Սիրիայի բանակի նոր հաղթանակների ալիքը ահաբեկչության դեմ պայքարում
Երեք տարի պատերազմից հետո Սիրիայի բանակը կարողացավ Հորդանանի սահմանի մոտ ահաբեկիչներին պարտության մատնելով տարծքները ազատագրել և Սիրիայի դրոշը ծածանել Նասիբի սահմանում:
Այս զարգացումը, արտացոլելով ահաբեկչության դեմ պայքարում նոր հաղթանակների ալիքը, նաև նոր ձեռքբերում է համարվում տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում:
Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների զգալի հաղթանակները հարավային ճակատում պատճառ են դարձել, որ ավելի մեծ թափ ստանա ահաբեկչական խմբերի ոչնչացումը այդ երկրում: Սիրիացի ռազմական փորձագետը նշել է, որ հարավային ճակատում Սիրիայի բանակի հաղթանակը ավելի է արագացնում այդ երկրի այլ տարաշքները ազատագրելու համար: Հյուսիսային շրջաններում ահաբեկչական զինված խմբավորումները շփոթված և անորոշ վիճակում են հայտնվել: Սիրիացի ռազմական և ռազմավարական հարցերի փորձագետ Հեյսամ Հասունն ասել է. «Մոտ մեկ ամիս առաջ սկսված ռազմական գործողությունը շարունակվեց մինչև հյուսիսային սահմանի Նասիբ անցակետը: Վերջին տարիներին այս սահմանային անցակետը եղել է ահաբեկչական խմբերի հիմնական դարպասը դեպի Սիրիա: Բացի դրանից ահաբեկիչներն այդ անցակետն օգտագործում էին Սիրիայի կառավարության վրա քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշում գործադրելու համար»:
Սիրիայի բանակն ու Զինված ուժերը ազատագրել են Հորդանանի հետ սահմանին տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Նասիբ անցակետը: Սիրիայի բանակի տիրապետությունը սահմանային շրջանի վրա մեծ ազդեցություն ունի հարավային շրջաններում հատկապես, որ բանակը լավ առաջընթաց է ունեցել հարավային տարածքներում: Դամասկոսի արևելյան մասում գտնվող Ղութայի տարածքները ազատագրելուց հետո, այժմ բոլորի հայացքները ուղղված են Դարաա նահանգի կողմը որն գտնվում է Սիրիայի հարավում և մոտ է Գոլանի բարձրունքներին: Սիրիական բանակը մեծ հաղթանակ է ձեռք բերել և այժմ փորձում է ազատագրել ամբողջ երկրի տարածքը:
Սիրիայի բանակի նոր հաղթանակները ահաբեկչության դեմ հարավում, անհանգստացրել է Սիոնիստական ռեժիմին, քանի որ Սիրիայի բանակը մոտենում է Պաղեստինյան տարածքներին: Այս զարգացումները Սիոնիստական վարչակարգին ստիպեց խոստովանել, որ Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները մեծ հաղթանակների են հասել:
Սիոնիստական ռեժիմի 10-րդ ալիքի արաբական հարցերով վերլուծաբան Հազա Սիմնտովի խոսքերով, Սիրիայում տեղի ունեցած արագ փոփոխություններն ու Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների մեծ հաղթանակները հանգեցրել է ապստամբների և իրավիճակի վրա Սիրիայի կառավարության լիակատար վերահսկողությանը:
Իսրայելական հեռուստաընկերության 10-րդ ալիքի ռազմական հարցերով թղթակից, Ուր Հիլերն ասել է.«Սա կարևոր հաղթանակ է, Ասադը շատ արագ հաղթեց, քան այն, ինչ մենք մտածում էինք: Անցյալ գիշեր Իսրայելի բանակից լսած զեկույցի համաձայն, Բաշար ալ-Ասադը մի քանի օրվա ընթացքում կամ մի քանի շաբաթվա ընթացքում կվերադառնա Գոլանի սահմանները»:
Ամեն օր, երբ սիրիական բանակի և նրա դաշնակիցների ձեռքբերումները մեծանում են, թշնամիները, այդ թվում սիոնիստները խոստովանում են իրենց դավադրությունների ձախողմանը և սա ցույց է տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները մեծ հաջողություններ են արձանագրել: