Զարիֆի պատասխանը համաշխարհային խաղաղությանն աջակցելու մասին Թրամփի հավակնությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96610-Զարիֆի_պատասխանը_համաշխարհային_խաղաղությանն_աջակցելու_մասին_Թրամփի_հավակնությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին պաշտոնապես լքեց ՀԳՀԾ-ն և երեքշաբթի օգոստոսի 7-ին գործադրման հանձնեց Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2018 08:05 Asia/Tehran
  • Զարիֆի պատասխանը համաշխարհային խաղաղությանն աջակցելու մասին Թրամփի հավակնությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին պաշտոնապես լքեց ՀԳՀԾ-ն և երեքշաբթի օգոստոսի 7-ին գործադրման հանձնեց Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները:

Թրմափն այսօր ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի պատժամիջոցներին հետևելու համար այլ երկրների վրա ճնշում գործադրելով հավակնում է, որ այդ քայլով նպատակ ունի համաշխարհային խաղաղություն հաստատել:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով համաշխարհային խաղաղության իրագործման նպատակով Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու մասին Թրամփի թուիթերյան գրառմանը, գրեց. «Սա առաջին դեպքը չէ, երբ մի ռազմամոլ հավակնում է, որ հանուն համաշխարհային խաղաղության պատերազմ է սկսում»:

Աշխարհի հասարակական կարծիքն անկասկած չի մոռացել, որ ԱՄՆ-ն նույն հավակնությամբ Վիետնամի դեմ պատերազմի մեջ մտավ, բայց տուն վերադարձավ գլխիկոր ու պարտված: Նույն հավակնությամբ ԱՄՆ-ն ատոմային ռմբակոծության ենթարկրեց Հիրոսիման և Նագազակին և նույն հավակնությամբ Սադդամին խրախուսեց ու աջակցեց Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում: Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ագրեսորին հովանավորելու նպատակով, սակայն խաղաղությանն աջակցելու քողի ներքո  «Վինսենս» ռազմանավից արձակված երկու հրթիռներով Պարսից ծոցի իրանական ջրերի երկնքում կործանեց 290 ուղևորներ փոխադրող Իրանի քաղաքացիական ինքնաթիռը: Պարտադրյալ պատերազմի ժամանակ էլ ԱՄՆ-ն քիմիական զենքեր տրամադրեց Իրաքին, որոնք լայնամասշտաբ կերպով կիրառվեցին Սարդաշտում ու Հալաբչեում: ԱՄՆ-ն այսօր էլ պաշտպանում է Եմենի դեմ Արաբիայի հարձակումները և Պաղեստինի բռնահարված ժողովրդի պարագային Իսրայելի ոճրագործություններն և կրկին հավակնում է, որ հանուն աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման ջանքեր  է գործադրում:

Բայց, այսօր ԱՄՆ-ի ու Թրամփի քաղաքականությունների հանդեպ համաշխարհային հայացքը հագեցած  է մտահոգությամբ ու նողկանքով: Շվեյցարական «Նոյե ցուրիխե Ցայտունգ» օրաթերթը վտանգավոր բնութագրելով Թեհրանի կապակցությամբ Թրամփի խաղը, գրում է. «Տարածաշրջանում նման քաղաքականությունների հետևանքներն անկանխատեսելի են»:

«Արձակված այս գնդակը կարող է հետ վերադառնալ ու հակառակ արդյունք ունենալ»,-գրում է օրաթերթը հավելելով, որ չպիտի պատրանքներով տարվել:

Թրամփն այն պայմաններում է խաղաղության ու անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերի մասին արտահայտվում, երբ նրա ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը 2015 թվականի մարտին «Նյու Յորք Թայմզ»-ի հետ զրույցում կոչ էր արել ռմբակոծել Իրանը: Հիմա ԱՄՆ-ն ցանկանում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք Իրանին կզրկեն աշխարհի հետ ազատ առևտրից, թույլ չեն տա, որ հասանելիություն ունենա ամերիկյան դոլարի, կամ ոսկու և այլ թանկարժեք մետաղների միջոցով առևտրական գործարքներ իրականացնել:

Շատ քաղաքագետներ քննադատություն են հնչեցնում Իրանի կապակցությամբ Թրամփի վերաբերմունքի հանդեպ: Կոլոմբիայի համալսարանից պրոֆ. Ռիչարդ Նեֆյուն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր քայլն անիմաստ է համարում: Նա այս կապակցությամբ ասել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Պատժամիջոցների միջոցով այս համաձայնության թուլացումը բնավ ԱՄՆ-ի շահերից չի բխում:

Թրամփի հայտարարությունների ու հավակնությունների մասին ամենահնչեղ ու հստակ մեկնաբանությունն այն իրողությունն է, որին ԻԻՀ ԱԳ նախարարն ակնարկել է իր թուիթերյան գրառման մեջ, որտեղ ընդգծելով, որ աշխարհը բարկացել  և հոգնել է ԱՄՆ-ի միահեծանությունից նշել է. «Միջազգային հարաբերությունները համաշխարհային խաղաղության հանդեպ ցանկության մասին մաշված կլիշեներով գեղեցկադեմ կանանց ընտրության մրցություն չէ»: