Գեներալ Սոլեյմանիի ելույթը՝ որպես Իրանի հզորության ցուցադրում
ԱՄՆ-ի սպառնալիքների դիմաց ԻԻՀ նախագահի ամուր ու դիվանագիտական դիրքորոշումներից մի քանի օր անց, Իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս զորքի հրամանատարը, պաշտպանելով Հասան Ռոհանիի դիրքորոշումը, պատասխանել է Դոնալդ Թրամփի ռազմական բառապաշարով հագեցած սպառնալիքներին:
ԻԻՀ նախագահի պատասխանից հետո, Իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս զորքի հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի ելութն ապացուցեց, որ ազգային շահերի պաշտպանությունը քաղաքական ու զինվորական գեներալ չի ճանաչում և ազգային շահերի պաշտպանության նավում բոլորը նույն նպատակն են հետապնդում: Իրանի քաղաքական ու զինվորական ամենաբարձրաստիճան պաշտոնատարներն այս օրերին Թրամփի վարչակազմի լեզվագարությունների դիմաց ի ցույց են դրել դիմադրության ու վճռականության ոգին:
Գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին հինգշաբթի օրն Իրանի արևմտյան Համադան քաղաքում արձագանքելով Իրանի դեմ Թրամփի թուիթերյան անհիմն գրառումներին, խոսքն ուղղելով Թրամփին ասել է. «Դու որ որևէ անցյալ չունես և քանի որ միտքդ այլ բաներով է զբաղված, չես փորձում նաև հարցեր ուղղել, առնվազն ԱՄՆ-ի անվտանգության ու տեղեկատվության կառույցներին հարցրու և իմացիր, որ նախքան քեզ էլ որևէ մեկը չի կարողացել Իրանի դեմ որևէ քայլ ձեռնարկել»: Իրանցի անվանի հրամանատարը, որի հռչակը տարածվել է նաև համաշխարհային քաղաքական ասպարեզում, Դոնալդ Թրամփին զգուշացրել է. «Դուք գիտեք, որ պատերազմը կնշանակի ձեր բոլոր հնարավորությունների ոչնչացում: Այս պատերազմը գուցե դուք սկսեք, բայց դրա ավարտը մենք ենք ուրվագծելու»:
ԱՄՆ-ի բանակից գեներալ Սոլեյմանիի պատկերացումը համապատասխանում է իրողությանը, քանի որ Իրանի զինվորական բարձրաստիճան հրամանատարը լավապես ծանոթ է երկրի ռազմական ուժին: Գեներալ Սոլեյմանիի ռազմական խարիզմատիկ անհատականությունն էլ հայտնի է ամերիկացի հրամանատարների ու ռազմական ուժերի շրջանում: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ինքնակոչ խալիֆայության փլուզումը Իսլամական հեղափոխության Ղոդսի զորքի հրամանատարի ազդեցիկ հզորության թարգմանն է, որն իր փորձը փոխանցելով իրաքյան ու սիրիական ուժերին ու որոշ դեպքերում գործողությունների ստանձնելով հրամանատարությունը, ոչնչացրեց ԻԼԻՊ-ի վարձկան ահաբեկիչներին և իր ռազմական ուժն ու ռազմավարությունը ցուցադրեց ամերիկացիներին: Ամերիկյան կոալիցիան իր ռազմատեխնիկական ու քարոզչական ամբողջ հնարավորությամբ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում անգործունյա ուժ է եղել և այն ինչն ասվեց խոսքով ,գործնականում իրականություն չդարձավ և ահաբեկչության դեմ պատերազմը հաջողությամբ պսակվեց:
Նույն իրավիչակն առկա է նաև ԻԻՀ զինված ուժերում: Գեներալ Սոլեյմանին հիմնվելով իրականության և ռազմական մեծ փորձի վրա, ԱՄՆ անփորձ նախագահին հիշեցրել է, որ միայն ԱՄՆ-ն չէ որ սկսում ու ավարտում է ցանկացած պատերազմ և դրա արդյունքն այդ երկրի բոլոր հնարավորությունների ոչնչացումն է լինելու: Իրանի ռազմական ու պաշտպանական 40-ամյա փորձը բռնատեր երկրներից խլել է ցանկացած տեսակի արկածախնդրության հնարավորություն:
Իսլամական հեղափոխության պահակազորն Իրանի ռազմական ու պաշտպանական հզորության ուղղությամբ ռազմավարական դերակատարություն ունի և նրա հրթիռային կարողությունը տարածաշրջանի մասշտաբով Իրանի համար կանխարգելման վստահելի ուժ է ապահովել:
«Միդլիսթ Այ 25» վերլուծական կայքն ընթացիկ հուլիսին գրել է, որ անցած տարի ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցներից մեկը, մի զեկույցում ներկայացնելով Իսլամական հեղափոխության ծովային հայեցակարգը հայտարարել է. «Իսլամական հեղափոխության պահակազորը զինված է ամենաարագաշարժ ռազմական ու այլ տեսակի նավերով, հականավ քրուզ տեսակի հրթիռներով ու ծովային ականներով»: