Սիոնիստական ռեժիմի պառլամենտում վավերացվել է ամենառասիստական օրենքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95838-Սիոնիստական_ռեժիմի_պառլամենտում_վավերացվել_է_ամենառասիստական_օրենքը
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում «Հրեական երկիր» օրինագծի վավերացումը առթել է միջազգային կազմակերպությունների ու կառույցների բողոքը: Եվրամիությունը մտահոգություն է հայտնել այդ օրինագծի վավերացման մասին և այդ քայլը դեմ է համարել միջազգային բանաձևերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2018 09:09 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի պառլամենտում վավերացվել է ամենառասիստական օրենքը

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում «Հրեական երկիր» օրինագծի վավերացումը առթել է միջազգային կազմակերպությունների ու կառույցների բողոքը: Եվրամիությունը մտահոգություն է հայտնել այդ օրինագծի վավերացման մասին և այդ քայլը դեմ է համարել միջազգային բանաձևերին:

Չնայած  հրեաների ծավալուն բողոքներին, Սիոնիստական ռեժիմի պառլամենտը վավերացնելով  «Հրեաների երկիր»  օրինագիծը, այն վերածել է օրենքի:

«Հրեաների երկիր» վիճահարույց օրինագիծը Պաղեստինն ամբողջությամբ սիոնիստների երկիր  է համարում և պաղեստինցիներին զրկում է մարդկային ու քաղաքացիական իրավունքներից  և եբրայերենը հայտարարել է պաշտոնական լեզու: Այս օրենքը Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելուց բացի, ազգային արժեք է համարում սիոնիստաբնակ ավանների ընդլայնումը և քայլեր է ձեռնարկում առկա ավանների ընդլայնման ու նոր սիոնիստաբնակ ավանների կառուցման համար: 

Այդ օրենքը վավաերացվել է այն պայմաններում, երբ Թել Ավիվի հազարավոր բնակիչներ ցույց են անցկացրել դրա դեմ: ԱՄՆ-ի հրեական միությունները ևս բողոքելով այդ օրինագծի դեմ, այն ռասիստական են անվանել և Քնեսեթին կոչ են արել չվավերացնել այդ օրինագիծը:

Չնայած այս տարաձայնություններին, սիոնիստ պաշտոնատարները իրենց ոտնձգողական նպատակների շրջանակում վավերացրել են այդ օրինագիծը: Այդ օրինագծի վավերացմամբ նրանք մտադիր են շարունակել այդ տարածքը պաղեստինցիներից մաքրելու գործընթացը, նրանց գաղթ պարտադրել, տարածել քաղաքատիպ ավանների կառուցումը և հրեականացնել այդ տարածքը:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար՝ Սաեբ Արիղաթն այդ օրենքը գաղութատիրության շրջանի ժառանգություն է համարել, որը հիմնված է ցեղային մաքրագործման և պատմական հայրենիքում իրական բնակիչների իրավունքների միտումնավոր անտեսման վրա:

Չնայած Սիոնիստական ռեժիմը տարիներ է ինչ պաղեստինցիների դեմ շարունակում է իր հակամարդկային ու ռասիստական քաղաքականությունները, սակայն վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով ու Թրամփի հովանավորությամբ, սաստկացել են պաղեստինցիների դեմ սիոնիստների գործողությունները: Որոշ ժամանակ առաջ, Թրամփը հայտարարեց  ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելու մասին և Իսրայելին հովանավորելու համար դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: 

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆուզի Բարհումն այդ կապակցությամբ ասել է.«Նման օրենքներ երբեք չէին վավերացվի, եթե տարածաշրջանի երկրները լռություն չպահպանեին և ԱՄՆ-ը չհովանավորեր Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները»:

«Հրեական երկիր» օրինագծի վավերացումը միջազգային կանոների անտեսում, պաղեստինցիների նկատմամբ մարդու իրավունքների բացահայտ խախտում ու ռասիզմ է համարվում: Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի անդամ Ահմեդ Թայեբին ասել է.«Այս օրենքի վավերացումը ժողովրդավարության վախճանն է բռնագրավյալ Պաղեստինում»: