Պաղեստինցիների շեշտը` ամերիկյան նախագծի ոչնչացման վրա. «Դարի առևտուր»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95331-Պաղեստինցիների_շեշտը_ամերիկյան_նախագծի_ոչնչացման_վրա._Դարի_առևտուր
Համաս շարժման քաղաքական թևի անդամ Մահմուդ Ալ Զահարը շեշտել է, որ Պաղեստինի հարցում «Դարի առևտուր» անունով որևէ հասկացություն գոյություն չունի: Նրա խոսքերով, Պաղեստինը չի կարելի մասնատել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 07, 2018 19:29 Asia/Tehran
  • Պաղեստինցիների շեշտը` ամերիկյան նախագծի ոչնչացման վրա. «Դարի առևտուր»

Համաս շարժման քաղաքական թևի անդամ Մահմուդ Ալ Զահարը շեշտել է, որ Պաղեստինի հարցում «Դարի առևտուր» անունով որևէ հասկացություն գոյություն չունի: Նրա խոսքերով, Պաղեստինը չի կարելի մասնատել:

Ամերիկյան «Դարի առևտուր» նախագծի համաձայն, Ղոդսը հանձնվում է Սիոնսիտական ռեժիմին, իսկ պաղեստինցիներին թույլ չի տրվում վերադառնալ իրենց հայրենիք: Պաղեստինցիները տիրանում են միայն Արևմտյան ափի և Գազայի հատվածի մի փոքրիկ մասին: «Դարի առևտուր» նախագիծն իր մեջ պարունակում է վտանգավոր նախադրյալներ, որոնք ոտնահարում են պաղեստինցիների իրավունքը: Պաղեստինմյան պետություն կազմելու պաղեստինցիների իրավունքն այս նախագծի համաձայն, պետք է մոռացության տրվի: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի հռչակագրերի համաձայն, բոլոր ժողովուրդներն ունեն սեփական պետություն ունենալու իրավունքը: Սակայն փոխարենը պաշտոնապես ճանաչվում է պաղեստինյան պետությունը, որը գոյատևում է  մաս-մաս: Իսկ այս պետության կառավարությունը տարածքներն իրար միացնող ճանապարհների վրա անգամ իշխանություն չունի: Անկասկած, Թրամփի այս նախագծի համաձայն , պաղեստինցիները Ղոդսից ու արևմտյան ջրառատ ափից պետք է դուրս քշվեն և վերաբնակեցվեն անապատային, չոր, Սինա շրջանում, որը գտնվում է  Եգիպտոսում: Իսկ նախագծի բուն նպատակն է Գազան անջատել Եգիպտոսում գտնվող Սինա անապատային տարածքներից: 712 քկմ տարածք հանձնվում է  Գազային և ամբոխավարական մի քայլով, մի քանի մեծ նախագիծ էլ պետք է իրականացվի այս տարածխքում, որոնք կարժենան մի քանի միլիարդ դոլար: Դրա դիմաց, եգիպտական կողմին տրամադրվում է նույն չափով տարածք   բռնագրավված Պաղեստինի Նաղբ շրջանում: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի նպատակն է  վերջ տալ Պաղեստինի հարցին և հնարավորություն ստեղծել արաբական երկրների ու Իսրայելի միջև բնականոն հարաբերությունների կարգավորման համար: Որոշ փորձագետներ համոզված են, որ Թրամփը նպատակ ունի Տիգրիսից Եփրատ ընկած տարածքում ստեղծել հրեական պետություն ու տարածել իրանաֆոբիա` Ասիայի արևմուտքում Իսրայելի դեմ պայքարելու փոխարեն:

Արաբական աշխարհի հանրահայտ փորձագետ Էսհամ Նամանին այս կապակցությամբ գրել է. «Դարի առևտուրը սկսվել է Պաղեստինից, անցնում է  Սիրիայից և ի վերջո թիրախավորում է  տարածաշրջանի ժողովրդական դիմադրությունը: Թրամփի նածխագիծը նման է  երկրաշարժի, որը ցնցելու է տարածաշրջանի կայունությունը: Այս ջանքերը տեղի են ունենում այն պայմաններում, երբ Գազայում «Վերադարձի երթ» անունով ժողովրդական ցույցերը ցույց տվեցին պաղեստիւնցիների կամքը` յուրաքանչյուր նախագծի դեմ, որը հաշտեցման նպատակ ունի: Այդ թվում է  նաև «Դարի առևտուր» գործարքը»:

Ամեն դեպքում, «Վերադարձի իրավունք» ցույցերն ապացուցեցին, որ Թրամփը կարող է անտեսել պաղեստինցիների շարժումները և գործարքներ կնքել արևաբական երկրների շեյխերի  հետ ու նույնիսկ նրանց պարտադրել ծախսել միլիարդավոր դոլարներ, սակայն չի կարող առևտուր անել այն մարդկանց հետ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ գտնվում են փախստականի կարգավիճակում,  պահպանելով իրենց պաղեստինյան ինքնությունն ու երազանքը: Նրանք պատրաստ չեն առևտուր անել իրենց իրավունքի վերաբերյալ: Նրանք շարունակելու են կանգնել բոլոր տեսակի սադրանքների դեմ: