Լավրովը քննադատում է ԱՄՆ-ի նպատակները Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95611-Լավրովը_քննադատում_է_ԱՄՆ_ի_նպատակները_Սիրիայում
Սիրիայում ծագած անհանդարտություններից ու բռնկված ներքին պատերազմից հետո ահաբեկիչներին աջակցելով ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ակտիվ գործունեություն ծավալեցին Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու համար: Դրանից հետո էլ այդ խմբերից մեկի՝ ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի պատրվակով ստեղծեց այսպես կոչված հակաիլիպական կոալիցիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2018 15:22 Asia/Tehran
  • Լավրովը քննադատում է ԱՄՆ-ի նպատակները Սիրիայում

Սիրիայում ծագած անհանդարտություններից ու բռնկված ներքին պատերազմից հետո ահաբեկիչներին աջակցելով ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ակտիվ գործունեություն ծավալեցին Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու համար: Դրանից հետո էլ այդ խմբերից մեկի՝ ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի պատրվակով ստեղծեց այսպես կոչված հակաիլիպական կոալիցիա:

Առ այսօր այս կոալիցիան բազում հարձակումներ է իրականացրել Սիրիայի խաղաղ քաղաքացիների դեմ: Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության շարունակման ողբալի հետևանքները արժանացել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քննադատություններին:

Լավրովն ասել է.«Մեծ թվով վերլուծաբաններ համոզված են, որ Միջին Արևելքում լարվածության պահպանումը շահաբեր է ԱՄՆ-ի համար, որպեսզի կարողանա պղտոր ջրից ձուկ բռնել: Խնդիրը քննարկելու դեպքում բոլոր փաստերը վկայում են այդ մասին»:

Լավրովի տեսանկյունի Վաշինգտոնը ձգտում է իրականացնել Իրաքում ու Լիբիայում իրագործած սցենարները: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն փորձում է Բաշար Ասադին ՌԴ-ի կողմից աջակցությունը որակել որպես բռնապետի ցուցաբերված աջակցություն Մոսկվան խիստ դիրքորոշում ունի այս ռազմավարության դեմ: Այդ կապակցությամբ Լավրովը շեշտել է.«Մոսկվան չի արդարացնում բռնապետների արարքները, սակայն Իրաքում ու Լիբիայում տեղի ունեցածը Սիրիայում չկրկնելու համար աջակցում է Բաշշար Ասադին»:

Հիմնականում Իրաքում, Լիբիայում և այժմ Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջամտությունները և՛ ՆԱՏՕ-ի և՛ արևմտյան-արաբական կոալիցիայի կաղապարով միայն ցավ է պատճառել այդ երկրների ժողովուրդներին: Այժմ Սիրիայի քրդերին աջակցելու և ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատրվակներով ԱՄՆ-ի զինված ուժեր է տեղակայել Սիրիայի հյուսիսային շրջաններում և Սիրիա-Իրաք սահմանային գոտում, ինչը գործնականում մեծ արգելք է ստեղծել այդ երկրի բոլոր շրջաններում Սիրիայի օրինական կառավարության ինքնիշխանությունը հաստատելու ճանապարհին: Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը չի համապատասխանում Սիրիայի կառավարության ցանկությանը և ՄԱԿ-ը նույպես չի թույլատրել ԱՄՆ-ի այդ քայլը:

Մոսկվայի տեսանկյունից ԱՄՆ-ն մեկ ցենտ անգամ չի ծախսել Սիրիայի ժողովրդն օգնելու համար ու Սիրիայի համար հստակ ռազմավարություն չունի: Ասվում է, որ Հելսինկիում հուլիսի 16-ին Թրամփի ու Պուտինի երկկողմ նիստի ընթացքում քննարկվելիք թմաներից մեկը Սիրիայի խնդիրն ու այդ երկրում տեղակայված իրանական զինված ուժերի վիճակն է լինելու: Այդուհանդերձ Մոսկվան կարևորել է Սիրիայում իրանական ուժերի ներկայության անհրաժեշտությունը: ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասում է. «Իրանը տարածաշրջանում կարևոր դերակատար է, որը կարևոր ազդեցություն է ունի Սիրիայում կայունության հաստատման գործում»: Թուրքիայի ու ՌԴ-ի հետ միասին Իրանը Աստանայի գործընթացով Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը երաշխավորող երկրներից մեկն է: Աստանայի բանակցությունների հիմնական նպատակը Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար համաձայնության հասնելն է:

Հոգեբանական պատերազմերի հրահրմամբ և քաղաքական խորհրդակցություններով ԱՄՆ-ն ու Իսրայելը մեծ ջանքեր են գործադրել որպեսզի կարողանան Սիրիայում Իրանի ներկայության վերաբերյալ փոխել ՌԴ-ի դիրքորոշումը: Այդուհանդերձ Մոսկվան ցանկանում է, որ Իրանը շարունակի մնալ Սիրիայում և դրա դիմաց քննադատում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապօրինի քայլերը այդ երկրում: