Ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանը զիջումների չի գնալու
Իրաքի հյուսիսում ահաբեկիչների կենտրոնակայանը թիրախ դարձնելը վկայում է այն մասին, որ հակառակ որոշ արևմտյան պետությունների, ԻԻՀ-ը թափանցիկ դիրքորոշում ունի ահաբեկչության դեմ պայքարի հարցում և իր ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և իր դեմ ուղղված ռազմական սպառնալիքի հարցով զիջումների չի գնալու:
Հակադարձելով Իրաքի հյուսիսում ահաբեկիչների դեմ ԻԻՀ քայլերի նկատմամբ Ֆրանսիայի արտգործնախարարության մտահոգությանը, Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանը Բաղդադի կառավարությանն ու Իրաքի Քուրդստանի պաշտոնատարներին զգուշացրել էր ահաբեկչական խմբավորման քայլերի կապակցությամբ»:
Իրաքի հյուսիսում ահաբեկիչների կենտրոնակայանի դեմ Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի իրականացրած հրթիռային հարձակումից հետո, Ֆրանսիայի արտգործնախարարությունը կարևորել էր Իրաքի ազգային ինքնիշխանության հարգումը և մտահոգություն էր հայտնել Իրանի հրթիռային ծրագրի ընդլայնման կապակցությամբ: Ֆրանսիայի այս դիրքորոշումը հաստատեց ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Արևմուտքի երկակի մոտեցումը: Այդ մոտեցումը հատկապես նկատելի է Սիրիայում: Արևմուտքը, հատկապես Ֆրանսիան, Բրիտանիան ու ԱՄՆ-ը ահաբեկչությունը լավ ու վատի են բաժանում և այդպիսով իրենց քաղաքական նպատակներն են հետապնդում:
ԻԻՀ միշտ դատապարտել է ցանկացած վայրում և ցանկացած տեսակի ահաբեկչությունը, ինչպես չի կարելի երկակի և ընտրական չափանիշերով վերաբերվել երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության իրավունքի հարցերի նկատմամբ:
Այդ շրջանակում, Իրանի կառավարությունը բազմիցս հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերի կապակցությամբ զգուշացրել էր Իրաքի կենտրոնական կառավարությանն ու Քրդստանի տարածքի պաշտոնատարներին և նրանցից պահանջել է կտրականապես դիրքորոշվել այդ հարցում: Չնայած այդ զգուշացումների, Իրաքի հյուսիսում տեղակայված ահաբեկիչները մի քանի գործողությունների ընթացքում Իրանի Քուրդստանի նահանգում սպանել են 11 իրանցիների:
Ահաբեկիչների այդ քայլերին հակադարձելն ու երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը ցանկացած պետության օրինական իրավունքն է և Իրանն ահաբեկչության զոհ լինելով, այդ պայքարի ճակատում է գտնվում և երբեք զիջումների չի գնալու իր տարածքի անվտանգությունը պաշտպանելու հարցում: Այդ շրջանակում Իսլամական հեղափոխության պահակազորը սեպտեմբերի 8-ին, երկիր-երկիր կարճ հեռահարությամբ 7 հրթիռներով հրթիռակոծել է խմբավորումներից մեկի հաստատման և դրա պարագլուխների նիստի վայրը, նաև նրանց կից ահաբեկիչների վարժեցման կենտրոնը: Հրթիռային այս հարձակումը մեծ նշանակություն ունի. Նախ որ Իրանը չի հանդուրժելու իր երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքը, երկրորդ՝ իր տարածքային ամբողջականություն պաշտպանելու հարցում Իրանը որևէ երկրից թույլտվություն չի ստանում և իր պաշտպանական կարողությամբ հստակ պատասխան է տալու թշնամիների սպառնալիքներին:
Չորեքշաբթի օրը, բրիգադային գեներալ Մոհամմեդալի Ջաաֆարին ասել է.«Իրաքի հյուսիսում ահաբեկիչների հենակետի թիրախ դառնալը իմաստավոր ուղերձ է պարունակում բոլոր թշնամիների և մասնավորապես գերպետությունների համար, ովքեր ենթադրում են, որ իրենց տարբեր տեխնոլոգիաներով ոը կարողությամբ կարող են սարսափ պատճառել Իրանին ու Իրանի ժողովրդին և իրենց չար նպատակներն ու զոռբայությունները պարտադրել Իրանի ժողովրդին»:
Հրթիռային ու պաշտպանական այս կարողությունը վկայում է սպառնալիքներին ու հակա-Իրան տեղաշարժերին հակադարձելու ԻԻՀ վճռակամության ու ազդեցիկ հզորության մասին: Նման պայմաններում, ոչ մի պետություն չի բանակցում իր պաշտպանական կարողության մասին և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում հստակ քաղաքականություն ունեցող Իրանը ևս իր պաշտպանական կարողությունից օգտվում է իր տարածքային ամբողջականության պահպանման համար և այլ երկրների քաղաքականությունները հիմք չեն հանդիսանում Իրանի հրթիռային ու պաշտպանական կարողության համար: