Եվրոպայի ջանքերը պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ից անկախանալու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94874-Եվրոպայի_ջանքերը_պաշտպանական_ոլորտում_ԱՄՆ_ից_անկախանալու_համար
ԵՄ պաշտպանության նախարարները և արտգործնախարարները երկուշաբթի հավաքվեցին Լյուքսեմբուրգում, Եվրոպական միության Պաշտպանության ուժերի ստեղծման գործընթացը քննարկելու եւ այս ոլորտում գործողություններ ձեռնարկելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2018 14:42 Asia/Tehran
  • Եվրոպայի ջանքերը պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ից անկախանալու համար

ԵՄ պաշտպանության նախարարները և արտգործնախարարները երկուշաբթի հավաքվեցին Լյուքսեմբուրգում, Եվրոպական միության Պաշտպանության ուժերի ստեղծման գործընթացը քննարկելու եւ այս ոլորտում գործողություններ ձեռնարկելու նպատակով:

Պաշտաշտպանական, սպառազինական և ռազմական բյուջեի հարցերից բացի, Եմենում տեղի ունեցող զարգացումները և այդ երկրում խաղաղ բանակցությունների վերսկսումը Լյուքսեմբուրգի գագաթնաժողովի օրակարգում է:

Եվրոպահանձնաժողովը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ նոր նախաձեռնություններ իրականացնելու համար ԵՄ-ն 245 մլն եվրոյի չափով ավելացրել է իր պաշտպանական բյուջեն: Պաշտպանական հարցերի հատկապես՝ ՆԱՏՕ-ի դերի, ինչպես նաեւ Բրիտանիայի  Եվրամիությունից դուրս գալու շուրջ, Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև առաջացած վեճերը պատճառ են դարձել, որ ԵՄ երկրները ուժեղացնեն պաշտպանական եւ անվտանգության եվրոպական միջոցները եւ մեխանիզմները:  

Այժմ, անկախ եվրոպական ռազմական ուժ ստեղծելու նպատակով ջանքեր է տարվում, գլոբալ Եվրամիության ռազմավարության մշակման, եվրոպական անվտանգության և  ռազմական հաստատությունների ստեղծման ուղղությամբ: Այդ քայլերից են Եվրամիության պաշտպանական համատեղ բյուջեի հաստատումը, որը կարևոր քայլ  է եվրոպական պաշտպանական կարողությունների ստեղծման հարցում:

Այս առումով  մյուս կարեւոր քայլը «Եվրոպական ռազմական հզորության եւ ռազմական պլանավորման» (MFCC) օպերացիայի եվրոպական հրամանատարության ստեղծումն է:

ԵՄ պաշտոնյաները պնդում են, որ Բրյուսելի պլանները չի փոխարինում ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին և դա մի քայլ է, որը ուղղված է եվրոպական անկախ կառույցների ստեղծմանը, եվրոպացիների շահերը պաշտպանելու համար:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ շարունակական ճնշումը և ռազմական բյուջեի ավելացման պահանջը հանգեցրել է Եվրոպայի շատ պետությունների դժգոհությանը:

Եվրոպական կառավարությունները եկել են այն եզրակացության, որ նրանք այժմ պետք է ապավինեն իրենց, եւ որ անվտանգության հարցերով  Միացյալ Նահանգների վրա ապավինելու ժամանակաշրջանը ավարտվել է: Հատկապես որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հստոկորեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ նրանք ոչ միայն վճարեն սեփական պաշտպանության ծախսերը, այլև Վաշինգտոնին օգուտ բերեն իրենց հետ հարաբերություններից:

Միևնույն ժամանակ, պաշտպանական եւ ռազմական անկախության ուղղությամբ եվրպացիների վերցրած քայլերը խիստ անհանգստացրել է ԱՄՆ-ին:

Քանի որ դա հանգեցնելու է Վաշինգտոնի կարողությունների նվազեցմանը եվրոպական անվտանգության ճգնաժամերին միջամտելու հարցում: Ի հարկե այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները համընկնում են Բրիտանիայի քաղաքականության հետ: 

Այնուամենայնիվ, թվում է, որ Եվրաիությունը վճռականորեն ջանում է հնարավորինս շուտ հասնել պաշտպանական եւ ռազմական կարողություններին և  հնարավորություններին: