Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96098-Սիրիայում_ահաբեկիչների_ոճրագործությունները_շարունակվում_են
Սիրիայի հարավային Սուվեյդա նահանգի առողջապահության բաժնի տնօրեն Հեսան Ամրուն հայտարարել է.«Չորեքշաբթի օրը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից այդ նահանգի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 215 և վիրավորվել 180 մարդ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2018 14:37 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունները շարունակվում են

Սիրիայի հարավային Սուվեյդա նահանգի առողջապահության բաժնի տնօրեն Հեսան Ամրուն հայտարարել է.«Չորեքշաբթի օրը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից այդ նահանգի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 215 և վիրավորվել 180 մարդ»:

Չորեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը Սիրիայի հարավային Սուվեյդա քաղաքի կենտրոնական շուկայում պայթեցրել է իրեն: Եվս երկու ահաբեկիչներ մինչ իրենց պայթուցիկ գոտու ամրացնելը, սպանվել են անվտանգության ուժերի կողմից: Սիրիայի բանակն վերջին շաբաթների ընթացքում ծավալուն գործողություններ է սկսել երկրի հարավային շրջաններն ազատագրելու համար: Մինչ այժմ սիրիական բանակին հաջողվել է երկրի հարավային շրջանի ավելի քան 90 տոկոսը  մաքրել ահաբեկիչներից: Սիրիայում ահաբեկիչներն ակտիվացել են: Նրանց աջակցում են արևմտյան պետությունները և Սիոնիստական ռեժիմը: Վերջիններս նոր տեղաշարժեր են սկսել, ահաբեկչական խմբավորումների վերականգնման  և իրենց քաղաքական ձեռքբերումների նպատակով նրանցից որպես հաղթաթուղթ օգտվելու համար: Այս բնագավառում Ֆուադ Ալ-Վադին սիրիական «Ալ-Սորա» օրաթերթում տպագրած հոդվածում վերլուծել է ահաբեկիչների ջանքերն իրենց  ռազմական պարտւթյունները քաղաքական հաղթանակների վերածելու ուղղությամբ: Հոդվածագիրն ընդգծել է.«Ահաբեկիչները ձախողել են իրենց նպատակի իրականացման հարցում»:

Թաքֆիրական ահաբեկիչները, որ վերջին ամիսներին ծանր պարտություն են կրել Սիրիայում, փորձում են ահ ու սարսափ տարածելով իրենց այսպես կոչված ուժը ցուցադրել և հանրությանը շեղել Սիրիայում կրած իրենց պարտությունից: Սիրիական բանակի ջախջախիչ հարվածները այդ երկրում  թուլացրել են  արևմտյան պետությունների, արաբ իշխանավորների ու սիոնիստական ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկիչների դիրքերը, ինչը հիասթափեցրել է ահաբեկիչներին: Ահաբեկչական կույր  հարձակումներն այս շրջանակում են գնահատվում: Սիրիայում իրարահաջորդ պարտություններից հետո, ահաբեկիչները հուսախաբ եղան  ու  հայտնվեցին մոլորվածության մեջ, ինչը վկայում է նրանց վատ վիճակի և պարտվելու սեմին գտնվելու մասին: Նման իրավիճակն ակտիվացրել է ահաբեկիչների հովանավորներին: Նրանք փորձում են քաղաքական խորհրդակցություններով ու միջամտություններով օգնության հասնել ահաբեկիչներին: Դա այն դեպքում, երբ Սիրիայի դեմ գործող ահաբեկիչների հովանավորների ռազմական ագրեսիան ընդլայնվել է: Այս բնագավառում Սիոնիստական ռեժիմի կողմից սիրիական կործանիչների և Սիրիայի բանակի տեղակայման կենտրոնների թիրախավորումը, այն էլ այն դեպքում, երբ ահաբեկիչների դեմ գործողություններ են իրականացվում, ցույց է տալիս, որ այդ ռեժիմն անվերապահորեն աջակցում է ահաբեկիչներին: Ահաբեկիչների ոճրագործություններն ինչ պատճառով էլ որ տեղի ունենան, վկայում են այն փաստի մասին, որ նման խմբերը վտանգ են ներկայացնում մարդկության համար: Այս պայմաններում միջազգային հանրությունը կարող է ահաբեկիչների քայլերը ցեղասպանություն որակելով և աջակցելով Սիրիայի հակաահաբեկչական պայքարին, միջազգային ճնշում գործադրել ահաբեկչական խմբավորումների ու նրանց հովանավորների  նկատմամբ: Այն խմբերը,որոնք համաշխարհային խաղաղությունն ու կայունությունն են թիրախ դարձրել, արևմուտքի ու սիոնիզմի հովանավորության ներքո հակամարդկային արյունալի քայլեր են իրականացնում: