ԱՄՆ-ի քայլերը Իրանի և միջազգային օրենքների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96572-ԱՄՆ_ի_քայլերը_Իրանի_և_միջազգային_օրենքների_դեմ
Ի վերջո ամիսներ տված սպառնալիքներից հետո ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի դեմ միջուկային շրջափակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2018 09:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի քայլերը Իրանի և միջազգային օրենքների դեմ

Ի վերջո ամիսներ տված սպառնալիքներից հետո ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի դեմ միջուկային շրջափակումները:

ԱՄՆ-ի արևելյան կողմի ժամով, օգոստոսի 7-ի առավոտյան վաղ ժամերից վերականգնվեցին Իրանի դեմ որոշ շրջափակումները, որոնք առկախվել էին 2015թ. միջուկային համաձայնության իրագործման արդյունքում: Վերականգնվել են ավտոարդյունաբերության, ուղևորատար ինքնաթիռների և դրանց մասնիկների վաճառքի արգելման և ոսկու ու ռիալի հետ կապված պատժամիջոցները, իսկ բանկային ու նավթային պատժամիջոցների գործադրումը կսկսվի 2018 թվականի նոյեմբերից:

Այդ քայլով, ոչ միայն անտեսվեց երկար տարիների բանակցության արդյունքում յոթ երկրների և Եվրամիության գերագույն ներկայացուցչի միջև կայացած  միջուկային համաձայնությունը, այլև այդ քայլով ԱՄՆ-ը պաշտոնապես ոտնահարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ  2231 բանաձևը: 2015թ. հուլիսին վավերացված ՀԳՀԾ-ի փաստաթղթում ԱՄՆ-ի կառավարությունը խոստացել է, որ քանի դեռ Իրանը հարգում է այդ համաձայնությունը, առկախված կպահի այդ երկրի դեմ միջուկային շրջափակումները:

Եվ ինչպես ՄԱԳԱՏԷ-ի 12 զեկույցներն են վկայում Իրանը կատարել է իր բոլոր հանձնառությունները:

Ամերիկացի վերլուծաբան՝ Ջենիֆեր Ռաբինը Washington Post օրաթերթում գրել է.«Ինչպես կանխատեսում էինք ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի անխոհեմ ու կամայական քայլի պատճառով, ԱՄՆ-ը մեկուսացվել է, իսկ Իրանը կարող է հայտարարել, որ միջազգային օրենքների համաձայն կատարել է իր հանձնառությունները»:

Միջազգային հանրությունըխիստ հակադարձել է Թրամփի հակաիրանական քայլին: Շրջափակումների վերսկսման մասին Թրամփի հրամանագրի ստորագրումից րոպեներ անց, Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, Եվրամիության գերագույն ներկայացուցչի հետ միասին համատեղ հաղորդագրություն տարածելով, քննադատաել են ԱՄՆ-ի քայլը: Այսօրվանից Եվրամիությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առևտրական համագործակցություն ծավալող Եվրոպական երկրների դեմ ԱՄՆ-ի շրջափակումների կիրառումը կանխելու համար:

Իհարկե ԱՄՆ-ի հարձակողական կողմնորոշման և այդ երկրի կողմից համաշխարհային ֆինանսական համակարգի հարաբերությունների չարաշահման պատճառով, հավանաբար մի շարք մասնավոր ընկերություններ հետևելու են Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներին:

Ամեն դեպքում, Իրանի դեմ շրջափակումների վերականգնումը ոչ միայն բացասաբար է ազդելու իր դաշնակիցների հետ Վաշինգտոնի քաղաքատնտեսական հարաբերությունների վրա, այլև չի մաքրվելու Իրանի ժողովրդի պատմական հիշողությունից: Ինչպես չի մոռացվել 1953թ. Իրանի օրինական կառավարության դեմ ամերիկացիների իրականացրած հեղաշրջումը և ութամյա պարտադրյալ պատերազմի տարիներին Սադդամի հետ Վաշինգտոնի լայն համագործակցությունը: