Զարիֆի դիվանագիտությունը Սինգապուրում, ASEAN ասոցիացիան աջակցում է ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96407-Զարիֆի_դիվանագիտությունը_Սինգապուրում_asean_ասոցիացիան_աջակցում_է_ՀԳՀԾ_ին
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը Սինգապուրում սեղմ խորհրդակցություններ է անցակցրել: Նա հանդիպել ու բանակցել է Սինգապուրի նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի և  Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) 51-րդ նստաշրջանին մասնակցած որոշ երկրների ԱԳ նախարարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2018 08:16 Asia/Tehran
  • Զարիֆի դիվանագիտությունը Սինգապուրում, ASEAN ասոցիացիան աջակցում է ՀԳՀԾ-ին

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը Սինգապուրում սեղմ խորհրդակցություններ է անցակցրել: Նա հանդիպել ու բանակցել է Սինգապուրի նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի և  Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) 51-րդ նստաշրջանին մասնակցած որոշ երկրների ԱԳ նախարարների հետ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) 51-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով է այցելել Սինգապուր, հինգշաբթի օրն իր օրակարգում էր ներառել տարբեր երկրների ԱԳ նախարարների հոտ խորհրդակցություն անցկացնել։ Իսկ այսօր հանդիպում ու բանակցություն կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հարավարևելյան Ասիայում Զարիֆի դիվանագիտության գլխավոր առանցքն են կազմել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և դրա պահպանումը և այդ միջազգային համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալը: Զարիֆի հետ հանդիպման ժամանակ տարբեր երկրների պատասխանատուների կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ ցուցաբերված աջակցությունը ցույց է տալիս,որ աշխարհը չի պտտվում ԱՄՆ-ի շուրջը, ինչպես ենթադրում են այդ երկրի պետայրերը:

Հինգշաբթի օրը  Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ASEAN) կապված համագործակցության ու բարեկամության դաշինքին(TAC) Իրանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողակարգի շրջանակում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Զարիֆն ասել է.«Հաշվի առնելով,որ մոտեցել է  ԱՄՆ շրջափակումների առաջին խմբի իրագործման ժամկետը, աշխարհի տարբեր մայրցամաքներում մի շարք երկրներ պատրաստ են դիմակայել այդ շրջափակումներին, ելքեր գտնել ,որպեսզի կարողանան դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին»:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանի հետ բանակցող կողմերի բոլոր ավագ պաշտոնատարները համոզված են ,որ իրենց շահերից է բխում ՀԳՀԾ-ի պահպանումը և Իրանի հետ հարաբերությունների ու համագործակցության շարունակումն ու ընդլայնումը: Նրանք ընդգծում են ՀԳՀԾ-ի նկատմամբ  ԱՄՆ-ի քաղաքականություններից անկախ դիրքորոշում որդեգրելու  և որպես դիվանագիտական ձեռքբերում ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ տարբեր երկրների պաշտոնատարների բանակցությունների առանքը ցույց է տալիս,որ աշխարհը կողմ է փոխադարձ համագործակցության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանիությունն այսօրվա աշխարհում տեղ չունի: Սինգապուրում Զարիֆի խորհրդակցությունների առանցքի գլխավոր կետը ՀԳՀԾ-ի պահպանման կարևորումն էր տարբեր երկրների պատասխանատուների կողմից: Այս կողմնորոշումը ցույց է տալիս,որ երկրները ԱՄՆ-ի կամքից անկախ են որոշում կայացնում: Թրամփի այն պնդումը, թե ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնագիր է և ԱՄՆ-ն այդ պատճառով է դրանից դուրս գալիս, Հարավարևելյան Ասիայում ոչ մի կողմնակից չուներ:ASEAN-ը որպես Հարավարևելյան Ասիայում աշխարհի հինգերորդ տնտեսական հզոր բլոկը, անկախ դերակատար է և փորձում է դիմադրությամբ ու նորարարություններով այլ երկրների ,այդ թվում Իրանի հետ իր տնտեսական հարաբերություններն ամրապնդել նույնիսկ ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատժամիջոցների շրջանում: Այս կողմնորոշումը պարտություն է ՀԳՀԾ-ն ամբողջությամբ տապալելուն ուղղված ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների համար:

ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման մեջ ԻԻՀ բարյացակամությունը և համաշխարհային անվտանգության ու խաղաղության հաստատման հարցում նրա ազնիվ ջանքերը պատճառ են դարձել,որ միջազգային հանրությունը վստահի Իրանին և սա կարևորագույն տարրն է երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների պահպանման համար:Հենց այս կողմնորոշումը կկանխի ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի արտահանումները զրոյի հասցնելու քաղաքականության իրագործումը:

Սինգապուրում Զարիֆի հետ խորհրդակցությունների ընթացքում տարբեր երկրների պաշտոնատարներն ընդգծել են ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականություններից անկախ գործելու անհրաժեշտությունը,ինչը վկայում է աշխարհում դիվանագիտության նշանակության մասին և ՀԳՀԾ-ն համաշխարհային հաջող դիվանագիտության օրինակ է: Այս օրերին Հարավարևելյան Ասիայում ՀԳՀԾ-ի նկատմամբ համաշխարհային հովանավորությունը հերթական անգամ ի ցույց դրեց ԱՄՆ-ի մեկուսացումը  և ապացուցեց ,որ  հրամայական քաղաքականությունը ոչ տեղ չունի աշխարհում: