ԱՄՆ-ի կողմից հակաիրանական ահաբեկչական խմբավորման աջակցությունը հակասում է միջազգային օրենքներին
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ին հղած նամակով պահանջել է վերջ տալ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը պաշտպանող ԱՄՆ-ի քաղաքականությանը: Նա ընդգծել է. «Խմբավորման ահաբեկչական հանցագործությունների միջազգային պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ի կառավարությունը»:
Ղոլամալի Խոշռուի նամակում ընդգծված է. «ԻԻՀ-ն խստորեն դատապարտում է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի անօրինական քայլերն, այդ թվում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ցուցաբերած աջակցությունն ու նրա ֆինանսավորումը և դա համարում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի հռչակագրի նպատակների ու սկզբունքների և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային օրենքների, մասնավորապես ահաբեկչական հանցագործությունների կանխելու, դատապարտելու և պատժելու ուղղությամբ ԱՄՆ-ի վարչակազմի ստանձնած պարտավորությունների ոտնահարում»:
Իրանի ժողովուրդը ահաբեկչության զոհերից մեկն է:
1979 թ.-ին Իրանի սլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործողությունների արդյունքում զոհվել են ավելի քան 17 հազար Իրանի քաղաքացիներ, այդ թվում խորհրդարանի պատգամավորներ, պետական ու զինվորական բարձրաստիճան պաշտոնատարներ, անմեղ խաղաղ քաղաքացիներ ու արտասահմանցի քաղաքացիներ:
Ահաբեկչական գործողություններն այժմ դարձել են գլոբալ սպառնալիք, սակայն ի՞նչ գործոններ են նպաստել ահաբեկչության երևույթի գլոբալացմանը:
«Եթե ուզում եք վերջ տալ ահաբեկչությանը, նախ պետք է հարցնեք, թե ինչու տեղի ունեցավ ահաբեկչությունը, և դրա գլխավոր պատճառները և խոր արմատներն որտեղից են գալիս»․ ասում է առաջատար քաղաքական վերլուծաբան Նոամ Չամսկին:
Անցյալի փորձը ցույց է տալիս որ Արևմուտքի երկակի ստանդարտները եղել են ահաբեկչության ստեղծման ամենակարոր գործոններից մեկը և ահաբեկիչներին, որպես գործիք օգտագործումը, հանգել է անապահովության ստեղծմանը աշխարհում: Հետևաբար, դրա համար պատասխանատու են ահաբեկչությունը աջակցող երկրները:
The Washington Post օրաթերթը այդ կապակցությամբ գրել է.«ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը մի խումբ կեղծավորներից գումար է ստացել, փորձելով փոխել Իրանի վարչակարգը»:
The Washington Post օրաթերթը հավելել է.-«Բոլտոնի ջանքերի արդյունքում 2012 թ. ԱՄՆ-ի կոնգրեսն որոշում ընդունեց Մոնաֆեղին ահաբեկչական խմբի անունը հանել Միացյալ Նահանգներում ահաբեկչական կազմակերպությունների ցանկից»: Մոնաֆեղին ահաբեկչական խումբը գումարներ է վճարում ամերիկացի տարբեր պաշտոնյաների, նրանց աջակցություն ցուցաբերելու և իրենց համաժողովներին մասնակցելու համար:
ԱՄՆ-ի վարչակազմի որոշ քաղաքական դեմքերի, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի և խորհրդական Նիութ Գինգրիչի մասնակցությունը Հունիսի 30-ին Փարիզում գումարված Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համագումարին վկայում է ԱՄN-ի և Մոնաֆեղին ահաբեկչական խմբի կապերի մասին:
Փաստն այն է, որ Արևմուտքն իր պլաններն իրագործելու և շահերը ապահովելու նպատակով ահաբեկչությունն բաժանել երկու լավ և վատ մասի: Արևմուտքը, երբ նկատում է ահաբեկչական խմբերի դեմ պայքարը վտանգում է իր սեփական շահերը, բացառում է նրանց ահաբեկչական խմբերի ցանկից և նույնիսկ աջակցում է նրանց: ԱՄՆ-ը տարիներ շարունակ հետևում է այս քաղաքականությունը:
Հաշվի առնելով ահաբեկչական հանցագործությունները կանխելու, դատապարտելու և պատժելու ուղղությամբ ԱՄՆ-ի վարչակազմի ստանձնած պարտավորությունները, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանցագործությունների միջազգային պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ի կառավարությունը: