ԱՄՆ-ն իրանաֆոբիա տարածելով փորձում է թալանել Սաուդյան Արաբիային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94284-ԱՄՆ_ն_իրանաֆոբիա_տարածելով_փորձում_է_թալանել_Սաուդյան_Արաբիային
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պամպեոն հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան ավելի շատ ներդնում կանի ԱՄՆ-ի տնտեսության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2018 14:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն իրանաֆոբիա տարածելով փորձում է  թալանել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պամպեոն հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան ավելի շատ ներդնում կանի ԱՄՆ-ի տնտեսության մեջ:

Իրանաֆոբիայի և տարածաշրջանում պատերազմի ծրագրի շրջանակներում Վաշինգտոնը վերջերս 400 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու պայմանագիր է ստորագրել Ռիադի հետ :

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը վկայում են  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որդեգրած արտաքին քաղաքականության առևտրայնացման մասին, մասնավորապես Մերձավոր Արեւելքում և Արեւելյան Ասիայում: Թրամփը միշտ խոսել է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ներկա հարաբերությունների որակական փոփոխության անհրաժեշտության մասին, որը հիմնված էր ԱՄՆ-ի կողմից սաուդցիներին այսպես ասած օգտագործելու քաղաքականության վրա: Թրամփը սպառնում էր արաբական երկրներին, մասնավորապես, Պարսից ծոցի Համագործակցության Խորհրդի անդամներին, որ եթե չենթարկվեն ԱՄՆ-ի որոշումներինժ կպատժի նրանց: Թրամփը բացահայտ կերպով Արաբիային համեմատեց մի կաթնատու կովի հետ, որին պետք է որքան հնարավոր է կթել: Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները մեծապես օգնել է Սաուդյան Արաբիային, և այժմ Ռիադի հերթն է իր պարտքը վճարել ԱՄՆ-ին:

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան կաթնատու կով է, և երբ ինքը ցանկանում է, կարող է  ոսկի և դոլար կթել նրանցից, եւ երբ սպառվի կաթը, կմորթի կովին: Այս կապակցությամբ Թրամփը հատուկ կապեր է հաստատել Սաուդյան ռեժիմի հետ:

Ի տարբերություն նախորդ նախագահների,  Դոնալդ Թրամփը իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ: Սաուդյան Արաբիայում ԱՄն-ի նախագահը 110 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր ստորագրեց Ալե Սաուդի իծխանության հետ:

Ամերիկյան ընկերությունները Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած ուղեորության ընթացքում տարբեր ոլորտներում ավելի քան 200 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել: Ասվում է, որ ուղևորության ընթացքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 450-500 միլիարդ դոլար: Բացի այդ, Սաուդյան արքայազն Մոհամեդ բին Սալմանի վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թրամփն ցույց տվեց մի քանի ամերիկյան զենքի պատկերներ և կոչ արեց զենք գնել ԱՄն-ից:

Դիվանագիտական պրակտիկային հակասող այս քայլը ցույց է տալիս ԱՄՆ ներկա  կառավարության հայցքը Սաուդյան Արաբիայի վերաբերյալ, որը վերջինիս դիտում է որպես ֆինանսական աղբյուր՝ ամերիկյան ընկերությունների առջեւ ծառացած տնտեսական խնդիրները լուծելու համար:

Մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի թուլության պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով Արաբիան ունի Վաշինգտոնի աջակցության կարիքը,  և իր գույության համար Ռիադը ստիպված է կատարել ԱՄՆ-ի պահանջները:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ ակնհայտորեն դիմել է Սաուդյան Արաբիային՝ ԱՄՆ տնտեսությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Այս պահանջը կնշանակի  ԱՄՆ-ի ընկերությունների հետ նոր պայմանագրեր կնքել՝ Միացյալ Նահանգներում աշխատատեղերի ավելացման համար: