Եվրամիությունը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը հայտարարել է, որ Բրյուսելը կատարելապես հարգում է ՀԳՀԾ-ի իրագործումը, որովհետև այդ համաձայնությունը բխում է Եվրոպայի և միջազգային հասարակության անվտանգության շահերից:
Եվրամիության կողմից նման հայտարարությունը կատարվել է այն պայմաններում, երբ պատրաստվել է Իրանին ուղղված այդ միության առաջարկների փաթեթը ՀԳՀԾ-ի համաձայնության մասին:
Այդ քայլով Եվրոպան ցույց տվեց, որ անտարբեր է ՀԳՀԾ-ն հովանավորելու բացասական հետևանքների մասին ԱՄՆ-ի սպառնալիքների ու պահանջների նկատմամբ:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է.«Եվրամիությունը և նրա միջազգային գործընկերները բազում քայլեր են ձեռնարկել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ»: Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ձգտում է եվրոպացիների մոտ սարսափ առաջացնել եվրոպական ընկերությունների համար այդ համաձայնության բացասական հետևանքների մասին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար Բրայան Հուքը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների վերսկսման առաջին փուլի շեմին, 50 երկրներ հայտնել են Իրանում իրենց գործունեությունը նվազեցնելու մտադրության մասին: Նա նշել է, որ Իրանին ճնշելու նպատակը ոչ թե համակարգն է այլ ԻԻՀ վերաբերմունքը փոխելն էը: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Վաշինգտոնն իր պահանջները Թեհրանին պարտադրելու համար մտադիր է կանխել Իրանի նավթի արտահանումը և այդ շրջանակում իր գործընկերներից պահանջել է դադարեցնել Թեհրանից նավթի ներկրումը:
Այդ շրջանակում Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Սալմանից պահանջել է բարձրացնել այդ երկրի նավթի արդյունահանումը: Չնայած ԱՄՆ-ի հրահրած հոգեբանական պատերազմին, իրողությունն այլ է: Հնդկաստանը, Չինաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ շարունակելու են Իրանից նավթ գնել: Եվրամիությունը ևս ցանկանում է առևտրատնտեսական հարաբերություն ունենալ Իրանի հետ: Եվրոպացիների տեսանկյունից, ՀԳՀԾ-ի պահպանումը խթանելու է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանումը:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Միջազգային հանրության մեծ մասն իր հովանավորությունն է հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ Միջին Արևելքում սպառազինական մրցակցությունը կանխելու և ավելի լավ տարբերակ չլինելու պատճառով»: Եվրոպացիները սառը պատերազմին հաջորդող շրջանում ՀԳՀԾ-ն հաջողություն են համարում քաղաքական ոլորտում: ՀԳՀԾ-ն Եվրամիության առևտրատնտեսական հարաբերությունների վերսկսման պատճառ է դարձել և նրանք պատրաստ չեն հրաժարվել Միջին Արևելքի կարևոր երկիր՝ Իրանում իրենց տնտեսական առիթներից:
Իրանի դեմ ԱՄՆ-ի նախկին և նոր շրջափակումները խիստ վտանգելու են Իրանի հետ կապված Եվրոպայի առևտրատնտեսական շահերը: