Իրանի մասին իրարամերժ հայտարարություններ Վաշինգտոնից
Իրանի հետ առանց նախապայմանի բանակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից երկու ժամ չանցած, այդ երկրի պետքարտուղարը խախտելով նախագահի դիրքորոշումները, բանակցության նախապայման է նշել Իրանի համար:
Սպիտակ Տանն Իտալիայի վարչապետի և Դոնալդ Թրամփի մամլո ասուլիսից ժամեր անց, Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցության նախապայմաններն են իր երկրի ժողովրդի հետ Իրանի կառավարության վերաբերմունքի փոխվելը, տարածաշրջանային քաղաքականությունների փոփոխությունը և միջուկային զենքերի չտարածման մասին համաձայնությունը: Հատկանշական է, որ Թրամփը տասնյակ լրագրողների առջև հստակորեն հայտարարել էր, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցել Իրանի պաշտոնատարների հետ, երբ իրենք ցանկանան: Թրամփը նշել է, որ դա լավ է թե աշխարհի և թե Իրանի համար:
ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հայտարարություններից առաջին հերթին կարելի է եզրակացնել, որ Վաշինգտոնում Իրանի հարցով առկա են տարաձայնություններ: Թվում է, թե Թրամփն Իրանի հետ բանակցությանը միայն որպես հեռուստատեսային ներկայացում է դիտում, ինչպես եղավ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հարցում: Այն դեպքում, երբ Պոմպեոյի պետքարտուղար նշանակվելով, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը հայտնվել է ծայրահեղական խմբավորումների ձեռքում, նրանք ձգտում են միջամտել Իրանի ներքին հարցերին, անպաշտպան դարձնել Իրանի ժողովրդին և ի վերջո փլուզել ԻԻՀքաղաքական համակարգը:
Ցանկացած բանակցություն պահանջում է փոխադարձ հարգանք, վստահություն և ոչ մի սպառնալիք:
Վերջին 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները, հատկապես Թրամփի կառավարությունը, չեն հարգել այդ սկզբունքներից և ոչ մեկը: ԱՄՆ-ի կառավարությունն առանց որևէ ապացույցի, Իրանին մեղադրում է ահաբեկչությունը հովանավորելու և մարդու իրավունքները ոտնահարելու մեջ: Թրամփն իր հայտարարություններում անգամ Իրանի ժողովրդին ահաբեկիչ է անվանել:
ԱՄՆ-ի նախագահն այն պայմաններում է խոսել Իրանի հետ առանց նախապայմանի բանակցության մասին, երբ առավելագույնը մինչև առաջիկա երեք ամսվա ընթացքում վերսկսվելու են Իրանի դեմ ԱՄՆ-ի կամայական ու անօրինական շրջափակումները: ԱՄՆ-ի կառավարությունը հույս ունի, որ այն պայմաններում, երբ ատրճանակն Իրանի ժողովրդի ճակատին է դրել, իրանցիները կենթարկվեն վախի ու սպառնալիքի մթնոլորտում բանակցությանը: Ընդ որում, մի շարք ամերիկացի դիվանագետներ մերժել են սպառնալիքի քաղաքականության արդյունավետ լինելը:
Իրանի հետ միջուկային բանակցություններում ամերիկյան պատվիրակության նախագահ, նախկին պետքարտուղար Վենդի Շերմանն ասել է.«Իրանցիները դիմադրող են և ճնշումների տակ իրավունքների զիջումը հանձնվել են համարում»:
Ի վերջո ոչ մի երաշխիք չկա, թե Թրամփի կառավարության հետ Իրանի հավանական համաձայնությունը չի անտեսվի ԱՄՆ-ի հաջորդ նախագահի կողմից, այնպես ինչպես Թրամփը վերաբերվեց նախկին նախագահ Բարաք Օբամայի շրջանում Իրանի ու ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության հետ:
Հետևաբար քանի դեռ ամերիկացիները չհարգեն Իրանի ժողովրդին, չհրաժարվեն սպառնալիքի քաղաքականությունից և իրենց կառավարության որոշումների նկատմամբ վստահություն չառաջացնեն, Իրանի հետ բանակցելու մասին նրանց ցուցադրական պահանջները ոչ մի լսող չեն ունենա Թեհրանում: