Թրամփը հայտարարել է թե Իրանի հետ գործարք կնքելու պատրաստակամություն ունի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96033-Թրամփը_հայտարարել_է_թե_Իրանի_հետ_գործարք_կնքելու_պատրաստակամություն_ունի
Իրանի Իսլամական հանրապետության հետ ԱՄՆ-ի թշնամության հանդերձ, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ խիստ թշնամական կողմնորոշում է որդեգրել: Թրամփը բազմիցս հարձակման թիրախ է դարձրել միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) և այն ԱՄՆ-ի համար ամենավատ գործարքն է կոչել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2018 07:55 Asia/Tehran
  • Թրամփը հայտարարել է թե Իրանի հետ գործարք կնքելու պատրաստակամություն ունի

Իրանի Իսլամական հանրապետության հետ ԱՄՆ-ի թշնամության հանդերձ, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ խիստ թշնամական կողմնորոշում է որդեգրել: Թրամփը բազմիցս հարձակման թիրախ է դարձրել միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) և այն ԱՄՆ-ի համար ամենավատ գործարքն է կոչել:

Այս շրջանակում ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ից հեռանալու մասին: Վերջին օրերին Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանավոր առճակատումը սրվել է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ազդարարել է, որ Թրամփը չպիտի սպառնալիք կարդա Իրանի հասցեին, քանի որ դրա պատասխանից կարող է զղջալ: Փոխադարձաբար Թրամփը պասիվ հակազդեցություն ցուցաբերելով, իր թուիթերյան վերջին գրառման մեջ նշել է. «Երբեք և որևէ ժամանակ ԱՄՆ-ի հասցեին սպառնալիք մի հնչեցրեք»:

Այդուհանդերձ Թրամփն իր վերջին արտահայտություններում հայտարարեց Իրանի հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին: Թրամփը երեքշաբթի օրը Կանզաս քաղաքում ասաց. «Իրանի հետ իրական գործարք կնքելու պատրաստակամություն ունենք»: Իրանից Թրամփի ակնկալիքներն ու նրա դիրքորոշումները նկատի առնելով կարելի է ասել, որ ԱՄՆ-ն այն ժամանակ կարող է իրագործված տեսնել Իրանի հետ գործարքից իր ակնկալիքները, երբ Թեհրանն առանց սակարկության ընդունած կլինի Վաշինգտոնի պահանջները: Դա կլինի ոչ թե համաձայնություն, այլ ԱՄՆ-ի պահանջների դիմաց լիարժեք ընկրկում: Գուցե հենց այդ պատճառով էլ Իրանի ԱՄՆ-ի պահանջների հայտարարումը ԱՄՆ-ում ու դրա սահմաններից դուրս Թրամփի շատ քննադատների համար երգիծանքի թեմա են դարձել:

ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վենդի Շերմանն ասել է. «Տեսնում եմ դպրոցական մի երեխայի, որ զուր տեղն աղմուկ է բարձրացնում ու հզոր լինելու ժեստ է ընդունում, մինչդեռ իրողության մեջ  թուլության ու անվտանգության բացակայության ականատես ենք: Իրանցիները չեն հանձնվելու»:

Շերմանն ակնարկում է Իրանի անդրդվելիությանն ու բռնության դեմ պայքարի կողմնորոշմանը, որի շնորհիվ քանի տասնամյակ ընդդիմացել է ԱՄՆ-ի տարբեր տեսակի սադրանքներին: Այսօր Թրամփը ենթադրում է, որ Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելով կարող է նրան պարտադրել, որ հանձնվի: Պատժամիջոցների լծակից օգտվելով Թրամփը փորձում է Իրանի ժողովրդի պայմաններն առավել ծանր դարձնել ու այդպիսով իր ենթադրությամբ անկայունության ու անհանդարտության հող նախապատրաստել Իրանում: ԱՄՆ-ի այս քաղաքականությունն ուղղակիորեն նշանակում է միջամտել Իրանի ներքին հարցերին, ինչը միջազգային իրավունքի դիտանկյունից լիովին անօրինական քայլ է և հակասում է միջազգային նորմերին ու ՄԱԿ-ի հռչակագրին: Միևնույն ժամանակ Իրանի հանդեպ Թրամփի կողմնորոշումը վկայում է այն մասին, որ նա  չի ճանաչում իրանցիներին: Անցած 40 տարիների փորձը ցույց է տվել, որ ինչքան ավելի է խստացել Իրանի վրա արտաքին ճնշումը, նույնքան ամրագրվել է ներքին միասնականությունն ու միատարրությունը: Միևնույն ժամանակ Իրանի դեմ Վաշինգտոնի քայլերը վերցվում են այն պայմաններում, երբ հակառակ անցյալին այս անգամ Վաշինգտոնը միայնակ է մնացել և նկատի առնելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն այլ երկրներն ու մասնավորապես 4+1 խմբի անդամներն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին միանալու որևէ պատճառ չեն տեսնում: Իրականության մեջ աշխարհը միասնական դիրք ընդունելով դեմ է Թրամփի հակաիրան քայլերին: