Իրանը՝ Թրամփի սպառնալիքների դիմաց. կամքերի պատերազմի հաղթող
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96125-Իրանը_Թրամփի_սպառնալիքների_դիմաց._կամքերի_պատերազմի_հաղթող
ԱՄՆ-ի նախագահի վերջին սպառնալիքների դիմաց ԻԻՀ-ի նախագահի դիրքորոշումը կրկին ապացուցեց, որ Իրանում տարաձայնություն սերմանելու սցենարը ճնշման ու սպառնալիքի ստվերի ներքո հնամաշ սցենար է դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2018 13:42 Asia/Tehran
  • Իրանը՝ Թրամփի սպառնալիքների դիմաց. կամքերի պատերազմի հաղթող

ԱՄՆ-ի նախագահի վերջին սպառնալիքների դիմաց ԻԻՀ-ի նախագահի դիրքորոշումը կրկին ապացուցեց, որ Իրանում տարաձայնություն սերմանելու սցենարը ճնշման ու սպառնալիքի ստվերի ներքո հնամաշ սցենար է դարձել:

Նրանից հետո երբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին արձագանքելով Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հանդես եկավ կտրուկ դիրքորոշմամբ: ԻԻՀ-ի քաղաքական ու ռազմական շրջանակները պաշտպանեցին Ռոհանու այդ դիրքորոշումը: Ռոհանին նախօրեին խոսքն ուղղելով ամերիկացիներին ու պատասխանելով նրանց այն հայտարարությանը, թե թույլ թեն տա, որ Իրանի նավթն արտահանվի, ասել է. «Թրամփը պիտի իմանա, որ պատմության ընթացքում Իրանը եղել է տարածաշրջանի ջրանցքի անվտանգության երաշխավորը և Թրամփը չպիտի խաղա առյուծի պոչի հետ, քանի որ Իրանի պատասխանից կարող է զղջալ»:

Թրամփն էլ հակազդելով ԻԻՀ նախագահի կտրուկ դիրքորոշմանը և ընդօրինակելով միջուկային բանակցությունների ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարի հակազդեցությունը, հայտարարել է. «Երբեք և որևէ ժամանակ սպառնալիք չհնչեցնեք ԱՄՆ-ի հասցեին»: Թրամփի այդ պասիվ դիրքորոշումն ԱՄՆ-ում քննադատությունների ալիք առաջացրեց և դա ի տես այն բանի, որ ԻԻՀ նախագահի ընդունած դիրքորոշումից հետո Իրանի բոլոր պետական այրերը նաև ժողովրդական ու կուսակցական շրջանակները միաձայն պաշտպանեցին Ռոհանուն: Թրամփի սպառնալիքներին Իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս զորքի հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի կտրուկ պատասխանն ի ցույց դրեց ազգային միասնականությունը:  Միասնականությունն ու միատարրությունն ուժի մյուս բաղադրիչների կողքին հզորություն պատճառող երկու կարևոր բաղադրիչներից են, որոնց ազդեցությունն առավել ակնհայտ է դառնում կամքերի պատերազմում: Ամուր կամքն ու ժողովրդի ուժն Իրանի իսլամական հեղափոխության հիմնական յուրահատկություններից են և այս կենսական յուրահատկությունների շնորհիվ իսլամական հեղափոխությունն այսօր՝ իր գոյության 40-ամյակին, տարածաշրջանային ու համաշխարհային հավասարություններում ազդեցիկ ուժ է դարձել:

ԱՄՆ-ում տարբեր վարչակազմեր տարաձայնություն սերմանելով ու խռովություններ առաջացնելով և դրան զուգահեռ նաև տնտեսական ու ռազմական ճնշում գործադրելով, շարունակ փորձել են ոչնչացնել Իրանում ժողովրդական ուժը, բայց ամեն անգամ ձախողել են: ՀԳՀԾ-ն լքելուց հետո Թրամփն էլ առաջնորդվել է նույն ուղղությամբ: Նա բացահայտ կերպով պաշտպանեց անցած ձմռանն Իրանում ծագած անհանդարտությունները: Նույն շրջանակում Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում ընդգծելով, որ չարժի պատասխանել ԱՄՆ-ի իշխանավորների որոշ անհիմն ու դատարկ սպառնալիքներին, ասաց. «Պիտի գործնականում նրանց պատասխանել: Միասնականությունը, միատարրությունն ու դիմադրությունը և նրանց սպառնալիքների ու նախագծերի հանդեպ Իրանի ժողովրդի անտարբերությունը նաև թշնամիների սադրանքները չեզոքացնելու ուղին ընտրելը ամենազորեղ պատասխանը կարող է լինել ամերիկացի իշխանավորների հայտարարություններին»:

Իսկ դիմացի ճակատում, ամեն անգամ երբ Թրամփը Թուիթերում  Իրանի դեմ ուղղված գրառում է անում, նրա անփորձությանն ու խակությանն առաջինն արձագանքում են հենց ամերիկացի քաղաքական գործիչներն ու պետական այրերը: Թրամփի թուիթերյան վերջին գրառումը, որի միջոցով Թրամփն իբր ազդարարություն հնչեցրեց Իրանի հասցեին, Սենատից մինչև CIA արժանացավ ԱՄՆ-ի քաղաքական այրերի բողոքին: CIA-ի նախկին պետ Ջոն Բրենանը քննադատելով Թրամփի սպառնալիքի վրա հիմնված կողմնորոշումը, հայտարարեց. «Իրանի նման երկրների հանդեպ առավել զգաստ մոտեցում պիտի ցուցաբերել»: ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ սենատոր Դայան Ֆայնշտայնն էլ Թրամփի թուիթերյան գրառումն անմիտ բնութագրելով գրեց. «Գիշերվա վերջին ժամերին  Թուիթերում հնչեցված սպառնալիքը ոչ թե դիվանագիտություն, այլ հիմարություն է»:

Իրանում ու ԱՄՆ-ում երկու տարբեր դիրքորոշումները կրկին վկայեցին այն մասին, որ կամքերի պատերազմում հաղթողն իրանցիներն են և Իրանում գոյություն ունեցող միասնականությունն ու միատարրությունը ամերիկացիների համար բարդացրել են ցանկացած արկածախնդրությունը: