Եմենում երեխաների սպանությանը վերջ դնելու պահանջ
Բախումներում երեխաներին պաշտպանելու թեմայով Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պահանջել է վերջ դնել Եմենում սաուդյան վարչակազմի ոճրագործություններին:
ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայնությամբ վավերացրեց զինված բախումների ու պատերազմների ժամանակ երեխաներին պաշտպանող բանաձևը, որի համաձայն, նման պարագաներում երեխաները պիտի զերծ մնան ցանկացած տեսակի բռնությունից: Բանաձևը արգելում է զինված բախումներում երեխաների շահագործումը, նրանց սպանությունը, առևանգումը, սեռական բռնությունը, դպրոցների ու հիվանդանոցների դեմ հարձակումը և հումանիտար օգնություններին հասանելիությունը կանխելը միջազգային օրենքների խախտում է հայտարարվել:
Այն պայմաններում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել բախումներում երեխաների հովանավորության հարցը, երբ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, 2017թ. աշխարհում ավելի քան 10 հազար երեխա է սպանվել կամ հաշմանդամ դարձել պատերազմի ու զինված բախումների պատճառով:
Եմենցի երեխաները պատերազմական ոճրագործությունների ամենամեծ զոհն են համարվում: Պատերազմ, որը Եմենի ժողովրդի դեմ հրահրվել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և նրանց դաշնակիցների կողմից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ պատերազմի պատճառով 11 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն:
Սաուդյան Արաբիան ու իր դաշնակիցներն այն պայմաններում են Եմենում շարունակում իրենց ոտնձգությունները, երբ մինչ օրս չեն իրագործել իրենց նախատեսած նպատակները: Հետևաբար Ռիադը և իր դաշնակիցները եմենցի երեխաների սպանությունը շարունակելով և ժողովրդի հասանելիությունը սննդամթերքին ու դեղորայքին կանխելով, ձգտում են նրանց պարտադրել հանձնվել Ռիադին: Ուշագրավ կետը Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների հանդեպ արևմտյան երկրների ու սիոնիստական ռեժիմի հովանավորությունը: Այդ երկրներից շատերը այն դեպքում են դատապարտում է Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների կողմից երեխաների սպանությունը, երբ իրենք հովանավորում են Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները և ամենամեծ զենք վաճառողն են այդ երկրներին:
Ֆրանսիայում Human Rights Watch կազմակերպության գրասենյակի տնօրեն՝ Բենդիկթ Ժանրոն ասել է.«Ռիադը գլխավորում է կոալիցիան, որը մինչ օրս Եմենում սպանել է հազարավոր խաղաղ բնակիչների և Եվրոպան շարունակելով սպառազինության վաճառքը Սաուդյան Արաբիային, բացահայտորեն խախտած կլինի միջազգային օրենքները և այդ երկրի գործընկերը կդառնա պատերազմական ոճրագործություններում:
ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը, տարածաշրջանում Ռիադի ոտնձգողական քաղաքականությունների նկատմամբ հովանավորությունը և Եմենի դեմ պատերազմը պատճառ են դարձել, որ հազարավոր եմենցիներ, հատկապես երեխաներ, ապրեն անապահով ու ճգնաժամային պայմաններում: Սաուդցի պաշտոնատարներն իրենց քաղաքականությունները շարունակելով իրավիճակն ավելի է սրում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևերի հրապարակմամբ չի փոխվում եմենցի երեխաների վիճակը: Նրանք այդ երկրում տիրող իրավիճակի գլխավոր զոհերն են և պետք է Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցներին ցուցաբերվող Արևմուտքի օգնություններն ու հովանավորությունը դադարեցնելով, վերջ դնեն Եմենի պատերազմին, որպեսզի եմենցի երեխաները մասամբ ապահով ապրեն: