Պաղեստինցի երեխաները դիմադրության խորհրդանիշ
Իսրայելի ռեժիմն այն դեպքում է երեկ բանտից ազատ արձակել 17-ամյա պաղեստինցի աղջկան,երբ 291 պաղեստինցի անչափահասներ դեռ գտնվում են այդ ռեժիմի բանտերում:
Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ պաղեստինցիների դիմադրությունը տարիք ու սեռ չի ճանաչում: Պաղեստինի ժողովրդի բոլոր խավերը, թե կին ,թե տղամարդ դիմադրություն են ցուցաբերում Իսրայելի նկատմամբ: Պաղեստինցի պարմանուհի Ահեդ Ալ-Թամիմիի պատմությունը վկայում է այդ դիմադրության մասին:
Ահեդ Ալ-Թամիմին 2017թ. դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքների ժամանակ, իսրայելցի մի բանակայինի ապտակելու մեղադրանքով: Նա դատապարտվել էր 8-ամսվա ազատազրկման:
Պաղեստինցի այս աղջիկն իր ծննդյան 17-ամյակը նշել է Իսրայելի բանտում: Այլ խոսքով նա ձերբակալման ժամանակ և նույնիսկ ազատ արձակվելուց հետո դեռ չափահաս տարիքի չի եղել: 1989 թվականի նոյեմբերին վավերացված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, ուստի սույն կոնվենցիայի համաձայն, երեխաների ձերբակալությունն անօրինական քայլ է:
Ահեդ Ալ-Թամիմին, որ դարձել է պաղեստինցիների դիմադրության խորհրդանիշը, բանտից ազատ արձակվելուց հետո ընդգծել է.«Դիմադրությունը կշարունակվի»:
Լիբանանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն է հրապարակել, որում բարձր է գնահատել պաղեստինցի երիտասարդների դիմադրությունը: «Ահեդ Ալ-Թամիմին ապացուցեց, որ օկուպացիայի ու բռնության նկատմամբ դիմադրությունը տարիք ու սեռ չի ճանաչում»,ասված է հաղորդագրության մեջ:
Պաղեստինցի երեխաների դիմադրության պատմությունը չի սահմանափակվում Ահեդ Ալ-Թամիմիով: Հազարավոր պաղեստինցի երեխաներ մինչ այժմ նահատակվել են Իսրայելի ոճրագործությունների հետևանքով, վիրավորվել են ու կորցրել իրենց ծնողներին, որբացել են կամ հայտնվել են Իսրայելի բանտերում:
2018 թվականի մարտի 30-ին մեկնարկած և մինչ այսօր շարունակվող «Վերադարձի իրավունք» մեծ քայլերթի ժամանակ զոհվածների մոտ 20-ը ,իսկ վիրավորների ավելի քան 3200-ը երեխաներ են եղել:
Ահեդ Ալ-Թամիմին ազատ արձակվելուց հետո ասել է, որ Իսրայելի բանտում կան 26 կանայք և երեք անչափահաս աղջիկներ:
Պաղեստինցի մյուս երեխան Ահմեդ Մանասերեն է: Նրա մասին 2015 թվականին մի տեսանյութ հրապարակվեց, որում իսրայելցի զորայինները նրան կտտանքների էին ենթարկում: Այդ ժամանակ Ահմեդ Մանասերեն դեռ 13 տարեկան էր: Նա դարձավ պաղեստինցի երեխաների ցավի ու տառապանքի խորհրդանիշը:
Իսրայելի ռեժիմը փորձում է պաղեստինցի երեխաներին ձերբակալելով և կտտանքների ենթարկելով, նրանց ծնողներին ճնշման տակ դնել և նրանց մոտ վախ ու սարսափ առաջացնել, բայց այս երեխաները դարձել են դիմադրության խորհրդանիշ: Սիոնիստական ռեժիմը հարկադրվեց Ահեդ Ալ-Թամիմիին դիմավորելու վայրը փոխել, քանի որ նախատեսված վայրում մեծ թվով մարդիկ էին դիմավորելու նրան: