ԱՄՆ-ը միջոց է ծառայեցնում քիմիական զենքի արգելման կազմակերպությանը
Քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ նիստում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը կարևորել է իշխանական ու ոչ-իշխանական դերակատարների կողմից քիմիական զենքի կիրառմանը վերջ դնելու ԱՄՆ-ի հանձնառությունը: Սալիվանի հայտարարությամբ, այդ քայլերի մաս է կազմում Սիրիայում քիմիական զենքի կիրառողներին հայտարարելու համար այդ կառույցին իրավունքների շնորհումը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ամրապնդելու համար ԱՄՆ-ի պահանջը ներկայացվում է այն ժամանակ, երբ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի նման արևմտյան պետություններ նման ցանկություն են հայտնել: Կազմակերպությունում Բրիտանիայի ներկայացուցիչը երեքշաբթի օրը պահանջել է քվեարկության դնել քիմիական հարձակումների դեմ այդ կազմակերպության լիազորություններն ավելացնելու հարցը , սակայն այդ առաջարկին ընդդիմացել են Ռուսաստանը, Սիրիան և Իրանը:
2018 թվականի մարտին Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքից հետո, Ռուսաստանը մեղադրվեց դրա մեջ: Մոսկվան սակայն հերքել է այդ հարցում միջամտությունը: Արևմտյան պետությունները, Ռուսաստանին և Սիրիային են մեղադրում սիրիական բախումներում քիմիական զենքեր կիրառելու մեջ: Հարց է առաջանում, թե ԱՄՆ-ի ղեկավարությամբ արևմտյան պետություններ ինչո՞ւ են նման պահանջ ներկայացրել:
Թվում է, որ գլխավոր նպատակը Սիրիայի դեմ ճնշումը մեծացնելու համար Արևմուտքի կողմից քիմիական զենքի արգելման կազմակերպությանը միջոց ծառայեցնելն է: Ահաբեկիչներից Սիրիայի հարավային Դարա նահանգի ազատագրման համար Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների վերջին օպերացիաները հաշվի առնելով, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են սիրիական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման հարցն առաջ քաշելով, մեծացնել Դամասկոսի կառավարության դեմ ճնշումները: Ռուսաստանը , որ Արևմուտքի կողմից բազմիցս առանց հավաստի փաստերի մեղադրվում է Սկրիպալի թունավորման մեջ, այսօր համարվում է Արևմուտքի գլխավոր թիրախը:
Դա այն դեպքում, երբ Արևոմւտքն անտեսել է Սիրիայում ահաբեկչական խմբերի կողմից քիմիական զենքերի կիրառման հարցը քննարկելու Սիրիայի և Ռուսաստանի պահանջները: Անհերքելի փաստեր են հրապարակվել այն մասին, որ արևմտյան ուժերն են քիմիական զենք տրամադրել Սիրիայում ահաբեկիչներին:
Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները քիմիական զենքերի կիրառման հարցում սարսափելի անցյալ ունեն: Վիետնամի պատերազմի տարիներին ԱՄՆ-ը հազարավոր տոննա քիմիական «Նարնջագույն ռումբ» է օգտագործել , որը հանգեցրել է կենսոլորտային թունավորումների և Վիետնամում հարյուր հազարավոր մարդկանց զոհվելուն ու հաշմանդամությանը: Իսկ Գերմանիան գլխավոր դերն է ունեցել Իրաքի բաասական ռեժիմի քիմիական զինանոցների ստեղծման գործում:
Սադդամի ռեժիմն այդ զենքերը կիրառեց Իրան-Իրաք պատերազմում, նաև այդ երկրի քրդերի դեմ: Այսօր այդ նույն երկրները պահանջում են մեծացնել քիմիական զենքերի արգելման կազմակերպության լիազորությունները: Սա վկայում է այն մասին, որ Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, այդ հարցը միջոց են ծառայեցնում իրենց նպատականերն իրականացնելու համար: