Կառուցվածքային դիմադրություն Ռուսաստանի նկատմամբ Թրամփի դիրքորոշման դեմ
Հուլիսի 16-ին, ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների Հելսինկիում կայացած հանդիպումը հատուկ ձեռքբերում չուներ կողմերի համար, սակայն Մոսկվայի նկատմամբ Թրամփի հաշտվողական ու մեղմ դիրքորոշումը ԱՄՆ-ում բազում հակազդեցությունների տեղիք է տվել:
Այդ հարցն այնքան թանկ է թվացել ԱՄՆ-ի ղեկավար կառույցին, որ քաղաքական շրջանակներում խոսք է գնում Թրամփի դավաճանության մասին: Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում այնպիսի դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որը շատ պարզամիտ է թվում: Նշելով, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, Թրամփն ասել է, որ այդ վիճակն սկսել է փոխվել Պուտինի հետ բանակցություններն սկսելուց հետո:
Թրամփը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է ձգտեն համագործակցության ուղիներ որոնել համատեղ շահերի ապահովման ուղղությամբ: Նա նման կողմնորոշում է ունեցել նաև վերջերս Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ:
Այսօր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություննրում խիստ տարաձայնություններ են տիրում անվտանգության, ռազմական, քաղաքական ու առևտրատնտեսական ոլորտներում և տարածաշրջանային ու միջազգային հարցերում և նման պայմաններում Թրամփի հայտարարությունը, թե երկու ժամ բանակցությունից հետո փոխվել է այս իրավիճակը, շատ չափազանցված է:
Սակայն ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում զգայնություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թրամփն իր հովանավորությունն է հայտնել Ռուսաստանին՝ 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտության մասին մեղադրանքի հարցով: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավատում է ՌԴ նախագահի հայտարարությանը, թե ԱՄՆ-ի տեղեկատվական համայնքին, Թրամփն ասել է.«Որտեղ են Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերները, որտեղ են Քլինթոնի էլեկտրոնային նամակները և ինչու Ռուսաստանը պետք է արգելափակած լինի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերները»:
Թրամփն ընդգծել է, որ ոչ մի պատճառ չի գտնում հարցմանը, թե ինչու Ռուսաստանը պետք է միտամտեր 2016թ. ԱՄՆ-ի ընտրություններում:
ԿՀՎ-ի նախկին նախագահ՝ Ջոն Բրենանը Հելսինկիում կայացած մամալո ասուլիսիում ասել է.«Հելսինկիում կայացած մամլո ասուլիսում Թրամփի կեցվածքը դավաճանություն է և Թրամփի հայտարարությունը ոչ միայն տգետ է, այլև ապացուցեց, որ ինքը Պուտինի ճորտն է: Իսկ ուր են հանրապետական հայրենասերները»:
Հանրապետական կուսակցության ավագ պաշտոնատարները ևս Թրամփին հակառակ դիրքորոշում են որդեգրել:
Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավար Փոլ Ռայանն ասել է.«Անկասկած Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին, և շարունակում է այստեղ և ողջ աշխարհում դյուրաբեկ դարձնել ժողովրդավարությունը»:
ԱՄՆ-ը, որ հանրապետականների իշխանության ժամանակ միշտ հակառուսական դիրքորոշում է ունեցել, լուռ չի մնացել Մոսկվայի նկատմամբ Թրամփի որդեգրած փափուկ դիրքորոշման նկատմամբ և խորհրդանշական քայլերով փորձել է Թրամփին հակառակ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ:
Այդ շրջանակում Թրամփ-Պուտին մամլո ասուլիսի հետ միաժամանակ, որտեղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ նոր շրջան է սկսվում Մոսկվայի հետ հարաբերություններում, ԱՄՆ-ում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի՝ Մարիա Բութինան: Այս հարցը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հարցով խիստ տարաձայնություն է տիրում ԱՄՆ-ի նախագահի ռ ղեկավար կառույցի միջև: Իրականում Պուտին-Թրամփ հանդիպումը ոչ միայն որևէ ձեռքբերում չի ունեցել Թրամփի համար, այլև նա կանգնած է թշնամուն հովանավորելու և անգամ դավաճանության մեղադրանքի առջև: