Թրամփը հրաժարվել է փախստկանների երեխաներին ծնողներից բաժանելու քայլից
(last modified Thu, 21 Jun 2018 08:50:35 GMT )
Հունիս 21, 2018 13:20 Asia/Tehran
  • Թրամփը հրաժարվել է փախստկանների երեխաներին ծնողներից բաժանելու քայլից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նահանջելով «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունից, հրահանգել է դադարեցնել միգրանտների երեխաներին ծնողներից բաժանելու ապօրինի գործընթացը: Այդուհանդերձ նա շեշտել է.« Փախստականներին դատական վերաբերմունք ցուցաբերելու հարցում դեռ կշարունակվի «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը»: Նրա խոսքերով, այսուհետ ԱՄՆ մտնող փախստականներից իրենց երեխաներին բաժանելու փախարեն, ընտանիքները միասին են ձերբակալվելու»:

Ապօրինի էմիգրտաների մուտքը կանխարգելող ԱՄՆ-ն ներկա կառավարության քաղաքականության գործադրման շրջանակներում, ԱՄՆ-ի սահմանային անվտանգության գործակալությունը մայիսի 5-ից մինչև հունիսի 9-ը ընկած ժամանակահատվածում 2 հազար 342 փախստական երեխաների բաժանել է ծնողներից և ձերբակալել:

Թրամփի նոր քայլը արժանացավ ներքին ու արտասահմանյան ծավալուն հակառակությունների: Նույնիսկ Թրամփի կինն ու դուստրը դեմ հանդես եկան այդ քայլին: Այդ քայլով Թրամփը ցույց տվեց, որ  իր համար ոչ մի նշանակություն չունեն մարդկային ու բարոյական չափանիշները:

Այդուհանդերձ պարզ է թե Թրամփը ինչի նպատակ է հետապնդել այդ քայլով: Վերջերս ունեցած ելույթի ընթացքում նա ասել էր, որ ԱՄՆ-ն Եվրոպայի նման փախստականների ճամբար չի դառնալու: Փաստորեն այդ քայլով Թրամփը ձգտում էր վախ առաջացնել լատիանական երկրներինց ԱՄՆ-ն մտնող փախստականների մեջ: Երեխաներին ծնողներից բաժանելով, նա կամեցել է սարսափելի տեսարան ստեղծել ապօրինի փախստականների նկատմամբ ԱՄՆ կառավարության վերաբերմունքից, որպեսզի նրանց հեռու պահի ԱՄՆ գաղթելու մտքից:

Նյու Յուրք Թայմզ օրաթերթի լրագրող Քուրթ Այքնուալդը գրել է.«Դոնալդ Թրամփի հրամանով երեխաներին խլում են մայրերի գրկից: ԱՄՆ-ն հասել է փակուղու և այլևս բարձունքների վրա գտնվող քաղաք չի համարվում,  և այս կարգի քայլերով արժանի է համաշխարհային դատապարտությունների»: Թրամփը փորձում է պաշտպանել դեմոկրատականների ու հանրապետականների ծավալուն հակառակություններին արժանացած այդ քաղաքականությունը և ապօրինի միգրացիայի կանխարգելման պատրակով վավերացնել տալ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ծանր բյուջեն: Փախստական երեխաներին ծնողներից բաժանելու քաղաքականութան գործադրումից հետո արծարծված լուրջ քննադատություններից հետո ԱՄՆ-ի կառավարությունն ու կոնգրեսը փորձում են համաձայնության գալ միգրացիայի մասին օրենքի շուրջ: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Փոլ Ռայանը նշել է.«ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հիգշաբթի օրը քվեարկելու է այն օրինագծի օգտին, որ թույլ է տալիս չբաժանել փախստական ծնողներին ու երեխաներին»: Հետաքրիր է, որ Թրամփի այս որոշումը նոր թեմա է մտցրել ԱՄՆ-Եվրոպ տարաձայնությունների ցուցակում և եվրոպացի պաշոնյաները նողկանք են հայտնել այս անմարդկային քայլի նկատմամբ:

Հակազդելով այդ քայլին, ԵԽ գլխավոր քարտուղար Թորիբուն Յագլենդն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող ելույթ ունենալ աշխարհի կողմից»: Թվում է թե Դոնալդ Թրամփի դիրքորոշումներն ու քայլերը ոչ միայն նրա մեկուսացման պատճառ են դարձել, այլև վերջերս ծնողներից երեխաներին բաժանելու քայլից հետո Թրամփի նկատմամբ ատելությունն ու նողկանքը վերածվել համաշխարհային երևույթի: