Մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը իսլամի տեսանկյունից
Օգոստոսի 5-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում հռչակվել է Իսլամական մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության օր:
Շաբաթ օրը Թեհրանում մեկնարկել է Իսլամական մարդու իրավունքների երրորդ միջազգային կոնֆերանսը: Պատմության ընթացքում Մարդու իրավունքների հարցը միշտ օգտագործվել գաղութային և իմպերիալիստական պետությունների կողմից որպես միջոց մյուս երկրների տիրապետման համար:
Այս տեսակետի և պատմության դառը փորձի հիման վրա է, որ մարդու իրավունքների հռչակագիրի հաստատման հենց սկզբից իսլամական երկրները և մուսուլման մտածողների ընդդիմացան այդ հռչակագրին: Այնուամենայնիվ, իսլամական աշխարհի որոշ մտածողներ, ընդունելով համաշխարհային հռչակագրում նշված սկզբունքները, ձգտում էին դրանք հարմարեցնել իսլամական չափանիշներին: Նրանք փորձեցին ապացուցել, որ այս սկզբունքների ու իրավունքների ավելի լավ տարբերակները կան իսլամում:
Իսլամական մարդու իրավունքների հռչակագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ լրացնում է համաշխարհային հռչակագրում անտեսված որոշ իրավունքները:
Իսլամական մարդու իրավունքների հռչակագիրը մերժում է գաղութատիրության ամբողջ տեսակները և մարդուն թույլ է տալիս պայքարել այդ բանի դեմ և բացահայտ կերպով արգելում է գաղութատիրության ամեն տեսակը, որպես վատագույն ստրկություն: Սա հիշատակվում է նաև Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 4-րդ հոդվածում, սակայն այն տարբերությամբ, որ Իսլամական մարդու իրավունքների հռչակագիրը մշակվել է ավելի մանրամասն:
Իսլամական տեսանկյունից մարդու իրավունքները ոչ միայն աստվածային են, այլ հրաշալի և գնահատելի:
Ամերիկայի համալսարանի կրոնների դասախոս Իսմայիլ Ֆարուկին ասել է․ «Իսլամական պետության տարածքում ոչ մուսուլման քաղաքացիների համար ինքնության արժեքների խթանման իրավունքը գտնվում է ընդհանուր իրավական դաշտում, և նաև ոչ մուսուլման քաղաքացին վայելում է նույն իրավունքները»:
Բրիտանացի պատմագետ Ռոբերտ Բրիֆալտը ասում է. «8-րդ դարից մինչև 12-րդ դարի միջև ընկած ժամանակաշրջանը իսլամական քաղաքակրթության տարածման, ծաղման և քաղաքակրթական էներգիայով լի ամենափայլուն դարաշրջաններն են եղել»:
Բրիֆալտը համոզված է, որ բոլոր մարդկանց համար ազատության իդեալները, եղբայրությունը, մարդկանց հավասարությունը և խորհրդակցության վրա հիմնված իշխանությունը և խոսքի ու ձայնի ազատությունը արևմտյան երկրների հայտնագործությունները չեն: Այս իդեալների ծագումը և աղբյուրը գտնվում է Սուրբ Ղուրանում: Այս իդեալները հիմնականում այն միջնադարյան եվրոպայի մտավորականները տարբեր ուղիներով ինչպիսիք են Իսպանիայի և Սիցիլիայի մուսուլմանները և խաչակրաց արշավանքները ստացել են իսլամից:
Այս փաստերը ցույց են տալիս, որ երբ Արևմուտքում մեծ թվով մարդիկ ապրում էին մութ դարերում, իսլամական մեծ գիտնականներն ու մտավորականները մեծապես նպաստել են գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը:
Մուսուլմանների նախաձեռնություններն ու գիտական նորամուծությունները ճանապարհ են հարթում Եվրոպայում վերածննդի եւ մարդկության տարբեր ոլորտներում առաջընթացի համար: