Մոսկվան Թել Ավիվին զգուշացրել է Սիրիայում լարվածություն տարածելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98591-Մոսկվան_Թել_Ավիվին_զգուշացրել_է_Սիրիայում_լարվածություն_տարածելու_կապակցությամբ
Սիրիայում ռուսական խուզարկող ինքնաթիռի կործանման հարցը աննախադեպ հետևանքներ է ունեցել: Մոսկվան Իսրայելին է այդ դեպքի գլխավոր մեղավորը ճանաչում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2018 09:15 Asia/Tehran

Սիրիայում ռուսական խուզարկող ինքնաթիռի կործանման հարցը աննախադեպ հետևանքներ է ունեցել: Մոսկվան Իսրայելին է այդ դեպքի գլխավոր մեղավորը ճանաչում:

Չնայած Իսրայելի պաշտոնատարները հերքում են այդ մեղադրանքները, սակայն Մոսկվան պնդում է այդ հարցում Իսրայելի դերակատարության վրա և մտադիր է վերանայել Սիրիայի հարցով Իսրայելի հետ ռազմական ու անվտանգության հարաբերությունները և պատիժ սահմանել այդ ռեժիմի դեմ:

Մոսկվան խիստ հակադարձել է Սիրիայում ռազմական գործողությունը շարունակելու մասին իսրայելցի պաշտոնատարների հայտարարության:

Երկուշաբթի օրը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է Իսրայելին՝ Սիրիայում լարվածություն հրահրելու կապակցությամբ:

Պեսկովը նշել է, որ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանմանը հանգեցրած իսրայելցի օդաչուների քայլն անպատասխան չի մնալու և Մոսկվան քայլեր է ձեռնարկելու իր բանակայիններին պաշտպանելոու համար: Նման քայլերը վնասելու են Ռուսաստան-Իսրայել հարաբերություններին:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի օդուժին է մեղավոր ճանաչել ռուսական ինքնաթիռի կործանման հարցում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը անհիմն է համարել իսրայելցի պաշտոնատարների հայտարարությունը, թե իրենք դերակատար չեն եղել Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման հարցում: 

ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն Իսրայելի ռազմաօդային ուժերը մեղավոր են ռուսական ինքնաթիռի կործանման հարցում:

Ներկայումս Ռուսաստանը փոխադարձ քայլեր է ձեռնարկում Սիրիայում Իսրայելի օդուժի գործողությունները սահմանափակելու և Սիրիայի օդային պաշտպանության ուժերի կարողությունը բարձրացնելու համար:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հրահանգով, Սիրիայի բանակը օժտվելու է Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգով: Դա չափազանց վատ լուր է սիոնիստների համար և նրանք անհապաղ հակադարձելու են այդ քայլին:

Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է.«Ս-300 հրթիռները չպետք է օգտագործվեն Իսրայելի դեմ, հակառակ դեպքում մենք էլ փոխադարձ քայլի ենք դիմելու»:

Թվում է, թե Իսրայել-Ռուսաստան հարաբերությունները վատանալու են: Չնայած Իսրայելի հնչեցրած սպառնալիքին, Մոսկվան մտադիր է Սիրիայի բանակին հանձնել Ս-300 համակարգը:

Այդ քայլը չափազանց բացասական իրադարձություն է Թել Ավիվի համար և կարող է Սիրիայի դեմ Իսրայելի հարձակումների նվազման պատճառ դառնալ:

Իսրայելը չի հանդուրժում Սիրիայի օդային պաշտպանության ամրապնդումը: Որովհետև այդ քայլը լուրջ արգելք է հանդիսանալու Սիրիայում Իսրայելի օդուժի հրթիռային հարձակումների համար: