Թերեզա Մեյը սին հույսեր է կապում Թրամփի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95553-Թերեզա_Մեյը_սին_հույսեր_է_կապում_Թրամփի_հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանացի քաղաքացիների բողոքի ակցիաների ներքո, չորսօրյա այցի նպատակով հինգշաբթի երեկոյան Լոնդոն ժամանեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2018 07:41 Asia/Tehran
  • Թերեզա Մեյը սին հույսեր է կապում Թրամփի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանացի քաղաքացիների բողոքի ակցիաների ներքո, չորսօրյա այցի նպատակով հինգշաբթի երեկոյան Լոնդոն ժամանեց:

ԱՄՆ նախագահն այսօր ուրբաթ հանդիպելու է Բրիտանիայի վարչապետին ու թագուհուն: Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն, անվտանգության հետ կապված ու առևտրական հարցերից բացի, Բրէքզիթն ու Միջին Արևելքը կողմերի խորհրդակցությունների առանցքում են լինելու: Բողոքարարների հետ առճակատվելուց վախից, հանդիպումները կայանալու են Լոնդոնից դուրս: 

Բրէքզիթի շուրջ տարաձայնության պատճառով կառավարության մի քանի անդամների հրաժարականից հետո, վարչապետ Թերեզա Մեյի համար ստեղծված արտակարգ իրավիճակում Թրամփի այցը նրա համար մեծ նշանակություն ունի: Այսօր Թերեզա Մեյի քաղաքական դիրքը խիստ անկայուն է: Նա հույսով է, որ այս այցի ընթացքում Թրամփն իր աջակցությունը կհայտնի նրա հանդեպ և միևնույն ժամանակ Լոնդոն-Վաշինգտոն հարաբերություններում նոր էջ կբացվի: Բրիտանիայի վարչապետը հավատացած է, որ Թրամփի այցը Լոնդոն երկու երկրի միջև առևտրական հարաբերությունների ընդլայնման և անվտանգության ոլորտում համագործակցությունների ամրապնդման առիթ կստեղծի: Թերեզա Մեյն ասել է. «Երբ Բրիտանիան լքի ԵՄ-ն որևէ դաշնակցություն, ԱՄՆ-ի հետ դաշնակցության չափ չի կարող կարևոր համարվել»: Մեյի դիտանկյունից ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնման առիթ  է համարվում, քանի որ նա ձգտում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի նոր պայմանագրի կնքման, որպեսզի դրանով Բրէքզիթից հետո հզորացնի իր երկրի տնտեսությունը: Միևնույն ժամանակ, Թերեզա Մեյի կառավարության նախարարները նախօրեին ԵՄ-ի անդամ երկրների հետ առևտրի ազատ գոտու ստեղծման համաձայնություն տվեցին: Խորհրդարանի վավերացումը պահանջող այս համաձայնությունն արժանացավ Պահպանողական կուսակցության որոշ անդամների արձագանքին, ովքեր պահանջում են ԵՄ-ից Բրիտանիայի լիարժեք հրաժարումը: Արձագանքելով այս նախագծին, ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ու Բրէքզիթի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսն իրենց լիազորությունները վայր դրեցին: Այս քայլն այնքան էլ դուր չի եկել Թրամփին և այդ պատճառով էլ չնայած մասնավորապես առևտրական ու տնտեսական հարցերում Բրիտանիայի հանդեպ Վաշինգտոնի համակողմանի աջակցության հետ Լոնդոնի կապած հույսերին, այդ կապակցությամբ Թրամփի կողմից հղված ուղերձներն այնքան էլ հուսադրիչ չեն: Թրամփի դիտանկյունից, ԵՄ-ից հեռանալու համար Թերեզա Մեյի կառավարության ներկա ծրագիրը կարող է արգելք հանդիսանալ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կնքմանը: Թրամփն այս կապակցությամբ ասել է. «Թերեզա Մեյի նախագծի իրագործումը ոչնչացնելու է ազատ առևտրի համաձայնության հնարավորությունը, քանի որ դրա իմաստը կլինի այն, որ ԱՄՆ-ն Բրիտանիայի փոխարեն գործ կունենա ԵՄ-ի հետ»: ԱՄՆ նախագահն ասել է, որ Բրէքզիթից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների կապակցությամբ Բրիտանիայի կառավարության նախագիծը տարբերում է նրանից, ինչի օգտին քվեարկել է այդ երկրի ժողովուրդը: Թրամփի  ընդգծմամբ, ինքը Թերեզա Մեյին ասել է,  ինչպես պետք է հեռանալ ԵՄ-ից, սակայն նա չի համաձայնել»: «Նա ինձ չլսեց»,-հայտարարել է Թրամփը: 

Թրամփը գոհ չէ «նուրբ Բրէքզիթ»-ի կամ առևտրական ու տնտեսական կապերը պահպանելով հանդերձ ԵՄ-ից հրաժարվելու Թերեզա Մեյի կողմնորոշումից, ինչի պատճառով էլ իր դժգոհությունն է հայտնել և աջակցություն  է հայտնել նրանց, ովքեր «կոշտ Բրէքզիթ»-ի կամ ԵՄ-ի հետ բոլոր կապերի խզման կողմնակից են: 

Թրամփը նախօրեին արձագանքելով Բորիս Ջոնսոնի հրաժարականին, այդ կապակցությամբ ցավ հայտնելով ասաց, որ հույսով է Ջոնսոնը կվերադառնա կառավարության կազմի մեջ: Նա Ջոնսոնին  Բրիտանիայի վարչապետ պաշտոնի համար գերազանց թեկնածու է համարել: Թրամփի դիրքորոշումը վկայում է, որ Թրամփի քաղաքական աջակցության հետ կապած Թերեզա Մեյի հույսերն ապարդյուն են: Իրականության մեջ Թրամփը ցանկանում է Բրիտանիայի վարչապետի պաշտոնում տեսնել այնպիսի անձնավորության ով «կոշտ Բրէքզիթ»-ի կողմնակից կլինի: