Իրանի սպառնալիքներին արձագանքելը ցավալի կլինի
Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների ցանկացած արկածախնդրության և սպառնալիքներին նրանց հակահարվածը կլինի ցավալի:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին, պատասխանելով ԱՄՆ-ի Նախագահի սպառնալիքներին ասել է. «Թշնամիները, հատկապես Միացյալ Նահանգները, որոնց ուժերի տեղակայման կենտրոնները հասանելի են Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ուժերի համար, թող չփորձեն խաղալ կրակի հետ, քանի որ ԻԻՀ-ը պատրաստ է դիմակայել թշնամիների ցանկացած սպառնալիքներին»:
Հակազդելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի զգուշացումներին, ԱՄՆ-ի նախագահ Թրամփն իր թուիթերյան վերջին գրառման մեջ նշել է. «Երբեք և որևէ ժամանակ ԱՄՆ-ի հասցեին սպառնալիք մի հնչեցրեք»:
Կիրակի օրը Ռոհանին ամերիկացիներին ուղղված կտրուկ հայտարարությամբ ասել է. «ԱՄՆ-ի նախագահը պետք է իմանա, որ Իրանը պատմության ընթացքում երաշխավորել է տարածաշրջանի ջրանցքի անվտանգությունը և չպետք է խաղա առյուծի պոչի հետ, քանի որ կարող է զղջալ Իրանի պատասխանից»:
Կիրակի օրը, Կալիֆորնիայում կայացած հակաիրանական նիստում, փորձելով թաքցնել այդ երկրի կողմից Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին ցուցաբերած աջակցությունը, Մայք Պոմպեոն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը հովանավորում է Սիրիայի օրինական կառավարությանը և դիմադրությանը»:
Անկասկած, Թեհրանի դեմ ուղղված Սպիտակ տան սպառնալիքներն ու ստերը պայմանավորված են Իրանի պոտենցիալների մասին ԱՄՆ-ի իշխանությունների անտեղյակությունից:
Աَմերիկացի վերլուծաբան Դանիել Լարսոնը գրում է. «Իրանի ժողովուրդը չի ընդունի ԱՄՆ-ի միջամտությունն Իրանի ներքին գործերին»:
Իրաի ժողովուրդը երբեք պատերազմ չի հրահրել և ինչպես ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հապաղում պաշտպանել ժողովրդին, երկրի սահմանները, անկախությունը և իսլամական հեղափոխությունը»:
Այս կապակցությամբ Իրանը բարելավել է իր ռազմական կարողությունը ցամաքային, օդային, և ծովային պաշտպանության ոլորտներում և մտածել է տարբեր սպառնալիքների դիմակայելու հնարավորությունների մասին: Սա հստակ ուղերձ է Միացյալ Նահանգների և նրա տարածաշրջանային դաշնակիցների համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջատարը, ինչպես նաև Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի գերիշխող ուժը, որը երաշխավորում է նավագնացության անվտանգությունը այս կարևոր ջրաանցքում և ունի այս բնագավառում ցանկացած միջոցներ կիրառելու ուժ:
Միացյալ Նահանգներում ոմանք կարծում են, որ սպառնալիքներն ու պատժամիջոցները կարող են խաթարել Իրանի ժողովրդի կամքը:
Իրանի ժողովրդի պատմական անցյալը ցույց է տալիս, որ նման գաղափարներն անհիմն են և անվավեր: Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի հայտարարությունը միաժամանակ զգուշացում և հիշեցում է ԱՄՆ-ի պետական գործիչների երևակայության համար: