուրներ տեղեկացրել են այն մասին, որ Սիոնիստական ռեժիմի բանակը կրակել է այդ օդապարիկներն արձակող մի խումբ պաղեստինցիների կողմը, որի հետևանքով վիրավորվել են երկու երիտասարդներ:

Պաղեստինյան հրծին օդապարիկներն այս օրերին դարձել են սիոնիստների մղձավանջը և նույնիսկ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի թաքցրել այդ իրականությունը և հաստատել է, որ այդ մղձավանջն իրենց ցավ է պատճառում:

Վերլուծաբանները հավատացած են, որ թեև պաղեստինցիները զրկված են ինքնապաշտպանության նվազագույն հնարավորություններից, այդուհանդերձ սիոնիստները չնայած իրենց ամենաարդիական զենքերին անկարող են լինում դիմադրել պաղեստինցիների դատարկ ձեռքերին:

 

 

Ջոմհուրի Էսլամի

Եմենի ժողովրդի դեմ մղվող պատերազմը

Ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթը բացահայտեց, որ Ֆրանսիայի բանակի հատուկ ծառայության ուժերի մի խումբ կոմանդոներ համագործակցել են Եմենի «Ալ-Հոդայդա» նավահանգստի գրավման նպատակով իրականացված Սաուդյան կոալիցիայի վայրագ հարձակումներին: Հավաստի հաղորդումները վկայում են, որ ոչ միայն Ֆրանսիան, այլև ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Իսրայելը ակտիվ մասնակցություն են բերել «Ալ-Հոդայդա» նավահանգստի դեմ Սաուդյան կոալիցիայի և Մանսուր Հանդիի վարձկանների հարձակումներին:

«Ալ-Հոդայդա» նավահանգստի դեմ հարձակման հարցում իրենց դերակատարությունը քողարկելու նպատակով բրիտանացի պաշտոնատարներ միաժամանակ Եմենում տիրող իրավիճակի քննարկման նպատակով ԱԽ-ի արտահերթ նիստ գումարելու դիմում են ներկայացրել: Բրիտանիան ու նրա դաշնակիցները, ովքեր ակտիվ ներկայություն ունեն Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմի սենյակում, այս անգամ չքմեղանալով փորձեցին իրենց Եմենի բռնահարված ժողովրդի պաշտպան ներկայացնել ու այնպես  ձևացնել, որ իբր մտահոգված են Եմենի ժողովրդի կրած ցավով ու տառապանքով, սակայն դրան զուգահեռ Բրիտանիայի հատուկ ծառայության ուժերը Եմենի ժողովրդի դեմ պատերազմական ոճիրներ գործեցին:

«Ալ-Հոդայդա» նավահանգստի մերձակայքում արևմտյան-արաբական-եբրայական չարիքի առանցքի վայրագ հարձակումներն այն աստիճան ցնցիչ ու ծավալուն էին, որ Սաուդյան կոալիցիան ստելով հայտարարեց, որ հումանիտար հարցերի պատճառով ու նաև եմենցի քաղաքացիների տառապանքը մեղմելու նպատակով  դադարեցնում է ,Ալ-Հոդայդա» նավահանգստի մերձակայքում իրականացվող ռազմական գործողությունները: քարոզչական-քաղաքական այս հնարքը գործադրվեց շեղելու համար աշխարհի հասարակական կարծիքը և քողարկելու կոալիցիայի ու նրա դաշնակիցների պատերազմական ոճրագործությունները, սակայն գործնականում կոալիցիայի ու նրա հովանավորների ռազմական ոճրագործություններն ամենայն խստությամբ շարունակվում են: Միևնույն ժամանակ մեծապետական ու սիոնիստական ԶԼՄ-ների կողմից քարոզչությունը նպատակ ունի խեղաթյուրելով իրականությունները կասկած առաջացնել Եմենի բանակի ու դիմադրության շարքերում:

Սաուդյան կոալիցիայի պաշտպանները ռազմական տարբեր ոճրագործություններ իրականացնելով հույս էին, որ կկարողանան փշրել Եմենի ժողովրդի ու դիմադրության ուժերի կամքը, սակայն Եմենի դիմադրության խրոխտ պայքարն ու հասցրած մահացու հարվածները նրանց հանգեցրին այն եզրակացության, որ իրենց հաշվարկներում մեծ սխալ են թույլ տվել:

 

 

Ալիք

Խիստ նախընտրական մրցավազք Թուրքիայում. ի՞նչն է մտահոգում Էրդողանին

 

Թուրքիայի նախագահի համար իրավիճակը վտանգավոր է, քանի որ ինչ-որ պահի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն ու քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը կարող են ոչ ֆորմալ կոալիցիա կազմել խորհրդարանում։

խիստ պայքար է սկսվում ընտրողների ձայների համար։ Հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները խոստանում են կարևոր ուղենիշ դառնալ, քանի որ պարզ կը դառնա, թե որ ուղղությամբ կը շարժվի երկիրը առաջիկա տարիների ընթացքում։

Նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական արշավն ընթանում է խիստ հակաարևմտյան կարգախոսներով։ Եվրոպայի հետ առճակատումն ուժեղացնելով` Էրդողանը միաժամանակ ուժեղացնում է իր քաղաքականության պանթուրքական տարրը` դաշինք կազմելով ուլտրաազգայնականների հետ։

Էրդողանի հետ մի կողմից հակազդման մեջ է գտնվում քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, որը կոալիցիա կազմեց վերջերս ստեղծված «Լավ» կուսակցության հետ, մյուս կողմից` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որի առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը բանտում է։

Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնորեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Էրդողանի գլխավորած դաշինքը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կը ստանա տեղերի մեծամասնությունը։ Ինչպես «Sputnik» Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը, սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողան-ազգայնականներ դաշինքի համար պատրաստ են իրենց ձայները տալ ընտրողների 46-49%-ը։ Ինչը մոտավորապես 270 պատգամավորական մանդատ է։ Երկրորդ տեղը, նույն հարցումների համաձայն` կարող է զբաղեցնել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության և «Լավ» կուսակցության կազմած կոալիցիան, որը մոտ 230 տեղ է ապահովում խորհրդարանում։

Քրդամետ կուսակցությանը խորհրդարանում  կարող է բաժին ընկնել մոտ 100 տեղ. դա ավելի մեծ թիվ է, քան այսօր կա, կանխատեսում է  Սաֆրաստյանը։

Հետընտրական ցնցումներն ու բողոքի ակցիաները նա քիչ հավանական է համարում։ Թուրքիայում քաղաքական մշակույթն այնպիսին է, որ ընտրության արդյունքներն ընդունում են բոլոր ուժերը։

Ո՞րն է Էրդողանի հաջողության գաղտնիքը` տնտեսության մեջ առկա ծանր վիճակի, Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման, քրդական խնդրի սրացման պայմաններում։

Որքան էլ պարադոքսալ է, նշված խնդիրները, ինչպես նկատեց փորձագետը, միայն հավաքում են ընտրազանգված նախագահի շուրջ։

«Էրդողանը խարիզմատիկ քաղաքական գործիչ է, նա արդյունավետ կերպով մանիպուլյացիաների է ենթարկում ժողովրդի տրամադրութիւնները` իրեն ներկայացնելով որպես միակ առաջնորդ, որը կարող է լուծել երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները»,- ասաց նա։

Բացի այդ, արևելագետի տեսանկյունից, Թուրքիայի նախագահը խաղարկում է հակաարևմտյան և հակաեվրոպական խաղաքարտը` սեփական վարկանիշը պահպանելու համար տարբեր հնարքները կիրառելով։

Էրդողանի հիմնական նպատակն է թույլ չտալ, որպեսզի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությունն անցնի խորհրդարան, քանի որ ակնհայտ է, որ 100 քրդամետ պատգամավորը լուրջ գլխացավանք կը դառնան նախագահի համար։ Այդ առումով չի բացառվում, որ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությանը ճնշումների կը ենթարկեն, թեև ակնհայտ բռնաճնշումների գործը չի հասնի։