Սիրիայում Իրանի դերակատարության հետ կապված Պոմպեոյի հոխորտանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98360-Սիրիայում_Իրանի_դերակատարության_հետ_կապված_Պոմպեոյի_հոխորտանքները
2011 թվականին արևմուտքի և նրա արաբ դաշնակիցների աջակցությունը վայելող անհանդարտություններով Սիրիան ճգնաժամի մեջ մտավ, որի հետո տարածաշրջանային հավասարությունները հօգուտ Իսրայելի փոխելու նպատակով ԱՄՆ-ի, Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերը, հետզհետե այդ երկրի տարբեր տարածքներում Սիրիայի բանակի հետ մեծամասշտաբ բախումների մեջ մտան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2018 13:54 Asia/Tehran
  • Սիրիայում Իրանի դերակատարության հետ  կապված Պոմպեոյի հոխորտանքները

2011 թվականին արևմուտքի և նրա արաբ դաշնակիցների աջակցությունը վայելող անհանդարտություններով Սիրիան ճգնաժամի մեջ մտավ, որի հետո տարածաշրջանային հավասարությունները հօգուտ Իսրայելի փոխելու նպատակով ԱՄՆ-ի, Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերը, հետզհետե այդ երկրի տարբեր տարածքներում Սիրիայի բանակի հետ մեծամասշտաբ բախումների մեջ մտան:

Սիրիայի իշխանություններն Իրանից խնդրեցին ահաբեկիչների դեմ պայքարի գործում օժանդակություն ցուցաբերել Դամասկոսին: Այսպիսով, Սիրիայի օրինական իշխանության խնդրանքով, Իրանն ահաբեկչական խմբերի դեմ պայքարի նպատակով, Սիրիայում խորհրդատվական բնույթի ներկայություն և այդ երկրում ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակներում գլխավոր դերակատարություն է ունեցել: Ճգնաժամի կարգավորման և Սիրիայում ներքին կռվին վերջ տալու ուղղությամբ Իրանի որոշիչ դերակատարությունն առթել է Արևմուտքի, նրա արաբ դաշնակիցների և Իսրայելի սաստիկ զայրույթը:

Ռուսական հետախուզական ինքնաթիռը խոցվելուց հետո, ԱՄՆ վարչակազմն, այդ դառը միջադեպում Իսրայելի դերակատարությունը քողարկելու նպատակով, փորձ է կատարել այդ կապակցությամբ Իրանին մեղավոր  ներկայացնել: Այս շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անհիմն հայտարարություն է արել: Նա ասել է. «Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի կործանումն առավել քան երբևէ ընդգծեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար լուծում գտնելու անհրաժեշտությունը, որի մեջ մտնում է այդ երկրից իրանական ուժերի հեռացումը»: ԱՄՆ պետքարտուղարն Իրանին տարածաշրջանի համար սպառնալիք է ներկայացրել և ապարդյուն ջանք գործադրելով, փորձ է կատարել ինքնաթիռի կործանման  պատասխանատու ներկայացնել Իրանին:

«Այս դեպքը վկայում է Սիրիայի հհակամարտության համար, ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի հիման վրա լուծում գտնելու և Սիրիայի ճանապարհով սպառազինական վտանգավոր համակարգերի փոխադրելու Իրանի հրահրիչ քայլերը դադարեցվելու անհրաժեշտության մասին»,-հայտարարել է Պոմպեոն:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեպքի պատասխանատու է ճանաչում Սիոնիստական ռեժիմին, որի ռազմական ինքնաթիռները Լաթաքիայում ռազմական հաստատությունների դեմ ավիահարվածի ժամանակ որպես վահան են ծառայեցրել ռուսական «IL-20» ինքնաթիռը: Կրեմլը մի հաղորդագրությամբ Սիրիայի դեմ Իսրայելի ավիահարվածը Սիրիայի ինքնիշխանության ոտնահարում է որակել:

Արևմուտք, մասնավորապես ամերիկացիները, ովքեր Սիրիայի իշխանության փլուզումն իրենց նպատակն էին հայտարարել, իրենց քարոզչական հարձակումների սլաքն Իրանի դեմ ուղղելով, պահանջում են Սիրիայից իրանական խորհրդատվական ուժերի հեռացումը:

Այդ պահանջին խստորեն ընդդիմացել են Սիրիայի իշխանություններն ու այդ երկրի նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադն ասել է. «Իրանական ուժերի և Լիբանանի Հեզբոլլահի ներկայությունը մեր կառավարության խնդրանքով և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով է»:

Ի դեպ, 2015 թվականի սեպտեմբերից ի վեր ռուսաստանը նույնպես մեծամասշտաբ ներկայություն ունի Սիրիայում, որն ուղղված է այդ երկրի կառավարության պաշտպանությանն ու ահաբեկչության դեմ պայքարին:

Արևմուտքցիներն ու Իսրայելը հոգեբանական պատերազմի ու նաև քաղաքական խորհրդակցությունների միջոցով մեծ ջանք են գործադրել ազդել Սիրիայում Իրանի ներկայության հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման վրա: Այդուհանդերձ Մոսկվան ընդգծում է Սիրիայում և մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի գործում Իրանի չափազանց կարևոր դերակատարությունը: